Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները կհանվեն մասնավորեցման ցանկից |lragir.am|

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները կհանվեն մասնավորեցման ցանկից |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ։Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը:«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը»,- նշել է նախարարը, հավելելով, որ համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձևաչափը:
07:29 - 19 հունիսի, 2019
Բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ․ Հովհաննես Հովհաննիսյան |lragir.am|

Բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ․ Հովհաննես Հովհաննիսյան |lragir.am|

lragir.am։ «Եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է այս կամ այն թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնել, բնականաբար, դա քաղաքական որոշում է: Եվ մենք չպետք է խուսափենք քաղաքական որոշում կայացնելուց»,- Ազգային ժողողովում ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկմնա ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երբ ասում են, թե Վահե Գրիգորյանի վերաբերյալ քաղաքական որոշում կայացրեցին, գործուղեցին, հետո թելադրելու են այս կամ այն որոշումները, ըստ Հովհաննիսյանի նման հայտարարություններ անողներն ընդհանրապես չեն ճանաչում Վահե Գրիգորյանին:«Ես վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ որևէ բան խնդրել, եթե դա դուրս է իրավական շրջանակներից»,- ասաց Հովաննիսյանը:   Նա նշեց, որ բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ:«Ամբողջ ֆեյսբուքչի կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցներով տարածելով, որովհետև հիստերիայի մեջ են: Դե պետք ա հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք է վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել: Եվ իրենք ուզում են հետ գնալ այդ հակաիրավական դաշտը, չի լինելու այլևս: Եվ այդ պատճառով նրանք այսօր վախի մեջ են և պետք է մնան ու ապրեն վախի մեջ, որովհետև դա է եղել իրենց կենսակերպը»,- հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը:Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանը չի ընկալվել որպես ինստիտուտ, որովհետև այդ դատարանի որոշումները չեն ազդել մեր երկրի առօրյայի վրա:«Տարիներ շարունակ մենք խոսում ենք, թե ինչից են բողոքում ՀՀ քաղաքացիները, ինչի համար են արտագաղթում: Նրա համար, որ շատերս լռել ենք ՀՀ-ում տեղի ունեցած հակաիրավական տարաբնույթ երևույթների դեմ: ՀՀ քաղաքացիների մեծ մասն արտագաղթել են ոչ թե սոցիալական վիճակից ելնելով, այլ արդարադատության զգացումի պակասից ելնելով: Եվ այսօր թե վեթինգի համակարգով, թե այսօրվա ընտրությամբ մենք փորձ ենք կատարում վերականգնել արդարադատության զգացողությունը»,- ասաց նա:
09:12 - 18 հունիսի, 2019
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում: «Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարեց Վահե Գրիգորյանը: Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները: «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», - հավելեց Գրիգորյանը: Ներկայացնելով ՍԴ-ի կազմավորման իր տեսլականը, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:
07:11 - 18 հունիսի, 2019
ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի ենթահանձնաժողովում՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի նախագահությամբ, հունիսի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մշակույթի ոլորտում գնումներին առնչվող հարցերի շուրջ:Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, մշակույթի բնագավառի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-իրավաբաններ: Հարություն Բաբայանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ գտնել դրանց հնարավոր լուծումները:Մասնակիցների հարցերին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Ներկայացնելով պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները՝ նա նշել է, որ գերատեսչությունը բաց է համագործակցության համար եւ բարձրացված հարցերն անպայման կհստակեցվեն: Սերգեյ Շահնազարյանը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել նաեւ գրավոր առաջարկությունները:Հարցերը վերաբերել են գործող օրենսդրության՝ «հրատապ գնումներ», «բազային միավորի սահմանված շեմ», «ստեղծագործական բաղադրիչ ունեցող գնումների տեխնիկական բնութագրեր» դրույթներին, գնումների պլանի փոփոխությանը, թանգարանային նմուշների ձեռքբերման ընթացակարգերին, հուշարձանների վերականգնմանը, հեղինակային իրավունքին:Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսների նախարարության եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ձեւավորել աշխատանքային խումբ՝ քննարկելու խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ նախաձեռնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
05:32 - 18 հունիսի, 2019
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին |lragir.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին |lragir.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին: Առաջարկն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։Ավելի վաղ պատգամավորների կողմից առաջարկ էր հնչել վերանայել վառելիքի համար նախատեսվող ակցիզային հարկը: «Որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք քննարկել 3 տոկոսը, բայց բոլորի համար: Մեզ համար հասկանալի չէ միայն վառելիքի համար բացառություն նախատեսելը: Սա արվում է նրա համար, որ հնարավոր գնաճի պարագայում տարիների ընթացքում ապրանքի գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը շարունակաբար չնվազի: Իսկ թե ինչու եմ ասում, որ, հավանաբար, պատրաստ կլինենք 4-ը փոխարինել 3-ով, այն պատճառով, որ ընդունում ենք, որ եթե հետահայաց նայում ենք նախորդ տարիների դինամիկային, գնաճը միգուցե այնքան բարձր չի արձանագրվել, որ պնդենք 4 տոկոսի առաջարկը»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կհամաձայնի 3 տոկոսի առաջարկին:
12:56 - 17 հունիսի, 2019
Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար. Պատգամավորն՝ ԱԳ փոխնախարարին |aysor.am|

Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար. Պատգամավորն՝ ԱԳ փոխնախարարին |aysor.am|

aysor.am: Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԳՆ-ն հետաքրքրվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման զրույցի մանրամասների մասին։ «Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար», - հարցրեց Բաբաջանյանը։ Ի պատասխան Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել։ «Դիվանագիտական արարողակարգի նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել», - ավելացրեց փոխնախարարը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին նկատեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ։
07:42 - 17 հունիսի, 2019
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |armenpress.am

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |armenpress.am

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հունիսի 17-ին հանձնաժողովում հարցը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:«Խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա Արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով: Ներկայիս օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
07:00 - 17 հունիսի, 2019
Մեկը ես դեմ եմ քվեարկելու. կարծիքներ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնելու նախագծի մասին

Մեկը ես դեմ եմ քվեարկելու. կարծիքներ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնելու նախագծի մասին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Պատգամավորը մասնավորապես առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա պատգամավորի նախաձեռնությունն է և խմբակցությունը դեռ հավանություն չի տվել այդ օրենքի նախագծին։ «Մենք դեռ քննարկում ենք այդ հարցը։ Ես չէի ուզի հրապարակային խոսքով քննադատել իմ գործընկերոջը, բայց այդ քննադատությունները կան։ Մեկը ես դեմ եմ քվեարկելու, այսինքն այդ օրենքին բավականին լուրջ դիմադրում ենք, որովհետև չի կարող լինել այդպես։ Ու, որ ասում են, թե խմբակցությունն է որոշել, ապա դա այդպես չի։ Պատգամավորները ներկայացնում են իրենց կարծիքները, և հետո մենք քննարկում ենք։ Այնպես որ պետք չէ այդպես միանշանակ ընդունել»,- ասաց Սոս Ավետիսյանը։ Անդրադառնալով նույն թեմային՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ասաց, որ եթե անգամ խմբակցությունը չի հեղինակել այդ օրինագիծը, միևնույնն է՝ էական բան չի փոխվում, որովհետև պատգամավորն «Իմ Քայլը» խմբակցության անդամ է։ «Շատ հիասթափեցնող կլինի, եթե պարզվի, որ իր թիմի հավանությունն ունի։ Մարդ պետք է բարոյականություն ունենա և հեղափոխության կողմից ստացած մանդատը չօգտագործի հեղափոխության գործիքների դեմ։ Մեկ տարի է, երբ հարցնում ես, թե ինչու մի խելքը գլխին օրենք չեք բերում, ասում են նստաշրջանը կարճ է, չենք հասցնում և այլն։ Բա ուղեղները տենց բաների վրա է աշխատում, դրա համար էլ չեն անում»։ Միքայել Նահապետյանը նաև ավելացրեց, որ եթե այդ օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի աջակցություն չստանա, ապա պատգամավոր Արմեն Խաչատրյանը առնվազն պետք է թողնի և գնա տուն։ «Իրենց քաղաքական թիմի ռեֆորմները նայելիս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրենք եկել նստել են իշխանության սեղաններին, դարակները բացել են, տեսել են մեջն ինչ է մնացել, որ Սերժ Սարգսյանը չի արել, ասել են այ հիմա մենք լեգիտիմ ենք, կարող ենք դա անել։ Այսինքն՝ այս մարդիկ գնում են Սերժ Սարգսյանի կառավարության չիրականացած երազանքները բերում են ռեֆորմի տակ մեր վրա տարածում»,- ասաց Միքայել Նահապետյանը։  «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ դատարանների նկատմամբ անվստահություն է հատնած և ոչ թե պետք է նախկին ռեժիմի համակարգի շրջանակներում ինչ-որ լոկալ օրինագծեր մշակել, փոփոխել կամ ավելացնել, այլ հեղափոխությունը իր ավարտին հասցնել՝ երկրում սահմանադրական վիճակ ստեղծելով։ «Եթե մենք պետք է ինչ-որ օրենքով ինչ-որ քաղաքացու պատասխանատվության կանչենք, ապա ատյանը, որը պետք է դա կիրառի քաղաքացու նկատմամբ, դատարանն է։ Սակայն միայն էն, որ վարչապետի մակարդակով նշվում է, որ դատաիրավական համակարգը չունի հանրային վստահություն և լեգիտիմություն, ապա էլ ինչ իմաստ ունի որևէ օրենսդրական նախաձեռնություն մշակելը, երբ այդ օրենքով պատասխանատու ենթարկող վերջին ատյանը հանրության մոտ վստահություն չի վայելում, իշխանության մոտ վստահություն չի վայելում։ Փոխարենը կարող ենք ասել, որ նոր բռնության գործիք ենք տալիս պետության ձեռքը, որի կիրառումը շատ կասկածելի է լինելու։ Վարչապետը ասում է՝ դատական համակարգը անվստահելի է, իսկ ԱԺ պատգամավորը ասում է եկեք էս դատավորի հայեցողությանը թողենք ևս մեկ որոշում, որը կապված է քաղաքացիների գործողությունների հետ։ Անտրամաբանական է չէ՞ հանցագործին մեկ փամփուշտ ավել տալը, քանի դեռ չենք զինաթափել նրան և զենքը չենք տվել արդար մեկին»,- ասաց նա։   Աստղիկ Գաուդյան
08:59 - 13 հունիսի, 2019