Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։ «Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում… Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։ «Ըստ օրենքի, նախատեսվում է, որ որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին»,- ասաց Բաղրամյանը։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ «Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ չվճարելով համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, և չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։ Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։
14:01 - 29 սեպտեմբերի, 2021
Որոշ մարզերում 2-3 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը. սահմանվել է նոր ժամանակացույց

Որոշ մարզերում 2-3 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը. սահմանվել է նոր ժամանակացույց

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակում է իր սպասարկման տարածքում ներառված բնակավայրերի ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար։2021 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառող ժամանակացույցը կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող պահանջներին: Նշենք, որ դրանում արտացոլված է ջրամատակարարման նվազագույն տևողությունը։Մինչ այժմ գործող ժամանակացույցում տեղի են ունեցել որոշակի դրական փոփոխություններ. Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերի 10-ից ավելի բնակավայրերում ջրամատակարարման տևողությունը 2-3 ժամով ավելացել է։ Ընկերությունն իր բաժանորդներին հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին:Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: Ջրամատակարարման նոր գրաֆիկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:
09:40 - 24 սեպտեմբերի, 2021
Արաբկիր վարչական շրջանում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր վարչական շրջանում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 2-ը 11.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝  Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող. 1-ին,  Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին, Բաղրամյան 2 եւ Մալխասյանց փողոցի նրբանցքների, Հ․Քոչար 1. 2, 3, 4, 5, 6, 8, 10, 13, 15, 16, 18, Փափազյան 1-ից-13, Սունդուկյան 9-ից-29 կենտ և 26-ից-98 զույգ, Գյուլբենկյան 1-ից-9, 23, 25, 27 կենտ և 2-ից-20 զույգ, Բաղրամյան 41-ից-53 կենտ և 42-ից-58 զույգ, Կիևյան 1-ից-24, Բարբյուսի 54, 56, 58, 63, 65, 67 համարների, Ա․Ավետիսյան 25-ից-67 կենտ և 14-ից-120 զույգ, Օրբելի Եղբայրների 14-ից-22 զույգ և 1-ից-67 կենտ, Լեռ Կամսարի 1-ից-25, Վաղարշյան 1-ից-16, Ն․ Դումանի 1, Ն. Զարյան 21-ից-140,  Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27, Հ. Էմինի 135-ից-150, Վրացական 12-ից-21 համարների, Կոմիտասի պող. 35-ից-67 կենտ և 52-ից-66 զույգ  համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» ԲԿ-ի ջրամատակարարումը: Գրիբոյեդովի, Արղության փողոցներում և Կոմիտասի 46-ից-50 համարներում կնկատվի ջրի ճնշման անկում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:03 - 01 սեպտեմբերի, 2021
Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 14.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի  17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հ․ Էմինի 125-ից-184  համարների՝ իրենց կոտորակներով, Ա․ Խաչատրյան 24/1, 26/1, 26/2, 26/3, 28, 29, 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 համարների, Վ․ Այգեկցի 98-ից-105, Փափազյան 12, 16, 16/1, 16/2, 22, 22/2, Գյուլբենկյան 29, 31, 33, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 29, Վրացական 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, Մամիկոնյանց 49, Վաղարշյան 13, 15, 17, 18, 20, Նաիրի Զարյան 1-ից-24 համարների, Կոմիտասի պող. 23, 25, 27, 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44 համարերի՝ իրենց կոտորակներով, Հ․ Քոչար 7, 9, 11, 12, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 29 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 4-րդ, Նաիրի Զարյան 1, Հ․ Քոչարի 1, Ա․ Խաչատրյան նրբանցքների, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:40 - 25 օգոստոսի, 2021
Կդադարեցվի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հասցեների ջրամատակարարումը

Կդադարեցվի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հասցեների ջրամատակարարումը

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում օգոստոսի 13-ին: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Հայտարարության մեջ ասվում է․ ««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ.Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ.Ուլնեցու 2-60 համարների շենքերը և 1-59 համարների անհատական տները, Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 շենքերը, Դ. Անհաղթի 1-11 շենքերը, Ազատության պող. 2-16 շենքերն իրենց կոտորակներով, Ազատության նրբանցքի շենքերն իրենց կոտորակներով, Վրթանես Փափազյան փողոցի անհատական տները; Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթը, Արաբկիրի 45, 49, 51 փողոցները, Վահրամ Փափազյան փողոցը, Ադոնցի փողոցի 12, 14, 16 շենքերը, Ազատության 2-րդ նրբանցքը, Ազատության պողոտայի 1-11 շենքերն իրենց կոտորակներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:      
14:11 - 12 օգոստոսի, 2021