Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մտածել տեսակցությունների մասին․ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին

Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մտածել տեսակցությունների մասին․ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին

Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը խոսել է այսօր տեղի ունեցած բանակցությունների մասին «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, դարակազմիկ իրադարձություն, բայց սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր խնդիրների մասին: Խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական, հուսով եմ՝ նախագահ Ալիևը ևս կգնահատի դրական: Դրականը չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ ինչ-որ մեկի պարտություն: Այս հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ ոչ ոք չի վեր կենում և ասում՝ ես հաղթեցի, մյուսը պարտվեց: Սկսվել է խոսկցություն: Կողմերից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը: Խնդիրը ունի շատ խորը արմատներ: Մենք հասկանում ենք , որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Առաջինը, սրա արձանագրումը ես համարում եմ շատ կարևոր: Կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական շփման գծում լինի կայուն իրավիճակ: Կարո՞ղ ենք արդյոք սկսել խոսակցություն, որ օրինակ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անենք, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն իրենց գյուղատնտեսական աշխատանքով: Կարո՞ղ ենք արդյոք քննարկել հումանիտար ասպեկտները: Օրինակ, կան երկու կողմերի քաղաքացիներ երկու կողմերում: Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մենք մտածել, որ փորձենք նրանց ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել՝ անկախ ամեն ինչից՝ ով ինչի մեջ է մեղադրում, ինչքանով է արդար կամ անարդար: Ուղղակի այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամների հետ շփման հնարավորություն ունենան»: 
18:24 - 29 մարտի, 2019
Մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին: Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ, Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
18:12 - 29 մարտի, 2019
Մենք քննարկեցինք Հայաստանում քաղաքական իրավիճակը․ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ավստրիայի նախագահի հետ

Մենք քննարկեցինք Հայաստանում քաղաքական իրավիճակը․ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ավստրիայի նախագահի հետ

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենը թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է․ «Այսօր Վիեննայում ես հանդիպեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավստրիայի համար պատիվ է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Վիեննայում: Մենք քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները, Հայաստանում քաղաքական իրավիճակը՝ Թավշյա խաղաղ հեղափոխությունից հետո, ու հետագա երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր»։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր վան դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով: Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին:
17:29 - 29 մարտի, 2019
Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից |armtimes.com|

Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից |armtimes.com|

armtimes.com: Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառումից վիրավորված Զավեն Գրիգորյանի թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրեց ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից եւ ներկայացվեր, իբրեւ իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ: «Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել եւ փորձել աջակցել։ Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում եւ ում չեք ճանաչել»,- մասնավորապես գրել էր պատգամավորը: Փաշինյանն էլ այսօր ասաց, որ Գրիգորյանին նաեւ 2 միլիոն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից․ «Ինչ վերաբերում է հատուցմանը, որ պետությունից պահանջում է Գրիգորյանը, դա արդեն իրավական ընթացակարգ է պահանջում եւ դա հենց այդպիսի ընթացակարգով պետք է լուծվի»,-ասաց Փաշինյանը։
11:38 - 28 մարտի, 2019
Եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները. Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները. Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականի զեկույցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադարձավ մի կողմից Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների, մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրին, որը խորհրդարանը երեկ էր վավերացրել։ «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն հաշվարկներ, թե օրինակ ինչ կարժենա մեկ կիլոգրամ կարտոֆիլը, եթե Իրանից հասնի Հայաստան, և կցանկանայի ձեզնից լսել, պարոն վարչապետ, այս համաձայնագիրը շահավետ է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա։ «Երբ ասում ենք ազատ առևտրի համաձայնագիր, դա ոչ միայն նրա մասին է, որ Իրանից կարող են ներմուծել Հայաստան, այլև նրա մասին, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան»,- արձագանեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 միլիոնանոց շուկայի հետ, և հայաստանյան առաջին ռեակցիան հետևյալն է՝ հնարավո՞ր է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու տեղական կարտոֆիլի գինն էժանանա։ «Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել, մեր մտածողությունը շարունակում է մնալ էն, որ կարտոֆիլը պետք է պարկերով շարենք Կոմիտասի պողոտայում ու վաճառենք: Սա մեր ամենամեծ խնդիրն է»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ մտավոր աշխատանքի բաղադրիչը պետք է մեծանա, ֆիզիկական աշխատանքի բաղադրիչը՝ փոքրանա։ «Էդպիսի հաշվարկներ, թե օրինակ կարտոֆիլն ինչքան կարժենա, չեմ կարծում, թե կա, բայց ընդհանուր առմամբ կան հաշվարկներ, որ էդ պայմանագիրը ձեռնտու է ՀՀ-ին, և բխում է Հայաստանի շահերից»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով, եթե շահավետ չլիներ Հայաստանի համար, խորհրդարանը երեկ գրեթե միաձայն այն չէր վավերացնի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղից արձագանքեց, որ ինքը դեմ է քվեարկել։ «Շատ լավ, եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները»,- ասաց Փաշինյանը։
08:46 - 28 մարտի, 2019