Ներքին գործերի նախարարություն

Ներքին գործերի նախարարը Վահե Ղազարյանն է։ 

Նախարարությանը ենթակա մարմիններն են՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

 
 
 
50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն. ՆԳՆ

50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն. ՆԳՆ

50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից. «Հուլիսի 8-ին ավարտվեց 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։ Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 553 540 դրամ: Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից։  Արդեն 129 065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207 810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 206 295 487 դրամ: Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41 069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։ Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք օգտագործել թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար», - նշված է ՆԳՆ հայտարարությունում։  
21:00 - 12 հուլիսի, 2024
Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: «Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18:30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ: Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ: Ժամը 19:05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 27-ամյա երիտասարդ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18:30-ին հիվանդանոց տեղափոխվածի հետ վիճաբանել և նրա ուղղությամբ ատրճանակով կրակոցներն արձակել է նույն թաղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19:40-ին Նոր Արեշի 44-րդ փողոցում նրան հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալել ու ներկայացրել են բաժին: Բաժնում նրա գոտկատեղից ընկել է ատրճանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:29 - 10 հուլիսի, 2024