Զբաղվածության պետական գործակալություն

Զբաղվածության պետական գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է:

Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի, գործակալության կանոնադրության և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում:

Մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մտնելու հնարավորություն կունենան |armenpress.am|

Մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մտնելու հնարավորություն կունենան |armenpress.am|

armenpress.am։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: 2019 թվականի համար ծրագրից կարող է օգտվել 107 շահառու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Ժորա Սարգսյանի խոսքով, Զբաղվածության պետական գործակալության տարածքային գրասենյակներում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թվում բավական մեծ տեսակարար կշիռ են կազմում կանայք: Օրինակ, հաշվառված գործազուրկների շուրջ 67 տոկոսը կանայք են: Հետևաբար, առաջնահերթություն եղավ հենց կանանց համար հասցեական ծրագրեր իրականացնելը: Դրանցից է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: Նպատակն է կանանց հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտական ունակություններ գործատուի մոտ ուսուցում իրականացնելու միջոցով: «Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չեն ստացել և աշխատաշուկայում անմրցունակ են, հնարավորություն տալ 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ: Այդ ընթացքում ծրագրով նախատեսվում է շահառու կանանց վճարել կրթաթոշակ, ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Այսինք՝ յուրաքանչյուր ամիս 55 հազար դրամ: Ստացվում է, աշխատաշուկայում անմրցունակ կանայք 6 ամիս և՛ 55 հազար դրամ գումար կստանան, և՛ աշխատանքի հմտություններ ձեռք կբերեն գործատուի մոտ»,- ասաց նա: Առաջնահերթություն է տրվելու այն կանանց, ովքեր ունեն 3 և ավելի երեխա, ովքեր նպաստառու ընտանիքից են: Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագրով չեն կարող անսահմանափակ թվով շահառուներ նախատեսել, հետևաբար եթե մասնակցության պահանջարկը շատ լինի, ապա սկզբում նախապատվությունը կտրվի վերը նշվածին:    
06:22 - 02 ապրիլի, 2019