ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Խնդրում եմ համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք աշակերտներին կպահեն տանը․ նախարարը դիմել է ուսուցիչներին

Խնդրում եմ համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք աշակերտներին կպահեն տանը․ նախարարը դիմել է ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․«Սիրելի ուսուցիչներ, Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։ Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝✅սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,✅պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝✅կրել դիմակ,✅ձեռքերը պարբերաբար ախտահանել,✅պահել հեռավորությունը։ Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։ Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։ Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»։
15:15 - 28 հունիսի, 2020
Միասնական քննությանը մասնակցելու համար մշտական ջերմություն ունեցողները պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեն |armtimes.com|

Միասնական քննությանը մասնակցելու համար մշտական ջերմություն ունեցողները պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեն |armtimes.com|

armtimes.com: Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն կամ նման վիճակ ունեցող դիմորդները քննության օրը քննական կենտրոնի ղեկավարին պետք է ներկայացնեն բժշկական հսկողության ամբուլատոր քարտի քաղվածք համապատասխան հիմնավորմամբ (բնօրինակ): Տեղեկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)։ Հուլիսի 2-ին Հայաստանում կսկսվեն միասնական քննությունները։ Ավելի վաղ նշվել էր, որ, երկրում տիրող համավարակով պայմանավորված, դրանք կանցկացվեն անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Դիմորդները նաեւ կջերմաչափվեն: ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս օրերին իրենց հաճախ են զանգահարում ծնողներ ու նշում, որ իրենց երեխայի ջերմությունը միշտ մի փոքր բարձր է։ Իրենք էլ հորդորում են նման դեպքերում այդ օրը բժշկի տեղեկանք բերել, որը կհաստատի, որ ջերմությունը քրոնիկ հիվանդության կամ պարզապես օրգանիզմի առանձնահատկության արդյունք է։ Գրիգորյանը հիշեցրեց, որ քննությունը մեկ փուլով է ընթանալու, հնարավորությունը բաց թողնելու դեպքում այս տարի չեն ընդունվի։ Այն հարցին, թե ինչպե՞ս են քննություն հանձնելու ինքնամեկուսացված քաղաքացիները, մամուլի քարտուղարը նշեց, որ չի կարող ասել. դա արդեն իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Այն պնդմանն էլ, թե ջերմություն ունեցող դիմորդները կարող են ջերմիջեցնող խմել եւ նոր մտնել քննության՝ այդպես վտանգելով բոլորի առողջությունը, նշեց, որ ռիսկ կարող է լինել, սակայն իրենք չէ, որ այդ հարցով պետք է զբաղվեն։ Իրենց գործը քննությունները բոլոր ցուցումներին համապատասխան կազմակերպելն է։ «Մենք հեռու-հեռու նստեցնելու ենք, դիմակներ, ձեռնոցներ ենք բաժանելու, ալկոգելները լինելու են, նստարաններն ախտահանվելու են»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինչքան էլ բարդ լինի, ամբողջ ընթացքում հետեւելու են՝ դիմորդները դիմակը դեմքներից չիջեցնեն։ Նա հիշեցրեց, որ կազմակերպման հարցում ներգրավված են ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։ Ամեն ինչ կանխատեսելն ու կանխելն իսկապես բարդ է, թեեւ այս ընթացքում ինչ էլ որոշվում է, շատ երկար քննարկումների արդյունքում է լինում։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:42 - 26 հունիսի, 2020
Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում:Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին Օտար լեզուների քննությունով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին կստուգվեն դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։
15:49 - 26 հունիսի, 2020
Հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր նախարարի կողմից․ գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ․ Սմբատ Գոգյան

Հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր նախարարի կողմից․ գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ․ Սմբատ Գոգյան

