ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը: Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ: Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին:
15:09 - 03 նոյեմբերի, 2020
Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Անուրանալի է Հերբերտ Համբարձումյանի վաստակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի համակարգի կայացման և զարգացման գործում: Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր տրանսպորտի կայուն զարգացմանը։ Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցավակցում է Հերբերտ Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ` այս մեծ կորուստը հաղթահարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:   
18:26 - 28 հոկտեմբերի, 2020
ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչև այժմ, ուներ 30 մլն դոլարի արժեք: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություներ, գույքով ապահովվել են մանկապարտեզներ, դպրոցներ և այլն: «Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ»,-ասաց Տերտերյանը:
11:49 - 27 հոկտեմբերի, 2020
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ), և ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացրել է ճանապարհաշինության ընթացքին։ Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ կայացած քննարկման ընթացքում տիկին Ղալեչյանը շեշտել է մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը. նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը, և իրենք պետք է վստահ լինեն, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։ Ամփոփելով այցելության արդյունքները՝ նախարարի տեղակալը շեշտադրել է աշխատանքների պատշաճ և բարձր որակով կատարման պահանջը։  
12:10 - 20 հոկտեմբերի, 2020
Ճանապարհաշինարարությունը հանրապետությունում չի դադարել. թիկունքում աշխատանքը շարունակվում է

Ճանապարհաշինարարությունը հանրապետությունում չի դադարել. թիկունքում աշխատանքը շարունակվում է

Ռազմական դրությամբ և զորահավաքով պայմանավորված՝ շատ ճանապարհաշինարարներ են մեկնել Արցախի Հանրապետություն՝ պաշտպանելու հայրենի սահմանները։ Սակայն ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում չեն դադարել։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։«ԱԱԲ պրոեկտ» ընկերության փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանը նշում է‚ որ առկա ուժերով շարունակում են շինարարությունը։ Թեև շատ աշխատակիցներ՝ ծրագրի ղեկավարից մինչև բանվորական անձնակազմ‚ զինվորագրվել են‚ սակայն անում են առավելագույնը՝ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարելու համար։ Ըստ Բաբկեն Ավետիսյանի՝ իրենց ընկերության կողմից այժմ հիմնականում աշխատանքներ են տարվում Հ-75‚ Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության‚ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.7 կմ երկարությամբ հատվածի‚ Մ-6 միջպետական ճանապարհի վրա։ Այլ շինտեղամասերում աշխատանքներն ավարտական փուլում են։ «Արհովշին» ընկերության փոխտնօրեն Արման Սեյսյանը նույնպես ընդգծում է‚ որ շինարարությունը շարունակում են հանրապետության տարբեր հատվածներում։«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացնում է‚ որ իրենց ընկերության կողմից այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Երևան-Սևան ավտոճանապարհին‚ այս օրերին ավարտվել է Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ճանապարհի 45-րդ կմ-ի վրա գտնվող կամրջի նորոգումը‚ այլ հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում։ Ըստ «Արարատ ճանշին»-ի գլխավոր ինժեների՝ ռազմաճակատին օգնում են ինչով հնարավոր է‚ նաև սեփական տեխնիկայով կազմակերպում են հումանիտար օգնության տեղափոխում։ Պարոն Սարգսյանը նկատում է‚ որ այս տարի ստանձնած ճանապարհաշինական բոլոր պարտավորությունները նախանշված ժամկետներում կհասցնեն ավարտել։ Ըստ ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչների՝ թեև դժվարությունները շատ են‚ այդուհանդերձ‚ առկա ռեսուրսներով այս օրերին փորձում են անել առավելագույնը։ Ճանապարհաշինարարները վստահեցնում են‚ որ ցանկացած իրավիճակում զինվորի կողքին են. զինվորը մարտի դաշտում է պայքարում‚ իրենք էլ իրենց աշխատանքով ցույց են տալիս‚ որ մեր երկիրը կանգուն է‚ թիկունքը՝ ամուր։
17:28 - 13 հոկտեմբերի, 2020
Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի/ համայնքապետարանի կողմիցՊատասխանատուի կոնտակտային տվյալներ՝Արագածոտն-Հարություն Գուլյան, հեռ․՝ (093) 59 55 13Արարատ-Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07Արմավիր-Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095) 09 98 89Գեղարքունիք-Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01Լոռի-Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56Կոտայք-Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44Շիրակ-Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84Սյունիք-Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝ (094) 34 68 34Վայոց ձոր-Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36Տավուշ-Արման Գևորգյան, հեռ․՝ (094) 50 50 02»
00:59 - 06 հոկտեմբերի, 2020
ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերություններին ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին: «Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում առաջ եմ քաշել պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել եմ վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն»,- գրել է Ստեփանյանը: Շուշանյանը նամակում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդներին, տնտեսությանը և կայունությանը: «Օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի: Հիշեցրել եմ, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար»,- նշել է փոխնախարարը: Շուշանյանն ընկերությունների ուշադրությունն է հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար: «Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը,միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը, արդյունքում, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում մի երկրի նկատմամբ, որը, միանալով ԱՃԹՆ-ին, ցուցաբերել է առաջնորդություն և վճռականություն՝ ուղղված արագ և հիմնարար բարեփոխումների իրականացմանը՝ արժանանալով ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին և առաջին իսկ Վալիդացիայի արդյունքում ստացավ ամենաբարձր գնահատականը՝ նույն խորհրդի անդամների հաստատմամբ»,- եզրափակել է Լիլիա Շուշանյանը:
00:37 - 05 հոկտեմբերի, 2020
ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներին

ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներին

ՀՀ մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, որոնք կապված են ռազմական դրության հետ, կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատու անձանց (ցանկը կցվում է) ովքեր էլ, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրեն քաղաքացիներին։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներն են.   Հ/Հ Մարզի անվանում Անուն, ազգանուն Պատասխանատու անձի պաշտոն 1 Արագածոտն Հարություն Գուլյան ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ 2 Արարատ Նազարեթյան Արտավազդ ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ 3 Արմավիր Կարեն Գրիգորյան ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 4 Գեղարքունիք Նարեկ Գրիգորյան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ 5 Լոռի Գայանե Մարկոսյան ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ   6 Կոտայք Առնակ Ավետիսյան     ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ   7 Շիրակ Վարդան Գրիգորյան ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ   8 Սյունիք Նարեկ Բաբայան ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ   9 Վայոց ձոր Նանե Ասատրյան ՀՀ Վայոց ձորի  մարզպետի տեղակալ   10 Տավուշ Ստեփանյան Թաթուլ ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ  
23:38 - 01 հոկտեմբերի, 2020
Հայաստանի օդային շրջաձակումից  խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հայաստանի օդային շրջաձակումից խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝ 1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։ Ծանուցում՝ "Տարոն Ավիա" ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով, 2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։ 3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։ 4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։ Ստեփան ՆիկողոսյանՄի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ ՉիլինգարյանԱ-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Ավագ Ալեքսանյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ալբերտ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից Արթուր ԴովլաթյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ռաֆայել ԳևորգյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Բալդրյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ճաղարյան,ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ավետիք ՍուքիասյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արման ԱսլանյանԱ-320 օդանավի հրամանատար Հովհաննես ԽաչատրյանԲոինգ-737 օդանավի հրամանատար Մարտին ՀարությունյանԲոինգ-3-737 օդանավի հրամանատար Ռուբեն ՀայրապետյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԱվագյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԳաբրիելյանԲոինգ-737 օդաչու Կարեն ՍարգսյանԱ-320 օդաչու Արա ՃաղարյանԲոինգ-737 օդաչու Նավասարդ Խաչատրյանթռիչքների կազմակերպման մասնագետ Արման ԱմիրխանյանԹռիչքների կազմակերպման մասնագետ Նատալիա ՊողոսյանԱվիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ ՀԱմոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։ Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի»։
18:42 - 27 սեպտեմբերի, 2020