Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի Էլ ավելի մեծ հեռվության մասին:«Ես դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան Էլ ավելի Է հեռանում ԵՄ-ից եւ մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել Է Կուրցը Twirrer-ում:Ավելի վաղ Մակրոնը հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ճառով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետության արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Առիթը դարձել Էր պատմության ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց Է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. չարագործը գլխատել Էր ուսուցչին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ Է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:33 - 26 հոկտեմբերի, 2020
Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին

 |armenpress.am|

Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին |armenpress.am|

armenpress.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին, նշել է, որ Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունի: Ինչպես հայտնում է CNN Turk-ը, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններին ու Ադրբեջանին իր աջակցությանը: «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիան»,- ասել է Էրդողանը:   Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ ինքը նոր էր վարչապետ դարձել, ԱՄՆ-ից ԱԹՍ են ցանկացել, սակայն չեն ստացել: «Չտվեցին, ձգձգեցին: Դրանից ի՞նչ եղավ: Մենք ԱԹՍ-ի տեր դարձանք ու հիմա ոչ թե սովորական այլ հարվածային: Այդ Հարվածային ԱԹՍ-ներն այժմ աշխարհում օրինակ են դարձել: Որոշ երկրներ էլ ցանկանում են հարվածային ԱԹՍ-ների հարցում մեզ համար խոչընդոտներ ստեղծել»,- նշել է Թուրքիայի նախագահը:
20:35 - 25 հոկտեմբերի, 2020
Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան: Ելույթի սկսզբում Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է անդրադառնում իրեն, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել ուղեղի ստուգում անցնել: «Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդամ ես (դիմում է Մակրոնին֊խմբ․): Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։
22:02 - 24 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը, հայտնում է Al Arabiya-ն։ Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը: Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարություն է կանչվել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը` բացատրություն տալու այն բանի համար, որ Էրդողանը Մակրոնին կոչել է «հոգեկան հիվանդ», փոխանցում է Associated Press-ը։ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին մահմեդականների հանդեպ նրա վարած քաղաքականության պատճառով` ասելով, որ Մակրոնը կարիք ունի իր «հոգեկանը բուժելու»։
21:51 - 24 հոկտեմբերի, 2020
Էրդողանը ստեղծում է իր ցանցերը՝ ազդելու Ֆրանսիայի քաղաքականության վրա.Ֆրանսուա Պուպոնի |hetq.am|

