Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այս տարվա ապրիլի 16-ին չեղյալ համարվեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի էր ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Խորհրդի անդամների 5 կողմ և 1 դեմ ձայնով տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Չեղյալ համարելու պատճառը ընթացակարգային խախտումներն էին, որոնց արդյունքում վատթարացվել էին հավակնորդների իրավունքները: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլի 20-ին Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 16-ին կայացված հրամանն (խմբ․-մրցույթի արդյունքները չեղյալ համարելու) անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանին․ գործն ընդունվել է վարույթ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։ Նշենք, որ համանման իրավիճակ է նաև Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում։ Մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Գոհար Գրիգորյանը, սակայն մրցույթից հետո ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողով էր ձևավորվել։ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ էին համարվել։ Մրցույթին ընտրված տնօրեն Գոհար Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 8-ին դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոհար Գրիգորյանի 2020 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը մերժել է Գոհար Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը։  Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է, և 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է մերժել Գոհար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը։ Այս ընտրությունը դիտարկել էր նաև Infocom-ը։ Ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներին անդրադարձել էինք դեռևս 2019 թվականի նոյեմբերին։ Արփի Ավետիսյան
15:27 - 25 մայիսի, 2020
Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ

Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար կապի միջոցով նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:
11:56 - 21 մայիսի, 2020
Երևանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները

Երևանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները

2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացեցին դռները՝ ընդունելով առաջին սաներին: Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս:Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ:1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն:Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական գնահատեց:«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցաված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը և երեխաները խնամքի կարիք ունեն»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվեց նաև սննդի մատակարարման գործընթացով:«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը:Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:    
16:44 - 20 մայիսի, 2020
Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: «Թեստերի պատասխանները դեռ չկան»,-  հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները: Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը: Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկոողոսյանը, հարցերին պատասխանելով, նշեց, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար որոշում է կայացվում՝ ելնելով մի շարք պայմաններից:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:25 - 20 մայիսի, 2020
Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանին աջակցող գործարարներին

Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանին աջակցող գործարարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի: «Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ, ովքեր անմասն չեն մնում իրենց քաղաքի խնդիրներից: Դա շատ կարևոր է, և սոցիալական պատասխանատվություն կոչվածը, որը մենք անընդհատ նշում ենք. ամբողջ գաղափարը սա է, որ մարդ ապրում է, աշխատում է մի տեղ և իր հնարավորության չափով նաև օգնում է հենց իր ապրած քաղաքին: Ես շնորհակալ եմ ձեզ սոցիալական այդ բարձր պատասխանատվությունը ցուցաբերելու համար և կարծում եմ՝ սա ընդամենը սկիզբն է մեր համագործակցության»,- նշել է քաղաքապետը: Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով է պարգևատրել «Մաստեր Շին», «Կապիտալ Բիլդ», «Արկադա քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Սամվել Մկրտչյանին։ Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության գլխավոր նպատակը կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալն է: Հենց դրան է ուղղված համայնքային այն կառույցների ստեղծումը, որոնց կատարած աշխատանքն օրեցօր տեսանելի է դառնում:
20:15 - 19 մայիսի, 2020
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով

Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով

Երևանի հանրային տրանսպորտը մայիսի 18-ից վերսկսել է աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ, որոնց նպատակն է նվազեցնել վարակի ռիսկը. մասնավորապես, յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, որպեսզի բնակչությունն իրազեկված լինի, թե մանրադրամի պահելու առումով, թե առանց ձեռնոցի և դիմակի մուտք չգործելու առումով, ինչպես նաև նստատեղից ավել ուղևորափոխադրում չիրականացնելու առումով»,- նշում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: Սահմանված կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և /կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը: Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը:  Երևանի մետրոպոլիտենը ևս իր աշխատանքները սկսել է սահմանված գրաֆիկի համաձայն: «Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են եկել գիծ: Գնացքները ապահովված են նաև ալկոգելով: Կայարանային տարածքները ևս ախտահանվել են, ընդհանուր 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածք»,- նշում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը: Երևանցիներին ուղերձ է հղել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը. կարևոր է այս ժամանակահատվածում դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն հետևել սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Միջոցառումների նպատակը հանրային առողջության ու անվտանգության պահպանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:32 - 18 մայիսի, 2020
Պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ. Տիգրան Վիրաբյան

Պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ. Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.   «Այսօր հանդիպեցի նաև Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ: Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի մատակարարը մտնի պահեստային տարածք, ապա դա պետք է կազմակերպվի բոլոր կանոններին հետևելով: Մատակարարների հետ քննարկեցինք նաև որոշ սննդատեսակների փաթեթավորման փոփոխությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը: Երեխաների առողջապահական անվտանգության հարցը մեծապես կախված է նաև սննդից: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորին բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ: Այն մատակարարները, որոնք կխախտեն պահանջները, նրանց հետ մենք այլևս անելիք չենք ունենա: Մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեմ նաև անակնկալ ստուգայցերով»:
17:17 - 18 մայիսի, 2020
Պարզաբանում. քաղաքապետարանը կեղծ բանկային երաշխիքի առկայությունը հայտնաբերել է շաբաթներ առաջ

