Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններն ավարտվել են

ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններն ավարտվել են

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը, ավարտվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը: Իրականացված կառուցվածքային բարեփոխումները նկարագրվում են հետևյալ բնութագրիչներով՝1․ ՀՀ Ազգային ժողովի կազմակերպական նոր կառուցվածքը բաղկացած է 14 առաջնային ստորաբաժանումներից (Ներառված չեն հանձնաժողովների և պատգամավորների գրասենյակները), որը նախորդ կառուցվածքի համեմատ պակաս է 2-ով:2․ Նոր կառուցվածքում 8 հաստիքով մեծացվել է պետական ծառայության հաստիքների քանակը, սակայն ընդհանուր հաստիքացուցակը 654 հաստիքից նվազել է 600-ի (Նկար 2): Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ ստահոդ տեղեկատվություններից մեկն այն էր, որ նվազեցվել են պետական ծառառության հաստիքները, մենք հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարձր մասնագիտացված աշխատանքի խրախուսմանը պետական ծառայության շրջանակներում:3․ Նախորդ հաստիքացուցակում ներառված 10 պետական ծառայության կրտսեր հաստիքի փոխարեն, նոր հաստիքացուցակում ներառել ենք՝ 26-ը: Մեր կողմից խրախուսվում է նորավարտ երիտասարդ կադրերով աշխատակազմի համալրումը: Ավելին, ունենք ծրագրեր ստեղծել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական կենտրոն՝ մեր ապագա կադրերի արդյունավետ պատրաստումը և վերապատրաստումը ապահովելու նպատակով,4․ Փորձագիտական և վերլուծական ներուժի զարգացում: Կառուցվածքում ստեղծվել է միասնական փորձագիտական և վերլուծական վարչություն, որի գործառույթներն են՝ աջակցել օրենքի վերաբերյալ մտքի առաջացումից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղեկատվական, վերլուծական, փորձագիտական աջակցումը, ինչպես նաև հետօրենսդրական արդյունքների վերհսկողությունը,5․ Մասնագիտական ժամանակակից գործառույթներ են սահմանվել Հասարակայնության հետ կապերի և հեռահաղորդակցության նորաստեղծ վարչության համար, որը պետք է նպաստի առավել բաց և թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը հասարակության և խորհրդարանի միջև: Նոր ավելի արդյունավետ գործառույթներով են օժտվել քաղաքացիների նամակների բողոքների արձագանքման ստորաբաժանումը:6․ Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթի ձևավորման հիմք է դրվել: Նորացված ստորաբաժանումն իրականացնելու է այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ թեկնածուների թափանցիկ և ժամանակակից եղանակներով հավաքագրումը, նոր աշխատակիցների հարմարման(ադապտացիայի) գործընթացի իրականացումը, շարունակական ուսուցման և որակի բարելավման պլանավորված աշխատանքները, շահադրդման համակարգերի զարգացումը և բազմաթիվ այլ նորացված գործառույթներ,7․ Ֆինանսական կառավարման և հաշվառման նորացված վարչությունում միավորվել են Բյուջետային կառավարման և գնումների բաժինները: Նախկին կառուցվածքում վերջիններս 2-3 հոգանոց բաժիններ էին, որն անարդյունավետ է կառավարելիության նորմայի չափանիշի տեսանկյունից : Միավորման արդյունքում ունենք ծախսերի բյուջետային պլանավորումից մինչև վերջնական գնումների գործընթացի ամբողջական միասնական ցիկլի իրականացում, ինչպես նաև մեկ բաժնում 8 հաստիք, որը լրիվ համապատասխանում է կառավարելիության նորմայի չափանիշներին:8․ Գործառույթային և կադրային առումով հզորացվել է Ներքին աուդիտի ստորաբաժանումը: Վստահ ենք, որ առանց պատշաճ ներքին վերահսկողության հնրարավոր չէ ապահովել որակյալ կառավարում (նաև ISO 9001 ստանդարտների պահանջ է):9․ Բարձրացվել է աշխատակազմի միայն առավել ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների (գործավարներ 10%, վարորդներ 7%) աշխատավարձը: Մենք կողմնակից ենք սոցիալական արդարությանը,10․ Ստեղծվել է «Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժին»: Պատերազմող երկրի խորհրդարանը պետք է լիարժեք գործի նաև հատուկ պայմաններում: Ի դեպ ավելացվել են նաև քաղաքացիական պաշտպանության գործառույթները: Նախկին կառուցվածքում այս գործառույթների սահմանափակ մասը դրված էր Աշխատակազմի ղեկավարի մեկ օգնականի վրա միայն:11․ Վերանայվել, ինչպես նաև բազմաթիվ նոր և արդյունավետության բարձրացման գործառույթներով համալրվել է փոփոխված ստորաբաժանումների աշխատակցիների պաշտոնների անձնագրերը: Նպատակադրված ենք խրախուսել նոր մոտեցումներով, նոր գիտելիքներով, նոր ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառման հմտություններով մասնագետների ներգրավումը աշխատակազմ:Կառուցվածքային փոփոխությանը հաջորդող քայլերից է լինելու կառավարման նոր մոդելի տեղադրումը, ինչպիսին է՝ գործընթացային կառավարումը (գործընթացների վերանկարագրման, ռեինժեներինգի միջոցով): Այն պետք է նպաստի աշխատակազմում որակական նոր ձեռքբերումներին»:
05:37 - 12 սեպտեմբերի, 2019
Ընդդիմադիր պատգմավորն առաջարկում է ավելացնել բանտարկվածների կողմից թույլատրելի մանր խախտումների թիվը |news.am|

Ընդդիմադիր պատգմավորն առաջարկում է ավելացնել բանտարկվածների կողմից թույլատրելի մանր խախտումների թիվը |news.am|

news.am։ Տվյալ օրինագծով մենք ցանկանում ենք ուղղիչ հաստատություններում պատիժը կրելու ընթացքում բանտարկվածների կողմից թույլատրելի մանր խախտումների թիվն ավելացնել՝ 2-ից 3: Այս մասին ԱԺ նիստում Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:Պատգամավորի կարծիքով՝ դա թույլ կտա նվազեցնել համապատասխան հիմնարկների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, որոնք ստիպված են բանտարկվածների նկատմամբ պատժի կոշտ միջոցներ կիրառել: Խախտումները, պատգամավորի խոսքով, հետագայում կնշվեն բանտարկվածի անձնական գործում եւ կարող են ազդել ազատազրկման վայրերում նրա հետագա պահման վրա: Նշենք, որ Հայաստանի ուղղիչ հաստատություններում գործում է միավորների համակարգ, եւ որեւիցե մանր խախտման համար, եթե այն կրկնվում է 2 անգամից ավելի, դատապարտյալը կարող է զրկվել իր միավորներից, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ նրան ավելի թեթեւ ռեժիմով այլ ուղղիչ հաստատություն տեղափոխելու վրա:Սիմոնյանը հստակեցրեց, որ խոսքը, մասնավորապես, ուղղիչ հաստատությունների ռեժիմի թեթեւ խախտումների մասին է, ինչպես՝ շարք կանգնելուն ուշանալը, ուշ արթնանալը, թեթեւ ձեւով դժգոհություն հայտնելը եւ այլն:
12:06 - 11 սեպտեմբերի, 2019
ԱԺ. քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը |armenpress.am|

ԱԺ. քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:Այն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:«Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը: Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից»,- ասաց Ապիտոնյանը:
11:42 - 11 սեպտեմբերի, 2019
ԼՀԿ-ն առաջարկում է 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու օրինագիծը |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում:Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: Այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է առաջարկվել ԼՀԿ նախագիծը:
09:46 - 11 սեպտեմբերի, 2019
ԱԺ. քննարկվում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը |armenpress.am|

ԱԺ. քննարկվում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:
09:02 - 11 սեպտեմբերի, 2019
Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգն առաջին ընթերցմամբ ընդունվեց |shantnews.am|

Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգն առաջին ընթերցմամբ ընդունվեց |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։ Նոր նախագիծն առաջարկում է ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից կզրկվի 1 տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությամբ։«Ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնք կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն», – ԱԺ-ում երեկ բացատրեց ոստիկանության պետի տեղակալը։Վարորդների բալային համակարգի ներդրմամբ տուգանքների չափերը ոչ թե կավելանան, այլ ընդհակառակը՝ որոշ դեպքերում կնվազեն։ Բայց որպեսզի անվտանգությունը չտուժի, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։ Եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն հանձնել և վերադարձնել մեքենա վարելու իրավունքը։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարորդը դեռ չի սպառել 9 միավորը, սակայն քիչ միավորներ ունի, կարող է նորից քննություն հանձնել։ Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 միավոր։Դեմ ձայները ԲՀԿ խմբակցության քվեներն էին։ Խմբակցության մի քանի պատգամավորներ երեկվա քննարկման ժամանակ հայտարարում էին, որ ճանապարհների վիճակի, վատ կահավորման և այլ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում այս համակարգի ներդրումն անտեղի է։ Իսկ ԼՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկում, սակայն պայմանով, որ իրենց առաջարկները կքննարկվեն մինչև երկրորդ ընթերցում։
06:41 - 11 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը:«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն:Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:«Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև Վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- նշել է հիմնական զեկուցող, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
06:40 - 11 սեպտեմբերի, 2019
ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում |armenpress.am|

ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։«Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն: Վերջին տարիներին արձանագրված խախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես աճել են արագության գերազանցման դեպքերը։ Դրանք մահերի և վիրավորումների պատճառ հանդիսացող վթարների առաջացմանը նպաստող հիմնական գործոններից են։ Այս ամենը հաշվի առնելով՝ արագության գերազանցումը ներառվել է տուգանային միավորների համակարգ»,- ասաց Քոչարյանը։
11:25 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։ Օրենսդրական առաջարկով նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
10:36 - 10 սեպտեմբերի, 2019
Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։ Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։ «Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», - ներկայացրեց Քոչարյանը։Կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է փաստաթղթաշրջանառության նվազեցմանը. ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար պարտադիր չէ անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։ Քոչարյանն ասաց, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։ «Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։ Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», - ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը։ Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։
09:56 - 10 սեպտեմբերի, 2019
Երբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է մեր ինքնիշխանությանը. Արման Բաբաջյան |factor.am|

Երբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է մեր ինքնիշխանությանը. Արման Բաբաջյան |factor.am|

factor.am: Ես չէի ուզում, բայց Ռուբեն Ռուբինյանն ինձ ստիպեց կարևոր դիտարկումներ անել և հիշեցնել, մի քանի կարևոր հանքամանք այն մասին, թե ինչպես են պարբերաբար ոտնձգություններ կատարվում մեր ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ իրեն ուղղված,կոչերին ու հորդորներին, ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ»,- հարցրեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի իր նշածների վերաբերյալ ևս իշխանությունը ծպտուն չի հանել։
09:08 - 10 սեպտեմբերի, 2019
Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ |shantnews.am|

Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։«Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ այս խնդիրը չի լուծվում, քանի որ ռուսական իշխանությունները դեռևս օրինագծին պատշաճ ընթացք չեն տվել։ Մենք ավելի առաջ ենք գնում և հստակ ամրագրում ենք, որ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կանենք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- բացատրեց փոխոստիկանապետը։Պաշտոնյան հայտնեց, որ այլ երկրներում տրված ազգային վարորդական վկայականներն էլ փոխադարձությամբ Հայաստանի տարածքում գործող կհամարվեն, եթե այն ներկայացվի հայերեն թարգմանությամբ։
08:47 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ջրօգտագործման բնագավառում չարաշահումները կրճատելու օրինագիծը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ջրօգտագործման բնագավառում չարաշահումները կրճատելու օրինագիծը

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը և կիրարկումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը:
08:29 - 10 սեպտեմբերի, 2019
Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար |aysor.am|

Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ որոշակի սահմանափակումներ դնել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից երրորդ երկրին զենք վաճառելու հարցում։ Պատգամավորը նկատի ուներ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ «Մենք տեսանք՝ ինչ եղավ 2016-ի ապրիլին, Աստված մի արասցե, որ կրկնվի նման բան։ Բայց ո՞րն է պաշտոնական դիրքորոշումը, քայլեր արվո՞ւմ են սահմանափակումներ դնելու ուղղությամբ», - փոխարտգործնախարարից հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնարարն ի պատասխան նկատեց, որ կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց մեծ խոչընդոտներ կարող են առաջանալ։ «Բայց մի բան ասեմ՝ ՀԱՊԿ-ում կա պայմանագրային դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով, և Հայաստանի դեպքում դա կիրառվում է։ Այդպիսի դրույթ մենք ունենք երկկողմանի՝ և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Այն, ինչ մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որով Ռուսաստանը վաճառում է երրորդ երկրներին», - հավելեց Քոչարյանը։
08:01 - 10 սեպտեմբերի, 2019