Էրդողանը ստեղծում է իր ցանցերը՝ ազդելու Ֆրանսիայի քաղաքականության վրա.Ֆրանսուա Պուպոնի |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին ավելի քան քսան տարի ղեկավարել է Փարիզի արվարձանում գտնվող Սարսել համայնքը: Վերջերս նա հրատարակել է «Հանրապետության Էմիրությունները» գիրքը, որում դատապարտում է իր ընտրատարածքում քաղաքական իսլամի աճող ազդեցությունը: Ֆրանսիական «Մարիան» պարբերականի լրագրող Մարի-Օդ Փանոսյանին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես են Ֆրանսիայում թուրքական միությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, ազդում տեղական ընտրությունների արդյունքների վրա եւ աստիճանաբար վերցնում իշխանությունը՝ ազդելու Ֆրանսիայում հակաթուրքական տրամադրությունների վրա։ Ստորեւ՝ Սարսելի նախկին քաղաքապետի հարցազրույցը թարգմանաբար։ Դուք ձեր գրքում բացատրում եք, որ թուրքական համայնքը հատուկ տեղ է զբաղեցնում Վալ դ’Ուազում: Ի՞նչ տեղ։ Մոտ տասը տարի առաջ այս դեպարտամենտում, ընդհանուր առմամբ, թուրքական համայնք չկար: Հետո, աստիճանաբար, ընտրված պաշտոնյաները տեսան, թե ինչպես են թուրքերը ժամանում Գուսենվիլ, Գարժ-լե-Գոնես, ապա՝ Սարսել: Նրանք հստակ ցուցադրում էին հաստատվելու իրենց ցանկությունը: Խանութներ բացեցին, ստեղծեցին ձեռնարկություններ, մշակութային և կրոնական միություններ և ստանձնեցին որոշ մզկիթների կառավարումը: Սարսելում Էրդողանին մոտ գտնվող CIMG-ն՝ Milli Gorus իսլամական կոնֆեդերացիան կազմակերպեց համայնքի ժամանումը եւ ձեւավորումը: Դրա ղեկավարները շատ ակտիվ են, հրահանգավորված և ներկայացնում են քաղաքական իսլամը: Նրանք նպաստում են քաղաքում Էրդողանի ցանցերի ստեղծմանը: Ինչպե՞ս է ֆինանսավորվում այս հաստատությունը: Համառ լուրեր կան, որ այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան: Ես դրա ապացույցը երբեք չեմ ունեցել: Փոխարենը կարող եմ ձեզ ասել, որ CIMG-ն շատ կարևոր ռեսուրսներ ունի։ Ի՞նչ հարաբերություններ ունի այս համայնքը իր մահմեդական համակրոնների հետ: Նրանք քաղաքավարի են, բայց ոչ մեկը հիմար չի: Ֆրանսիայի մագրեբյան համայնքը (Մագրեբը արաբական Աֆրիկան է, որը ներառում է Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Մարոկկոն-Հետք) չի ողջունում Թուրքիայի «ժամանումը» Ֆրանսիա, որը փորձում է իշխանությունը վերցնել, այդ թվում՝ մուսուլմանների շրջանում: Այդ համայնքն այս կամ այն կերպ կապվա՞ծ է թուրքական պետության հետ։ Ես ձեզ մեկ օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ մի թուրք երգիչ, որը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, Հրանտ Դինքի մարդասպանի տեսքն էր ընդունել՝ հայ լրագրողի, որը սպանվեց Ստամբուլում 2007-ին։ Թուրքական համայնքը ցանկանում էր, որ նա ելույթ ունենա Սարսելում։ Առերեսվելով սադրանքի լրջությանը՝ ես հրամայեցի չեղարկել այդ համերգը: 15 րոպե անց Թուրքիայի հյուպատոսը զանգահարեց ինձ` բողոքելու: Նրանք դատարանում վիճարկեցին իմ որոշումը: Ես հաղթեցի։ Ես երբեք նման բանի չէի բախվել որեւէ ներկայացման համար։ Շարունակությունը՝ hetq.am-ում
19:18 - 24 հոկտեմբերի, 2020
Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Աս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում ընթացիկ իրադարձությունների համատեքստում։ Հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունը շատ ակնհայտ է զգացվում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր վայրագություններ են իրականացնում Արցախում ու Հայաստանում՝ սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների, տեղահանելով հազարավոր մարդկանց։ Ցեղասպանության ճանաչումը պարզապես պատմական հարց չէ, դա ուղերձ է նախագահներ Ալիևին և Էրդողանին, որպեսզի մեզ չվախեցնեն և չպարտադրել լռել։ Մենք կանգնելու ենք Հայաստանի և Արցախի կողքին»,- գրել է Շիֆը:
23:30 - 22 հոկտեմբերի, 2020
Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսպիսի կարծիք է  հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ТАСС-ը։ «Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը և իրավիճակի թեթևացմանը:  Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները չեն աջակցում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման օգտին», - շեշտել է նա: Սլուցկին հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները  հատուկ հայտարարություն էին տարածել` կոչ անելով հրադադարի ռեժիմ հաստատեկ, ավելի ուշ Մոսկվայում բանակցություններ էին վարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ձեռք էին բերվել հրադադարի մասին պայմանավորվածություններ:   «Այսօր բոլորը պետք է շարունակեն որոնել քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ամփոփել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:06 - 18 հոկտեմբերի, 2020
Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»
 |azatutyun.am|

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։ «Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», - Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Վերջինս շեշտել է, թե «ադրբեջանցիները հայերի դեմ լուրջ պայքար են մղում»: «Այդ պայքարը իրենց բռնագրավված հողերի ազատագրմանն է ուղղված: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան 30 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել բանակցային գործընթացը և հետ տալ մեր եղբայրների հողերը: Հավատում եմ, որ հայերից ազատագրելու են իրենց հողերը», - կրկին ասել է նա:
18:30 - 18 հոկտեմբերի, 2020