Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ պատիժ թողնել կրելու 3,6 տարի 26 օր ժամկետով ազատազրկումը: Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար: Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։  Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը  քննել արագացված կարգով: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:29 - 16 հունիսի,2021
Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի |hetq.am|

Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ՝ հունիսի 10-ին, որոշել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով արագացված դատաքննության անցնել։ Այս մասին ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։ Փետրվար ամսին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սարգսյանին վերագրվող առևանգման դրվագով անցնող տուժող Արամ Կարապետյանն առարկել է դատական քննության արագացված կարգին, սակայն պատճառների մասին չի խոսել, ասել է, թե դրանց մասին կխոսի փաստաբանը։ Տուժող Կարապետյանը, սակայն հետագայում նշանակված դատական նիստերին չի ներկայացել՝ ծանուցված լինելով։ Պիվազյանի խոսքով՝ նման պայմաններում դատարանն արձանագրել է, որ տուժողը չարամտորեն է օգտվում իր իրավունքից, մոտ երեք ամիս ժամանակ է ունեցել՝ դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչը չի արել, և որ վերջինիս առարկությունը՝ դատական քննության արագացված կարգի դեմ հիմնավորված չէ: Դատարանը որոշել է անցել արագացված դատաքննության։ Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեպքում քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:45 - 11 հունիսի,2021