ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։  Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:33 - 02 հունիսի, 2025
Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ

Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ

Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։«Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր», - նշված է հայտարարության մեջ։
20:04 - 27 մայիսի, 2025
Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։ Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22։30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա՝ նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ: 27 և 26 տարեկան երիտասարդները տեղափոխվեցին Մարաշի բաժին: Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով «PVP», նաև զիպ փականով 40 դատարկ փաթեթ ու էլեկտրական կշեռք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
10:43 - 26 մայիսի, 2025
Կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ․ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ․ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։ Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։
18:01 - 22 մայիսի, 2025
Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն

Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։ Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
10:10 - 22 մայիսի, 2025
Լոռիում 29-ամյա երիտասարդ է սպանվել․ կան ձերբակալվածներ

Լոռիում 29-ամյա երիտասարդ է սպանվել․ կան ձերբակալվածներ

Մայիսի 16-ին' ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին' կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։ Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։ Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:21 - 17 մայիսի, 2025
Թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվեցին Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։«Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հայտնի դարձավ, որ մեծամորցուն էլ թմրամիջոց է իրացրել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող 65-ամյա մի տղամարդ։ Վերջինիս բնակարանի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ։ 65-ամյա տղամարդը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», - նշված է հայտարարությունում։
19:15 - 16 մայիսի, 2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են ութ բջջային հեռախոս և լիցքավորման 10 սարք: Հետագա միջոցառումների արդյունքում էլ նրա մերձավոր ազգականը ներկայացրել է ևս 19 բջջային հեռախոս, որոնք նույնպես երիտասարդին փոխանցել են ժամանած ուղևորները: Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
14:50 - 14 մայիսի, 2025