Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կատարվում է նախաքննություն:
comment.count (0)