Գոռավան

Գոռավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։ Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տանում։ Ժողովուրդը, ի հարգանս այդ ավանդության, գյուղն անվանում է Գոռ իշխանի անունով։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թթ.։