ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
12:54 - 22 ապրիլի, 2020
Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում

Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում եւ այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաեւ բնակելի շենքեր են վարակազերծվում։ Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում։ Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ տարածքներ։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։      
18:52 - 20 ապրիլի, 2020
Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն |armenpress.am|

Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ և հրամանով նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացրած բոլոր ծառայողները կպարգևատրվեն։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ «Բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի տարածման պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի աշխատանք, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարտադիր պարգևատրվելու են։ Արդեն պարգևատրվել են բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովման վարչության ծառայությունների աշխատակիցները։ Առաջիկայում դարձյալ կունենանք պարգևատրված աշխատակիցներ»,- նշեց Հարությունյանը։
14:15 - 17 ապրիլի, 2020
ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ |armenpress.am|

ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարված արտակարգ դրության ընթացքում սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության, Ոստիկանության և այլ պետական կառույցների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ «ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ։ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար, ոստիկանության հետ համատեղ, այս պահին իրականացնում են շրջիկ ծառայություն. Երևանում և Սյունիքի մարզում 20-ական փրկարար ծառայող, մյուս մարզերում՝ 10-ական»,- նշեց Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ ՓԾ 25 փրկարար գործուղվել է Կառավարություն՝ թեժ գծի  տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու։ ԱԻՆ ՓԾ բուժվարչության 14 ծառայող գործուղվել է Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։ «Ողջ հանրապետությունում հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, մեր գերատեսչության կողմից իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է վարակազերծման  7376 վարակազերծման աշխատանք»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը։
13:47 - 17 ապրիլի, 2020