Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել է Ջորջ Սորոսի կողմից, որը 1984 թ.-ից ի վեր ֆինանսական շուկաներում ձեռք բերված իր սեփական ունեցվածքից 14 միլիարդ ԱՄՆ դոլար է նվիրաբերել: Բաց հասարակության հիմնադրամները ըստ պաշտոնական տեղեկատվության ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարության համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են արդարության ու հավասարության հաստատումը:
Հիմնադրամի Հայաստանի ներկայացուցչությունը հիմնադրվել է 1997թ.-ին։ Ինչպես Հայաստանում այնպես էլ մի շարք երկրներում տարբեր՝ հիմնականում պահպանողական քաղաքական գործիչներ Հիմնադրամին մեղադրել են ներքին գործերում միջամտության, վնասաբեր գործունեության մեջ։ Հիմնադրամը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվանմամբ։