Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության  հետևանքով պատճառված ֆինանսական վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված ֆինանսական վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության  հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:  «Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության:  2020 թվականի հունվար-մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ:  2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով): Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին:  2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է: 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը):   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1202928
17:03 - 22 հոկտեմբերի, 2024
ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը:  Ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության ու զգոնության մեծացումը նախարարությունը համարում է առաջնահերթ խնդիր:  «ԿԳՄՍ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն և կբացահայտվեն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում վնասվածք ստացած 10-ամյա երեխան արդեն մի քանի օր է՝ գտնվում է կոմայի մեջ: 
16:01 - 24 սեպտեմբերի, 2024
Արարատի մարզպետարանում քննարկվել են Արևմտյան Նեղոսի տենդի կանխարգելման միջոցները

Արարատի մարզպետարանում քննարկվել են Արևմտյան Նեղոսի տենդի կանխարգելման միջոցները

Պայմանավորված ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքապետարաններից ոլորտային պատասխանատուներ ու այլք։ Խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ-ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը: Հանձնարարվել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպան միջոցառումների կազմակերպումը: Խորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։ Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։Հիվանդության գաղտնի շրջանը 3-14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում չունի: Կլինիկական ախտանշանները ներառում են՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, ինչպես նաև հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թուլացած կաթված կամ կենտրոնական կամ ծայրամասային նյարդաբանական դիսֆունկցիայի այլ սուր նշաններ:
17:51 - 04 սեպտեմբերի, 2024
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։ Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել էր Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։  Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):  Դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ Դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ 
13:06 - 07 օգոստոսի, 2024
Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ

Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ

Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միայն մասնավոր մեղադրանքով վարույթն է, որ նախաձեռնվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ այս արարքը ենթակա է ոչ թե մասնավոր, այլ հանրային հետապնդման, ուստի անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել էր Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։   Նշենք նաև, որ դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ 
14:59 - 30 հուլիսի, 2024
Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,- ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։ «Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։ 2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։ Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկա է երկու անասնաշենք (500 և 1200 քմ մակերեսներով) և մեկ այլ շինություն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատված չէ։ Արդեն 2024 թ. լուսանկարներում երևում է, որ հողմասի վրա կառուցապատում է իրականացվել։ Կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել է։ Պարզվում է, որ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումիցտեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները։ Քանի որ Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ որևէ շինություն քանդված չէր, գրավոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պարզելու, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը նշված որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մեզ գրավոր հայտնեց, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովեղ ծառայություն (ՀԿԱԾ)։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
15:57 - 28 հունիսի, 2024
Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռ է, ինչի համար ուրախ ենք. Փաշինյանը՝ բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի մասին
 |1lurer.am|

Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռ է, ինչի համար ուրախ ենք. Փաշինյանը՝ բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում: Ինչպես գիտենք, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո մենք ունենք բավականին մեծ դիմելիություն, և այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար մենք պայմանավորվել էինք, որ հընթացս կիրականացնենք ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն ծրագրում կարող է առաջանալ: 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում: Սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ մենք առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր: ՀՀ քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա: Շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը: Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,- ասաց նախարարը:  Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ դնել սույն թվականի օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել: «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:20 - 27 հունիսի, 2024
Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թ․ մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:  «ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված: Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:51 - 22 մայիսի, 2024
Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանի ու հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Տեսչական մարմնի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
15:03 - 29 ապրիլի, 2024
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները. առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 3000 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 1220 քմ հողատարածք: Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 13 մլն 736 հազար դրամի վնասը 2024 թվականի ապրիլի 19-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
11:11 - 20 ապրիլի, 2024
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական վարույթով պարզվել է, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 2800 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12.018 քմ հողատարածք: Վերոնշյալ արարքի արդյունքում՝ պետությանը և համայնքին պատճառվել է 17 մլն 282 հազար 417 դրամի վնաս, որը 2024 թվականի ապրիլի 3-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
17:57 - 03 ապրիլի, 2024
Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ

Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ

Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատ» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։ Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:11 - 11 մարտի, 2024
ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|

ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել. Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։ «Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ՝ երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։ Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, երեխային տեղափոխել են այդտեղ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է։ Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
15:46 - 11 մարտի, 2024