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։ Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։ Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Բնականաբար, քննիչը գիտնական կամ կրթության/գիտության կառավարիչ չէ։ Հենց աշխատանքային հարաբերություններում էլ կարևոր են արժեքային ու մասնագիտական որակները, որոնց մասին էլ ես ի սկզբանե խոսել եմ։ Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված։ 1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։ Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։ 2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։ Այս հարցին քննիչը չի կարող պատասխանել։ 3) Երրորդ պարբերությունը չեմ մեկնաբանի, իսկ չորրորդ և հինգերորդ պարբերություններն ընդհանրապես կապ չունեն թեմայի հետ։ Շատ ուրախ եմ, որ կոլեկտիվն աջակցում է իր ղեկավարին, բայց դա իմ ու քննիչի գործը չէ։ Նման օրինակներ բազմաթիվ են թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ դատական համակարգերում: Ընդ որում, տվյալ միջավայրը հաճախ լինում է անառողջ, երբեմն` թունավոր։ Արժեք ու միտք ստեղծելը բարդ գործ է, բայց ստեղծելու համար պարտադիր պայման է սեփական արժեքներիդ չդավաճանելը։ Հետհեղափոխական շունչը վճռական էր, սկզբնական փուլում` անզիջում, ինչի արդյունքում որոշ մարդիկ թողեցին իրենց պաշտոնները, և չպետք է թույլ տանք` այդ շունչը մարի կոնկրետ մարդու անձնական շահերին բախվելիս»:
14:28 - 25 հունիսի, 2020
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
 |armtimes.com|

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայնով ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել ՀՀ կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում։ Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նախագծի ընդունումը նշեց, որ առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում ավելացնել հետեւյալ պարբերությունը՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նոր ցանկի անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ եւ ռազմական դրությամբ»։ 5-րդ կետում նշված է․ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է»: Նախարարի պարզաբանմամբ՝ սա արվում է ոչ միայն COVID-19-ի, այլ ընդհանրապես արտակարգ դրության հայտարարելու հետ կապված։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը կրում է զուտ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ համավարակով պայմանավորված հետագայում հնարավոր արտակարգ եւ ռազմական դրությունների ժամանակ փոփոխության կենթարկվի քննությունների անցկացման կարգն ու չի վերանայվի մասնագիտությունների ցանկը։ Նախարարն արձագանքեց, որ պարբերությունը նաեւ մասնագիտությունների ցանկին է վերաբերում, սակայն ըստ էության՝ այստեղ փոփոխության կարիք չկա, տրամաբանություն էլ չկա, քանի որ այն մասնագիտություններով, որ պարապել են դիմորդները, անցկացվում է քննություն։ Հարությունյանին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին մյուս ուսումնական տարում կրթական գործընթացը հեռավար կազմակերպելուն։ Նախարարի խոսքով՝ այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բուհերի ընդունելության կարգը, արդյո՞ք կգործի մեկ քննությամբ ընդունելությունը, պարզ չէ նաեւ սեպտեմբերի մեկից դասերը կընթանան հեռավա՞ր, թե՞ դասարանային տարբերակով։ Ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից։ Մի քանի շաբաթը մեկ մոնիթորինգ է իրականացվում՝ հասկանալու՝ արդյո՞ք դասերը սեպտեմբերի 1-ից կսկվեն ոչ հեռավար, դեռեւս որոշում չեն կարող հրապարակել։ Արդեն սեպտեմբերին կկարողանան կարծիք հայտնել, թե հաջորդ քննություներն ինչպես կիրականանան։Ավելին՝ Armtimes.com-ում։
21:38 - 24 հունիսի, 2020
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել  առցանց

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝ անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի, Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի, բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), անձնագրի պատճեն, սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 3x4 չափսի 1 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։ Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն: Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647) արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646) Առավել մանրամասն՝ escs.am-ում
13:07 - 24 հունիսի, 2020
Քննությունների ժամանակ դիմորդները կնստեն 1,5-2 մ հեռավորության վրա, կստանան դիմակներ եւ ձեռնոցներ, կլինի 47 քննակենտրոն |armtimes.com|

