ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Մայիսի 3-4-ը ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը՝ նույնքան կնվազի

Մայիսի 3-4-ը ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը՝ նույնքան կնվազի

Հանրապետության տարածքում` Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ը կնվազի նույնքան:   Երևան քաղաքում՝ Մայիսի 02-03-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ը՝ ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 04-ին, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:  
14:35 - 02 մայիսի, 2021
Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
14:33 - 01 մայիսի, 2021
Հրդեհների դեպքերն աճել են. ԱԻՆ-ը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հրդեհների դեպքերն աճել են. ԱԻՆ-ը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ բուսական տարածքներում հրդեհների դեպքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ 3 անգամ են աճել: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը. փ/ծ գնդապետը ազգաբնակչությանը հորդորում է զգոն լինել: Ըստ աղբյուրի՝ ստացված ահազանգերի մեջ զգալի քանակ են կազմում կեղծ ահազանգերը: ԱԻՆ ՃԿԱԿ-ում 2020 թվականին գրանցվել է ընդհանուր առմամբ, 1163 կեղծ ահազանգ, որից 1050-ը՝ հրդեհի վերաբերյալ: Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում (ապրիլի 27-ի դրությամբ) այդ ցուցանիշը կազմել է 323, հրդեհի վերաբերյալ` 275 կեղծ ահազանգ:  
22:22 - 29 ապրիլի, 2021
ԱԻՆ-ն առաջիկայում ԱԹՍ կստանա. Արմեն Գասպարյանն ընդունել է «ՋԱՅԿԱ»-ի հայաստանյան պատասխանատուին

ԱԻՆ-ն առաջիկայում ԱԹՍ կստանա. Արմեն Գասպարյանն ընդունել է «ՋԱՅԿԱ»-ի հայաստանյան պատասխանատուին

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ «ՋԱՅԿԱ»-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել «ՋԱՅԿԱ»-ի տարբեր ծրագրերով նախարարությանը ցուցաբերված աջակցության համար: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել, հատկապես բնական աղետներից պաշտպանվելու ունակությունների բարձրացման, հրշեջ ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, ծառայությունների արդիականացման գործում: «Այս համագործակցության արդյունքում շահում է մեր ողջ ազգաբնակչությունը»,-ասել է Ա. Գասպարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն պատասխանատվությամբ: Ռուզան Խոջիկյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Գասպարյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրադառնալով ընթացիկ «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ նա տեղեկացրել է, որ թեև համավարակի և պատերազմի պատճառով ծրագրի ժամկետները խախտվել են, սակայն դա չի կարող ազդել արդյունքների վրա: Նախարարությանն արդեն փոխանցվել են տեղեկատվության ապահովման նորագույն սարքավորումներ, առաջիկայում կտրամադրվի անօդաչու թռչող սարք: Ընթանում է նաև մասնագիտական հեռավար վերապատրաստում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող մի շարք այլ հարցեր:
19:15 - 28 ապրիլի, 2021
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՋԱՅԿԱ-ի հայաստանյան ծրագրերի համակարգողին

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՋԱՅԿԱ-ի հայաստանյան ծրագրերի համակարգողին

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին: Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ ՋԱՅԿԱ-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել ՋԱՅԿԱ-ի տարբեր ծրագրերով նախարարությանը ցուցաբերված աջակցության համար: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել, հատկապես բնական աղետներից պաշտպանվելու ունակությունների բարձրացման, հրշեջ ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, ծառայությունների արդիականացման գործում: «Այս համագործակցության արդյունքում շահում է մեր ողջ ազգաբնակչությունը»,- ասել է Ա. Գասպարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն պատասխանատվությամբ:
17:33 - 28 ապրիլի, 2021