Վարդգես Սամսոնյան

Վարդգես Սամսոնյանը Գյրումրու համայնքապետն է։ Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սամսոնյանը գլխավորում էր «Բալասանյան» դաշինքի ընտրական ցուցակը։

Դաշինքն ընտրություններին ստացավ ամենաշատ ձայները և Գյումրու համայքնապետի պաշտոնում առաջադրեց Սամսոնյանի թեկնածությունը։ Սամսոնյանի թեկնածությանը, բացի «Բալասանյան» դաշինքից, կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։  Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
16:57 - 14 փետրվարի, 2022