Քննությունների ժամանակ դիմորդները կնստեն 1,5-2 մ հեռավորության վրա, կստանան դիմակներ եւ ձեռնոցներ, կլինի 47 քննակենտրոն |armtimes.com|

armtimes.com: Միասնական քննությունների ժամանակ դիմորդներին տրամադրելու են դիմակներ եւ ձեռնոցներ։ Հաշվի են առնվելու անվտանգության բոլոր կանոնները։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, քննությունների կազմակերպման գործում ներգրավված են նաեւ ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։ Քննության ժամանակ նստարանները դասավորվելու են 1,5-2 մետր հեռավորության վրա։ Ամեն ինչ լինելու է հսկողության տակ: ԱԻՆ-ի աշխատակիցները քննությունից առաջ ախտահանելու են սենյակները, հնարավոր է՝ դրանք ախտահանվեն նաեւ քննության ավարտին։ Բժիշկները ջերմափելու են դիմորդներին, տրամադրելու սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունն էլ վերահսկելու է ծնողների հնարավոր կուտակումները։ Ինչպես հավելեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, քննությունների համար նախատեսվել է 47 կենտրոն։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:40 - 23 հունիսի, 2020
Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

<h3jnews.ge: class="post-title">Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից Դիտումների քանակը: 1834|նորություններ|22.06.2020     Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»: Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
10:36 - 23 հունիսի, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով՝ նվիրված արտակարգ իրավիճակում աշխատող բուժաշխատողներին

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով՝ նվիրված արտակարգ իրավիճակում աշխատող բուժաշխատողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կազմից 10 երգիչ մաեստրո Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ՝ հունիսի 17-ին, Գառնիի տաճարում կատարել են Մ. Եկմալյանի «Ո՛վ, հայոց աշխարհ» ստեղծագործությունը և հատվածներ Կոմիտասի երգաշարից։ Համերգը հեռարձակվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ֆեյսբուքյան էջով, այն կտեղադրվի նաև երգչախմբի պաշտոնական կայքէջում: Համերգի տևողությունը՝ 20 րոպե: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առցանց համերգի ընթացքում հնչել են արիաներ և զուգերգեր Պուչինիի օպերաներից: Համերգին մասնակցել են թատրոնի 11 մեներգիչ և 2 դաշնակահար: Հեռարձակումը տեղի է ունեցել Օպերային թատրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ հունիսի 18-ին, ժամը 20։00-ին: Համերգը նկարահանվել է թատրոնի դահլիճում: Նկարահանման ընթացքում բեմում միաժամանակ գտնվել են առավելագույնը 7 անձ: Համերգի տևողությունը՝ 60 րոպե: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ‹‹Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ›› համերգաշարի գալիք համերգը կնվիրի բուժաշխատողներին: Հունիսի 19-ին, ժամը 20:00-ին համերգը կհեռարձակվի ՀԱՖՆ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջով: ՀԱՖՆ-ի երաժիշտները Արամ Խաչատրյան համերգասրահում կկատարեն Անտոնիո Վիվալդիի Սոլ մինոր կոնցերտը (RV 105) և Յոհան Սեբաստիան Բախի Տրիո սոնատը (BWV 1039)՝ 6 և 4 երաժիշտներից բաղկացած անսամբլներով: Համերգի տևողությունը՝ 30 րոպե: Հայաստանի պետական Ջազ նվագախմբի կազմից 6 երաժիշտ՝ մաեստրո Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ հունիսի 21-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում կկատարեն հայ հեղինակների հայտնի մեղեդիների մշակումներ: Երաժիշտները ելույթ են ունենալու սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Համերգը կհեռարձակվի Հայաստանի պետական Ջազ նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջով, այնուհետև, կտեղադրվի նվագախմբի պաշտոնական կայքէջում: Համերգի տևողությունը՝ 25-30 րոպե: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ «Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին» խորագրով առցանց համերգն անցկացվելու է բացօթյա՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում: Համերգին փոքր՝ 10 հոգանոց կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն կհեռարձակվի հունիսի 21-ին, ժամը 21։00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգի տևողոթյունը՝ 80 րոպե: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիս ամսվա ընթացքում 2 առցանց համերգ կնվիրի բուժաշխատողներին: Համերգները կհեռարձակվեն նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջով: Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։
10:31 - 19 հունիսի, 2020
Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին |armenpress.am|

