Թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է
19:15 - 16 մայիսի, 2025

Թմրամիջոցների իրացման շղթա է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվեցին Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հայտնի դարձավ, որ մեծամորցուն էլ թմրամիջոց է իրացրել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող 65-ամյա մի տղամարդ։ Վերջինիս բնակարանի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ։ 65-ամյա տղամարդը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել