Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

armenpress.am: Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։  Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։  «Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։  ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.  «Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։ Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է. «Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։ 
13:32 - 20 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։ Ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»: Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»:
12:50 - 20 օգոստոսի, 2020
ԻԻՀ դեսպանը Հայաստանի հետ միակ ցամաքային սահմանը Իրանի դարպասն է համարում դեպի Եվրասիական շուկա |armenpress.am|

ԻԻՀ դեսպանը Հայաստանի հետ միակ ցամաքային սահմանը Իրանի դարպասն է համարում դեպի Եվրասիական շուկա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։  «Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։ Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուղայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։  Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։ 
15:51 - 19 օգոստոսի, 2020
Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի տնտեսական զարգացման գրավականներից է համարում |armenpress.am|

Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի տնտեսական զարգացման գրավականներից է համարում |armenpress.am|

armenpress.am: Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։ «Հարևան երկրները և տնտեսական հարաբերությունները արտաքին գործերի նախարարության առաջնահերթություններից են։ Հարևանների հետ հարաբերությունները մեր երկրի տնտեսական զարգացման գրավականներից են»,- հայտարարել է Զարիֆը Իրանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը 15 երկիր, որպես արտահանման առաջնային ուղություններ է որակել։ Արտահանման բարձրագույն խորհրդում, չնայած մի շարք արգելքների՝ այս տարի ոչ նավթային ապրանքների արտահանման բավական լավ ցուցանիշ են կանխատեսում»,- շարունակել է նախարարը։  Ավելի վաղ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը, որպես Իրանի արտաքին առևտրի առաջնային ուղղություն նշել էր երկրի 15 հարևաններին, Չինաստանը, Հնդկաստանը և Աֆրիկական երկրները։  Իրանը Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներից է, որի հետ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. առաջին կիսամյակում գրանցվել է 174,7 մլն դոլարի ապրանքաշրջանառություն։ 
11:30 - 18 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ
 |azatutyun.am|

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իր ինքնիշխան իրավունքն է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին ուղղված չէ Իրանի դեմ: «Մենք թույլ չենք տա միջամտել մեր որոշումներին», - երկուշաբթի օրը ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը։ Աբու Դաբիից այս հայտարարությունը հնչում է` ի պատասխան պաշտոնական Թեհրանի հերթական քննադատության: Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ: Աբու Դաբիի քայլը կոշտ քննադատություն է հարուցել տարածաշրջանում:
17:47 - 17 օգոստոսի, 2020
Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի նահանգները կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում |armenpress.am|

Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի նահանգները կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի Արևելյան Ազարբայջան և Արդեբիլ նահանգները գտնվում են Իրանում կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի զեկույցից։  «Վերջին 24 ժամում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 2247-ն են, երկրում մինչև այժմ վարակվածների թիվը հասնում է 345 հազար 450-ի։ Ցավոք սրտի, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված 165 հոգի մահացել են։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 19 հազար 804-ի։ Բարեբախտաբար, մինչև այժմ 299 հազար 157 հիվանդ առողջացել կամ հիվանդանոցներից դուրս են գրվել։ 3773 հոգի ծանր վիճակում շարունակում են հոսպիտալացված մնալ բժշկական կենտրոններում։ Մազանդարան, Թեհրան, Ղոմ, Գոլեսթան, Հյուսիսային Խորասան, Արդեբիլ, Սպահան, Ալբորզ, Խորասան Ռեզավի, Սեմնան, Արևելյան Ազարբայջան, Մարքազի, Յազդ և Գիլան նահանգները գտնվում են վարակի տարածման կարմիր գոտում»,- հայտնել է նախարարության խոսնակը։ Իրանում փետրվարի 18-ից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց կորոնավիրուսի տարածման մասին, լրիվ կարանտինային վիճակ դեռևս չի հայտարարվել, սակայն կառավարության որոշումներով որոշակի տեղային սահմանափակումներ են կիրառվում։ Հունիսի կեսերին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Հ. Ռոհանին հայտարարեցին երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի մասին։ Իրանում հաջորդ շաբաթ սկսում է կրոնական Մոհարամ ամիսը, որի ընթացքում մի շարք հանրային միջոցառումներ են ծրագրված։ Այս ամսվա 10-րդ օրը հավատացյալները սգում են շիայական 3-րդ իմամ Հուսեյնի և նրա զինակիցների նահատակությունը, կազմակերպվում են քայլերթեր, հանրային հավաքներ։ Կառավարությունը միջոցառումները չի չեղարկել, սակայն դրանք անցկացվելու են սահմանափակումներով։ 
17:31 - 17 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի զենքի էմբարգոյի քվեարկության ձախողումից․ Իրանի ԱԳՆ |shantnews.am|

ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի զենքի էմբարգոյի քվեարկության ձախողումից․ Իրանի ԱԳՆ |shantnews.am|

shantnews.am:  ԱՄՆ-ը պետք է կարգավորի իր քաղաքականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:«Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի իր անհաջողությունների մասին և ՄԱԿ-ում իրեն խայտառակելը դադարեցնի: Հակառակ դեպքում կմեկուսացվի ավելին, քան հիմա է»,-գրել է նա։ Ըստ Մուսավիի՝ «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ վճռականորեն մերժեց Միացյալ Նահանգների անխոհեմ և ապարդյուն փորձը ՝ խաթարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդը մերժել է զենքի էմբարգոն երկարաձգելու ամերիկյան բանաձևը: Իրանի նկատմամբ զենքի ներկրման սահմանափակումները, միջուկային գործարքի պայմանների համաձայն, լրանում են հոկտեմբերի 18-ին: Ամերիկյան փաստաթուղթը չի ընդունվել, քանի որ շատ երկրներ ձեռնպահ են մնացել, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին դրան:    
11:57 - 15 օգոստոսի, 2020
Իրանում կարծում են, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկուսացած է |tert.am|

Իրանում կարծում են, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկուսացած է |tert.am|

tert.am: ՄԱԿ ԱԽ-ում Իրանի նկատմամբ զենք ներմուծման էմբարգոյի երկարացման հարցով քվեարկության արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը մեկուսացած է, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, հաղորդում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված բանաձևն ապօրինի է եղել և, ի վեջո, ըստ Իրանի ներկայացուցչի, այդ իսկ պատճառով մերժվել է միջազգային գործընկերների կողմից: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը. կողմ են քվեարկել միայն ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մնացած երկրները՝ ձեռնպահ: Զենքի ներմուծման գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:
10:22 - 15 օգոստոսի, 2020
Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այս մասին հայտնում են դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին: Քննարկվել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր: Արտաշես Թումանյանը և Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:
18:58 - 12 օգոստոսի, 2020
Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում |armenpress.am|

Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիա-Իրան սահմանին օգոստոսի 12-ին` ժամը 03։29-ին (Երևանի ժամանանով) գրանցված երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում։ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իգդիրից 12կմ հարավ-արևելք, Երևանից 48կմ հարավ-արևմուտք։ Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ (նախնական տվյալով` 6 բալ), օջախը` 2կմ խորությամբ։ Ցնցումներն զգալու մասին սոցիալական ցանցերում նշումներ են կատարել Երևանի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Եղվարդի, այլ քաղաքների բնակիչները։  Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոն է նշում ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը։  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռ տեղեկություն չի հաղորդում։
09:02 - 12 օգոստոսի, 2020
Տեղի է ունեցել տեսաժողով ՀՀ ՏԿԵ նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև

Տեղի է ունեցել տեսաժողով ՀՀ ՏԿԵ նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական կողմից տեսաժողովը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, իրանական կողմից՝ Իրանի գազի ազգային ընկերության միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Համիդ Ռեզա Հաղբին։ Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ երկու կողմերի առաջարկությունները։ Տեսաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
16:02 - 11 օգոստոսի, 2020
Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել Է ձայներ ներգրավելու համար |armenpress.am|

Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել Է ձայներ ներգրավելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված Է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար: Օգոստոսի 11-ին այդ կարծիքն Է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում Է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց»,- մեջբերում Է անում նրա խոսքից IRNA գործակալությունը: Ռաբիիի խոսքով՝ «նույնիսկ եթե Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետով, քանի դեռ նա շարունակում Է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»: Քաղաքական գործիչը նշել Է, որ «Թրամփը չորս տարի ուներ, որպեսզի ճիշտ ուղի ընտրեր եւ Իրանի հետ հաջող դիվանագիտություն սկսեր»: «Նա ոչ միայն չարեց դա, այլեւ թույլ տվեց ԱՄՆ-ի համար ամենախոշոր սխալները վերջին տասնամյակների ընթացքում»,- հավելել Է նա: Օգոստոսի 10-ին Թրամփը հայտարարել Է, թե ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: Նրա խոսքով՝ իրանական կողմի ամենամեծ երազանքը նախագահական ընտրություններում դեմոկրատներից ամենահավանական թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:
14:34 - 11 օգոստոսի, 2020