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գարնանը հանրակրթության դպրոցների հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվի օգոստոսին: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  «Հասկանում ենք, որ այս երեխաները սեպտեմբերին կունենան դժվարություններ նոր նյութերի, նոր թեմաների յուրացման առումով: Եվ պետք է ամեն ինչ անել, որ ամառվա ընթացքում լրացուցիչ կրթական օժանդակություն ցուցաբերվի, որ երեխաները յուրացնեն բացթողնված թեմաները»,-ասաց նախարարի տեղակալը:   Ներկայում մարզերից հավաքագրվում են տվյալներ, երեխաների խմբերն են ձևավորվում, որոնք պիտի մասնակցեն դասընթացներին: Նախատեսվում է դասընթացներն անցկացնել օգոստոսի առաջին շաբաթների ընթացքում: Այդ դասընթացները կլինեն հեռավար, թե ոչ՝ կախված է այդ ժամանակ երկրում համաճարակային իրավիճակից: Նույնիսկ համաճարակային պայմաններում` քննարկվում է դրա կազմակերպման հնարավորությունը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցները:  «Իհարկե, մենք այս փուլում քննարկում ենք նաև սեպտեմբերից ուսումնական պրոցեսը սկսելու բոլոր սցենարները: Դիտարկում ենք նաև անհրաժեշտության դեպքում որոշակի խառը ուսուցման հնարավորությունը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ մենք ունենանք ամբողջական առկա ուսուցում: Ամեն դեպքում որևէ այլ իրավիճակի պարագայում հասկանում ենք, որ տարրական դասարանի դեպքում հեռավար դասընթացը ճիշտ չէ: Առաջին դասարանցիների պարագայում դա կարող է լինել ճակատագրական: Մենք կարող ենք տարբերակված մոտեցում ունենալ, օրինակ, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երեխաների թիվը փոքր է և հնարավոր է պահպանել բոլոր կանոնները, ապա դասապրոցեսը կազմակերպվի դասարանում: Բոլոր տարբերակները քննարկվում են, որպեսզի կախված իրավիճակից, ուսումնական պորցեսը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պատրաստելու տեսանկյունից մի քանի ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ունեն անելու: Նախ ուսուցիչների կարողությունների զարգացումն է: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ընթացքում արագացված դասընթացներ կազմակերպեցին, սակայն ուսուցիչների մի զգալի հատվածն ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հմտություններ դրսևորեց, զարգացրեց:  «Բայց դրանք պետք է մեթոդապես, գործիքների իմաստով կարգավորված լինեն: Մենք ունենք  վերապատրաստումների կարիք: Նախատեսում ենք ուսուցիչների շրջանում վերապատրաստման գործընթաց սկսել հուլիսից: Հիմքում լինելու է և՛ գործիքներից օգտվելը, և՛ մանկավարժությունը: Դրանից բացի, մշակում ենք մեթոդական ուղեցույց: Մինչև սեպտեմբեր ամեն ինչ պետք է արված լինի: Մենք նախատեսում ենք, որ այդ դասընթացները հասանելի լինեն բոլոր ուսուցիչներին: Մեր խնդիրն է, հանրապետության բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտությունները: Քննարկում ենք նաև այն տարբերակը, որ ունենանք մենթոր ուսուցիչներ, որոնք կիրականացնեն այդ հմտությունների հավելյալ տարածումը: Խոսքն ուսումնական ամբողջական պրոցես կազմակերպելու մասին է, ոչ թե օրինակ Zoom հավելվածի, որը տեսահանդիպման հնարավորություն է տալիս: Այլ ծանոթ լինեն այնպիսի գործիքների, ինչպես, օրինակ, «google classroom»-ը, «Microsoft Teams»-ը, որոնք ավելի լայն հնարավորություններ ունեն»,-ասաց նա:     Հեռավար ուսուցման կրկին անհրաժեշտություն առաջանալու պարագայում խնդրիր է նաև տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ երեխաների 15-20 տոկոսը տեխնիկական սարքերի անհասանելիության պատճառով չէր կարողանում մասնակցել պրոցեսին: Ներկայում քննարկում են կոնկրետ տարբերակներ, մի քանի մոտեցումներ մշակված են, սպասում են վերջնական համաձայնությունների, որ կարողանան վերջնական ընթացք տալ տեխնիկական հագեցվածության ապահովման հարցին: Մինչև սեպտեմբեր սա նույնպես կարգավորված կլինի: 
09:39 - 19 հունիսի, 2020