Տարոն Ավիա

«Տարոն Ավիա» ավիաընկերությունը հիմնադրվել և գրանցվել է Հայաստանում 2007 թվականին: Իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի ԱՊՀ երկրներ, ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը Եվրասիական Միության տարածքում: Թռիչքներն իրականացվում են Boeing 737-500 տեսակի օդանավերով:

2-րդ ազգային փոխադրողն է, որն իր ակտիվ գործունեությունը սկսել է Գյումրու Շիրակ օդանավակայանում 2017թ. ապրիլի 25-ից՝ իրականացնելով չվերթներ դեպի Կրասնոդար, Սամարա և Դոնի Ռոստով ուղղություններով, հետագայում նաև դեպի Մոսկվա։  Գյումրի- Դոնի Ռոստով ուղղությամբ չվերթներ այլևս չեն իրականացվում, իսկ մնացած ուղղությունները ժամանակավորապես ավիաընկերությունը չեղարկել է՝ հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները:

 

«Տարոն-Ավիան» հույս ունի հայկական շուկա վերադառնալ ամենաուշը 2020-ին

«Տարոն-Ավիան» հույս ունի հայկական շուկա վերադառնալ ամենաուշը 2020-ին

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը նախատեսում է վերականգնել թռիչքները հայկական երկնքում այս կամ ամենաուշը գալիք տարվա ընթացքում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ իրականություն կդառնան հայկական փոխադրողի ակնկալած փոփոխությունները: Հայ ավիատորները օրերս նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ պետությունը քաղավիացիայի ոլորտում առաջնահերթ պետք է կանոնակարգի օրենսդրական, իրավական դաշտը եւ ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների եւ ներդրողների համար: Ավելորդ չէ հիշեցնել, որ այս պահին Հայաստանից կանոնավոր օդային փոխադրումներ է իրականացնում միայն մեկ ավիաընկերություն՝ «Ավիակոմպանիա Արմենիան», որը, սակայն, միայն մեկ օդանավ ունի իր բալանսում: «Տարոն-Ավիայի» երկրորդ խնդիրը կապված է Ռուսաստանի օդանավակայանների եւ աերոնավիգացիոն ծառայության հետ: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Լեւոն Քարամյանը մեզ հայտնել էր, որ չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու նրանց հանդեպ կիրառում համապատասխան գներ, որոնք բարձր են տեղական փոխադրողներին առաջարկվող գներից: Ըստ հայկական փոխադրողի կոմերցիոն տնօրենի՝ խնդիրը համակարգային է եւ կապված չէ կոնկրետ օդանավակայանի հետ: «Տարոն-Ավիայի» երկրորդ խնդիրը կապված է Ռուսաստանի օդանավակայանների եւ աերոնավիգացիոն ծառայության հետ: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Լեւոն Քարամյանը մեզ հայտնել էր, որ չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու նրանց հանդեպ կիրառում համապատասխան գներ, որոնք բարձր են տեղական փոխադրողներին առաջարկվող գներից: Ըստ հայկական փոխադրողի կոմերցիոն տնօրենի՝ խնդիրը համակարգային է եւ կապված չէ կոնկրետ օդանավակայանի հետ: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ-ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին: Նման մոտեցման արդյունքում, փաստորեն, ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝«Տարոն-Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչն էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա: ներգրավվելով գործում՝ խնդրի արագ եւ ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները եւ վերանայել դրանք: Այսինքն՝ ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաեւ, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում, եւ ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը, եւ հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն»: Լեւոն Քարամյանը «Հետքին» հայտնել է, որ նշված երկուսից մեկը Ալթայի երկրամասի վարչական կենտրոն Բառնաուլի օդանավակայանն է, սակայն այն «Տարոն-Ավիայի» համար տնտեսապես հետաքրքրություն չի ներկայացնում: Միաժամանակ, ըստ Քարամյանի, համահարթեցման ճանապարհային քարտեզը պիտի կյանքի կոչվի 2019-2020 թթ. ընթացքում, այնպես որ հայկական փոխադրողը հույս ունի շուկա վերադառնալ մոտ ապագայում: Ավելին՝hetq.am-ում
05:58 - 19 մարտի, 2019