Շենգենյան գոտի

Շենգեն գոտի․ Եվրոպական 26 երկիր ընդգրկող տարածք, որոնց անդամ երկրները պաշտոնապես վերացրել են միմյանց միջեւ սահմանին անձնագրային եւ այլ տեսակի հսկողությունները։ Տարածքը հիմնականում գործում է որպես մեկ միասնական իրավական շրջան միջազգային զբոսաշրջության համար՝ ընդհանուր վիզային քաղաքականությամբ։ Շենգեն գոտու անդամ երկրներն ունեն ուժեղ սահմանային հսկողություն ոչ շենգեն երկրների համար։

Եվրոպական միությանն անդամ 28 երկրներից 22-ն անդամակցում են շենգեն գոտուն։ ԵՄ անդամ 6 երկրներ շենգեն գոտու մեջ չեն։ Դրանցից չորսը՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը եւ Ռումինիան իրավաբանորեն պարտավորված են միանալ տարածքին, իսկ երկուսը՝ Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան չունեն այդ պարտավորությունը։ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի անդամ չորս երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան Եվրամիության անդամ չեն, սակայն ստորագրել են շենգենյան համաձայնագիրը։ Եվրոպայի 3 քաղաք-պետություններ՝ Մոնակոն, Սան Մարինոն եւ Վատիկանը դե ֆակտո հանդիսանում են շենգեն գոտի։

COVID-19-ի դեպքերի թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, կրկին սահմաններ են փակվում |azatutyun.am|

COVID-19-ի դեպքերի թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, կրկին սահմաններ են փակվում |azatutyun.am|

azatutyun.am:  COVID-19- ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26 միլիոնից, զոհերի թիվը՝ 863 հազարից, ապաքինվել է մոտ 17,3 միլիոն մարդ: COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են՝ ճիշտ ինչպես այս տարվա մարտին, երբ Եվրամիության երկրները մեկը մյուսի ետևից փակեցին զբոսաշրջիկների մուտքը, այդ թվում՝ նաև ԵՄ երկրներից: Այս անգամ ԵՄ խորհուրդը նախագահող Գերմանիան ցանկանում է խուսափել նույն սցենարի կրկնությունից, պաշտպանել առանց վիզայի Շենգենյան գոտու ամբողջականությունը և կոչ է անում ԵՄ երկրներին չփակել սահմանները: Որոշ երկրներ, այդուհանդերձ, կրկին սկսել են սահմանների փակման գործընթացը: Հունգարիան երեքշաբթի օրվանից արգելել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Դանիան դեռ ապրիլից է սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը: Ֆինլանդիան վերսկսել է երկիր մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը: Այս ցանկում են նաև Իսպանիան և Ֆրանսիան: Շատ երկրներ մտահոգված են Եվրամիության համակարգված մոտեցման բացակայությամբ՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կայացնում պարտադիր կարանտինի և թեստավորման հետ կապված:
11:13 - 03 սեպտեմբերի, 2020