Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։ Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խոր անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին և այլ հարցերին։ Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում։
17:25 - 17 հուլիսի, 2020
Իրանը հայտնել է, որ ուկրաինական օդանավը տարեսկզբին սխալմամբ է խոցվել
 |azatutyun.am|

Իրանը հայտնել է, որ ուկրաինական օդանավը տարեսկզբին սխալմամբ է խոցվել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի իշխանությունները երեկ տարածել են հաղորդագրություն, որի համաձայն, հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ են հունվարի 8-ին խոցել Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական քաղաքացիական օդանավը: Իրանական պատկան մարմինների անցկացրած հետաքննության շնորհիվ պարզվել է, որ հրթիռն արձակած կայանքը նախօրեին տեղափոխել են, սակայն մարտական հաշվարկը նոր կոորդինատները չի գրանցել կայանքի ռադարի համակարգում: Ուկրաինական օդանավը խոցվել է երկու հրթիռներով: Ողբերգական սխալի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ: Իրանական կողմը հայտնել է, որ հրթիռային կայանքի տեղակայումը փոխելու և նոր կոորդինատները չգրանցելու արդյունքում ռադարը 107 աստիճանով շեղվել է, և Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդակայանից բարձրացած ուկրաինական ինքնաթիռը դիտվել է որպես օդակայանին մոտեցող թիրախ: Իրանը ողբերգությունից հետո պաշտոնապես ներողություն է հայցել:
17:17 - 12 հուլիսի, 2020
COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 176 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 822 հազար 674 է, մահերինը՝ 22 հազար 152: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 720 հազար 547 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 611 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 205 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 319 հազար 646 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 500 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 309 հազար 274, մահերի թիվը՝ 6 հազար 781: Իսպանիայում վարկվածների թիվը 300 հազար 988 է: Մահացածների թիվը  28 հազար 403 է: Հաջորդող երկիրը Մեքսիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 174 է, մահերինը՝ 34 հազար 191: Մեքսիկային հաջորդում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 288 հազար 133 է, մահերինը՝ 44 հազար 650: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ 252 հազար 720 հաստատված դեպք կա, 12 հազար 447 մահ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 2-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 587, որից ապաքինվել է 78 հազար 623-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 981-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 226 հազար 486 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 102 հազար 630, մահերինը՝ 146: Եգիպտոսում առկա է 80 հազար 235 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 702 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 54 հազար 50 է, մահացածներինը՝ 330: Լիբանանում կա 2 հազար 82 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 22-ով՝ հասնելով 394-ի: Մահացել է 16 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
12:28 - 11 հուլիսի, 2020
Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի |armenpress.am|

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի |armenpress.am|

armenpress.am: Ներկայացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի մեկնաբանությունը` ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի. «Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է: Իսրայելը միշտ փորձում է մեր հարևանների հետ լավագոյն հարաբերություններում խնդիրներ և տարաձայնություններ առաջացնել, և մենք այս վերաբերմունքի նկատմամբ զգայուն ենք: Իսրայելը փորձում է վնասել մեր հարևանների հետ մեր լավ հարաբերությունները: Հայաստանյան մեր բարեկամները վստահեցնում են, որ հոգ կտանեն, որպեսզի այս հարցը չազդի մեր հարաբերությունների վրա, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց այդ վստահեցմանը: Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները վնասվեն և ակնկալում ենք, որ մեր մտահոգություններն ուշադրության  կարժանանան»։
16:30 - 10 հուլիսի, 2020
Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար |lragir.am|

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար |lragir.am|

lragir.am: Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս: Եվ իհարկե, չմոռանանք Իրանի հայ համայնքի մասին, որը հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում»,-նիստի ավարտին նշեց Մխիթար Հայրապետյանը: Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը ղեկավարում է նաև ՀՀ ԱԺ 4 միջխորհրդարանական հանձնաժողովներից մեկը՝ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը:
10:15 - 08 հուլիսի, 2020
Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր |armenpress.am|

Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքին: Ռոհանին կորոնավիրուսի հակազդման շտաբի նիստում մասնավորապես ասել է, որ հուլիսի 5-ից սկսած` հասարակական վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի: Բոլոր ոլորտներում, հատկապես պետական հատվածում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական արձանագրություններով: Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից: Իրանն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ. փետրվարի 19-ից, երբ իշխանությունները հաղորդեցին COVID-19-ի մասին, երկրում արդեն հայտնաբերվել է ավելի քան 237 հազար դեպք, որից ավելի քան 11 հազար 400-ը մահացել է: Միևնույն ժամանակ, առողջացել է ավելի քան 198 հազար մարդ:
18:03 - 04 հուլիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 599 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 226: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 089-ի, մահերինը՝ 6 հազար 051-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 284 հազար 276 է, մահերինը՝ 44 հազար 131: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 251 է, մահերինը՝ 29 հազար 843: Տասնյակը եզրափակում է Իտալիան, որտեղ առկա է 241 հազար 184 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 833: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 545, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 99 հազար 183, մահերինը՝ 123: Եգիպտոսում առկա է 72 հազար 711 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 201 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 50 հազար 857 է, մահացածներինը՝ 321: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
17:03 - 04 հուլիսի, 2020
Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
10:08 - 03 հուլիսի, 2020
COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 683 հազար 301 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 819 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 370 հազար 488-ի, մահերինը՝ 58 հազար 385-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 647 հազար 849 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 693 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 320 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 568 հազար 536-ի, մահերինը՝ 16 հազար 919-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 311 հազար 965 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 575: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 050 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 346: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 282 հազար 365-ի, մահերինը՝ 9 հազար 504-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 275 հազար 999 է, մահերինը՝ 5 հազար 575: Իտալիայում առկա է 240 հազար 436 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 744: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 227 հազար 662 է, մահերինը՝ 10 հազար 817 Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 198 հազար 613 է, մահերինը՝ 5 հազար 115: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 531, որից ապաքինվել է 78 հազար 469-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 186 հազար 436 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 95 հազար 106, մահերինը՝ 113: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 66 հազար 754 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 872 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 48 հազար 667 է, մահացածներինը՝ 315: Հաջորդում է Իրաքը, որը շրջանցել է Քուվեյթին: Իրաքում ընդհանուր վարակցածների թիվը 47 հազար 151 է, մահերը՝ 1839: Քուվեյթում վարակվածների թիվը անցել է 46 հազարից, մահացածներինը հասել է 354-ի: Լիբանանում կա 1745 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 279-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
18:07 - 30 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 388 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 480 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 076 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 424 հազար 857 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 123 հազար 484 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլիոն 152 հազար 066-ի, մահերինը՝ 52 հազար 788-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 606 հազար 881 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 176 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 513 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 457 հազար 656-ի, մահերինը՝ 14 հազար 505-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 306 հազար 210 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 927: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 293 հազար 832 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 325: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260 հազար 810-ի, մահերինը՝ 8 հազար 404-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 250 հազար 767 է, մահերինը՝ 4 հազար 505: Իտալիայում առկա է 238 հազար 833 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 675: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 212 հազար 501 է, մահերինը՝ 9 հազար 996: Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 190 հազար 165 է, մահերինը՝ 5 հազար 001: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 12-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 430, որից ապաքինվել է 78 հազար 428-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 914-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 167 հազար 267 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 90 հազար 778, մահերինը՝ 104: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 58 հազար 141 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 365 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 45 հազար 683 է, մահացածներինը՝ 305: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 41 հազար 879-ի, մահացածներինը՝ 337-ի: Իրաքում գրանցվել 34 հազար 502 վարակվածության, 1 251՝   մահվան դեպք: Լիբանանում կա 1622 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 231-ի: Մահացել է 7 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:23 - 24 հունիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին, բուժվել են վարակվածների գրեթե կեսը, մահացել՝ 468 հազարը |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին, բուժվել են վարակվածների գրեթե կեսը, մահացել՝ 468 հազարը |azatutyun.am|

azatutyun.am: «COVID-19-ի համավարակը դեռ շարունակում է ակտիվ փուլում մնալ աշխարհի շատ երկրներում: Այս առումով մենք ուզում ենք հիշեցնել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող պաշտպանիչ դիմակի մասին», - զգուշացնում է ՄԱԿ-ը՝ հավելելով, որ դիմակները պետք է օգտագործվեն վիրուսի տարածումը զսպելու համար այլ միջոցների հետ միասին: Միայն դիմակ օգտագործելը բավարար չէ COVID-19 վարակի դեմ պաշտպանություն ապահովելու համար. դիմակ կրելով՝ պետք է նաև առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը և խուսափել ձեռքերով դեմքին կամ դիմակին դիպչելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 հազար, այդ թվում Բրազիլիայում՝ մոտ 55 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 37 հազար, Հնդկաստանում՝ մոտ 15 հազար: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 հազար է: Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 9 միլիոն է, մահացել է ավելի քան 468 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4,4 միլիոնը: Ղազախստանում սահմանափակումների մեծ մասը հանգստյան օրերին կրկին կիրառվել են՝ փակվել են առևտրի կենտրոնները, 65-ից բարձր տարիքի մարդկանց թույլ չեն տվել դուրս գալ տներից: Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, Եվրամիության երկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները, սակայն Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, ինչպես նաև սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում: Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր նախորդ երեք ամիսների ընթացքում, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Եվրամիության, Շենգենյան գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի երկու շաբաթ ինքնամեկուսանալ: Միևնույն ժամանակ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են արդյոք COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ: Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից ավելի քան 100 մարդու մահվան մասին, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2 հազար 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում նորից սկսել է աճել: Ռուսաստանում օրվա կտրվածքով շարունակում է վարակի 8 հազարից քիչ դեպք գրանցվել: Մոսկվայում ապրիլից ի վեր առաջին անգամ մեկ օրում հազարից պակաս նոր դեպք է գրանցվել:
11:27 - 22 հունիսի, 2020
Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։
15:20 - 17 հունիսի, 2020