Հարություն Բերբերյան

ՀՀ Կենտրոնական բբանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 11.01.2015թ.-25.12.2015թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինություն, մեդիա պատասխանատու 01.06.2011թ.-11.04.2014թթ. ՀՀ կառավարություն, վարչապետի ռեֆերենտ, վարչապետի օգնական, վարչապետի մամուլի քարտուղար 01.02.2007թ.-20.04.2007թթ. «Արտ–ֆիլմ» ՍՊԸ, ղեկավարի օգնական 01.12.2003թ.-01.02.2007թթ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիր «Հուսաբեր» ՓԲԸ, ստեղծագործական բաժնի պատասխանատու-քարտուղար:

Կենտրոնական բանկի պահուստներում որեւէ խնդիր չկա. ԿԲ խոսնակ |armtimes.com|

Կենտրոնական բանկի պահուստներում որեւէ խնդիր չկա. ԿԲ խոսնակ |armtimes.com|

Երեկ երեկոյան «168.am» կայքը «Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով» վերնագրով նյութ է հրապարակել: Կայքը գրել է, թե Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։  «Նման հրապարակումներին անդրադառնալը Կենտրոնական բանկի կողմից շատ անգամ սխալ է, որովհետեւ ակնհայտ նման հրապարակումները մանիպուլյացիայի ենթարկելու միտում ունեն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:  Բերբերյանի խոսքով՝ սխալ է դիտարկել պահուստների դինամիկան ամսական կտրվածքով եւ դա ներկայացնել. «Շատ ավելի ճիշտ է դինամիկան ներկայացնել տարվա կտրվածքով: Եթե մենք ուշադրություն դարձնենք եւ վերհիշենք անցած տարվա պահուստների դինամիկան, ապա կտեսնենք, որ պահուստները ե՛ւ նվազել են ե՛ւ տարվա վերջին արդեն համալրվել են: Սովորաբար պահուստների նման շարժը կրում է սեզոնային բնույթ եւ կապված է խոշոր ընկերությունների ծառայություններ գնելու եւ այլ վճարումների հետ: Այս պարագայում նման վարքագիծը մեկնաբանել որպես շատ դրամատիկ, իհարկե, սխալ է: Մենք այդ առումով շատ հանգիստ ենք ու որեւէ խնդիր իրականում այստեղ չկա»,- ասաց Բերբերյանը:  ԿԲ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարեց, որ սա բնականոն գործընթաց է: «Սեզոնայնություն գոյություն ունի, նորից եմ կրկնում: Եւ դա հիմնականում կապված է լինում մեծ գործարքների հետ: Դիտարկել սա որպես լուրջ խնդիր, իհարկե, շատ սխալ է եւ մանիպուլյացիայի էլեմենտ է պարունակում»,- ասաց նա: armtimes.com
10:32 - 06 մարտի, 2019