Պարզաբանում. քաղաքապետարանը կեղծ բանկային երաշխիքի առկայությունը հայտնաբերել է շաբաթներ առաջ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ: Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի 16-ին: Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին: Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը 30.04.2020թ. էլեկտրոնային փոստի միջոցով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր: Երևանի քաղաքապետարանը 05.05.2020թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան բանկը 11.05.2020թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ 14.05.2020 թվականին պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծվել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, 15.05.2020 թվականին՝ լուծվել է Երևանի քաղաքապետարանի և «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջև 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաև «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սև ցուցակում») ներառելու նպատակով: Երևանի քաղաքապետը 12.05.2020-ին իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին: Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաև իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են, և հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»:  
16:41 - 18 մայիսի, 2020
Քաղաքապետարանը կլրացնի իրենց ենթակայության թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը  |hetq.am|

Քաղաքապետարանը կլրացնի իրենց ենթակայության թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանը կամբողջացնի իրենց ենթակայությամբ գործող թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը, որպեսզի նրանք ողջ աշխատավարձը ստանան։  Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Նա, անդրադառնալով թատրոնների ու թանգարանների գործունեությանը, նշեց՝ մշակութային կազմակերպություններ կան, որոնց բյուջեն գոյանում է ոչ միայն պետության հատկացրած սուբսիդիայից, այլև սեփական եկամուտներից։ Ըստ փոխքաղաքապետի՝ այդ կազմակերպությունների սեփական եկամուտները ձևավորվում են տոմսերի վաճառքից, վարձակալության գումարներից։ «Շատ դեպքերում նաև աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջեն։ Քաղաքապետարանում քաղաքապետի և ֆինանսական գծով փոխքաղաքապետի հետ քննարկել ենք այս մոտեցումը։ Այն կազմակերպությունները, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայության են և կունենան ֆինանսական որոշակի խնդիրներ, որպեսզի կարողանան 100 %-ով վճարեն իրենց աշխատողների աշխատավարձը, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի այդ բացը»,-նշեց Տիգրան Վիրաբյանը։
14:44 - 18 մայիսի, 2020
Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց․ Հրաչյա Սարգսյան

Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց․ Հրաչյա Սարգսյան

Պարետի որոշմամբ երթուղայիններում կանգնած երթևելու հնարավորությունը բացակայում է։ Դուրս է գրվել 150 միավոր շարժակազմ, ինչպես նաև  շարժակազմ են դուրս բերել մասնավոր ուղևորափոխադրող ընկերությունները։  Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։  «Փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ սրանք տարվա մեջ այն ամիսներն են, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։ Կարծում եմ, մի քանի օրում, երբ կհասկանանք, թե ուղևորահոսքն ինչպիսին կլինի, ինչ-որ միջոցառումներ կձեռնարկենք՝ կքննարկենք երթուղիների հաճախականությունն ավելացնելու հարցը»,- ասաց Սարգսյանը։ Սարգսյանի խոսքով այս պահին 95 տոկոսի դեպքերում, քաղաքացիները իրենք չեն նստում, երբ տեղերը լրացած են լինում։ Որոշ դեպքերում քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի իրենք կանգնած նույնպես երթևեկեն։ Հանձնարարականը այնպիսին է, որ վարորդը կանգնացնում է  ավտոբուսը այնքան ժամանակ, մինչև տվյալ քաղաքացին չիջնի։ Սարգսյանը շեշտեց, որ այս պահին պահեստային ավտոբուսներ շահագործման անհրաժեշտություն չկա։ «Բոլոր երթուղայինները ապահովված են մանրադրամների արկղերով, ախտահանիչ նյութերով։ Կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ հնարավոր է չլինեն, բայց քաղաքապետի հանձնարարականը տրվել է բոլոր երթուղայիններին»,- ասաց Սարգսյանը։ Սարգսյանը տեղեկացրեց, որ և՛ մասնավոր, և՛ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միոջոցների ախտահանումը իրականացվելու է համայնքի կողմից։ «Ինչ վերաբերում է դիմակներին և ախտահանչ նյութերին այս պահին դրանք ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները։ Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ տրամադրենք  չենք կարող ամբողջովին վերհսկել վարորդների կամ քաղաքացիների վարքագծերը։ Դրա համար կոչ ենք անում քաղաքացիներին՝ սխալներ նկատելու դեպքում հորդորել քաղաքացիներին կամ վարորդներին շտկել սխալը»,- եզրափակեց Սարգսյանը։  
13:36 - 18 մայիսի, 2020
Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան

Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան

Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ առանձնապես  ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին և  մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս շեշտեց, որ մանկապարտեզները Երևանում բացվում են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով։ Վիրաբյանի խոսքով  առաջնահերթություն է տրվում այն երեխաներին, որոնց ծնողները գործականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը, կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար ձևով իրականացելու հնարավորություն չունեն։ Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու նաև  այն երեխաները, որոնց ծնողները  աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։ «Սրանք կարևոր նախապայմաններ են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Նախնական հարցումներ է իրականացվել Երևանի 161 մանկապարտեզների կողմից՝ թվով 31․000 ծնողներին, նրանցից  մոտ 11․000-ը գտնվում է այս կարգավիճակներում  և նրանք ցանկություն են հայտնել երեխաներին բերել մանկապարտեզ։ Իհարկե մշակվել են անվտանգության կանոններ , որոնցով պետք է առաջնորդվել, սկսած մանկապարտեզների բակի նշագրումներից, որպեսզի ծնողնեը կարողանան առավոտյան երեխաներին բերել մանկապարտեզ և միևնույն ժամանակ պահեն սոցիալական հեռավորություն։ Բացառվում է ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ։ Աշխատակիցները դուրս են գալիս, հեռավար ջերմաչափում են անում և համոզվելով, որ երեխան տաքություն չունի ընդունում են մանկապարտեզ»,- տեղեկացրեց Վիրաբյանը։ Քաղաքապետի տեղակալը հորդորեց բոլոր ծնողներին այդ ժամանակահատվածում լինել համբերատար, որովհետև մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք են գործելու մանկապարտեզ։ Երեխաները ջերմաչափվելու  են նաև մանկապարտեզի ժամի ավարտին, և եթե նրանցից մեկի  մոտ գրանցվում է ջերմութուն ծնողներին հորդորում են հաջորդ օրը չբերել մանկապարտեզ։ Խմբերում լինելու են 8-10 հոգի։ «Հրաժարվելու ենք այն խաղերից և խաղալիքներից, որոնց վրա կարող է  վարակը երկար մնալ, մանկապարտեզում նոր կանոններով ենք շարժվելու։ Ռիսկային գոտում գտվող մեր աշխատակիցները 20-25 տոկոսն են կազմում , բնականաբար նրանք չեն ներկայանալու աշխաանքի, սակայն շարունաելու են վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչև հիմա։ Աշխատակիցներին փոխարինելու են իրենց գործընկերները, այդ աշխատանքներն արդեն արվել են։ Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ , որը կշարունակվի ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետ։Քննարկումների արդյունքում եկանք այն  որոշման, որ սննդի տրամադրումը պետք է կատարվի նախկինի նման՝ որոշակի խստացումներով։ Մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափեր  և կանոններ ենք մշակել, որոշ սննդամթերքների պարագայում փոխվել է փաթեթավորման ձևը։»,- ասաց Վիրաբյանը։ Նա հավելեց նաև, որ աղաքապետարանը պատվիրել է մեկ ամսվա համար՝  160․000-ից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել, որպեսզի աշխատակիցները ապահովվեն անհրաժեշտ միջոցներով։ Այն աշխատակիցները, ովքեր չեն ենթարկվի այս կանոններին և կվտանգեն երեխաներին, քաղաքապետարանը  այդ աշխատակիցներից շատ արագ կազատվի։  Սա խստագույն պահանջ է ։ Անվտանգության կանոններր չպահպանող աշխատակիցների հետ որևէ կոմպրոմիսային լուծման քաղաքապետարանը չի գնա։ «Այն աշխատակիցները, ովքեր ունեն խրոնիկ հիվանդությւոններ և գտնվում են ռիսկային գոտում կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կվճարվեն աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Այն աշխատակիցները, ովքեր այդ խմբում չեն և իրենց խմանակալության տակ չունեն հիվանդ մարդիկ կամ ռիսկային գոտում չեն, այլ ուղղակի իրենց ապահովության համար չեն ուզում գալ աշխատանքի՝ նրանք չեն վճարվի 100 տոկոս, կվճարվեն ըստ հարկադիր պարապուրդի։ Այն աշխատակիցները, ովքեր հասկանալով պահի լրջությունը կգան աշխատանքի ՝ կվճարվեն 100 տոկոսի չափով և մենք գտնենք տարբերակներ հավելյալ խրախոսումներ տրամատրելու միջոցներ։ Նորից հորդորում եմ մեր քաղաքացիներին իրենց երեխաներին  մանկապարտեզ բերելուց առաջ ջերմաչափել, եթե վերը նշված ընտանիքներից չեն, ապա հրաժարվեն երեխային մանկապարտեզ բերելուց  և հնարավորություն տալ աշխատաող ծնողներին գնալ աշխատանքի»,- եզրափակեց Վիրաբյանը։
13:02 - 18 մայիսի, 2020