ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսներին ընտրակաշառք են բաժանել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին:ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նրանք մի խումբ անձանց տրամադրել են նաև պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել ընտրություններին:Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10,000 դրամ ընտրակաշառք և տրամադրել պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 17 մայիսի, 2019
Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Կատարվում է քննություն:  
12:18 - 16 մայիսի, 2019
Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

ՀՀ ոստիկանությունը վերանայել է ճանապարհային երթևեկության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը:Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ թվով 100 իրավախախտումից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով:Նախագծով 30,000 դրամը չգերազանցող տուգանք կնախատեսվի բոլոր այն խախտումների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը թույլ կտա հանգել հետևության, որ վարչական տույժի նպատակներին կարելի է հասնել 30,000 դրամը չգերազանցող տուգանքի և վարչական այլ տույժերի համատեղ կիրառմամբ:Առավել վտանգավոր այն խախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30,000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով` միաժամանակ ապահովելով միատեսակ մոտեցումը փաստացի նույն կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ:Խախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով խախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:Անհամեմատ մեծ տարածում ունեցող խախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու (հետագայում՝ նաև կասեցված իրավունքը վերականգնելու) օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր, խախտում ամրագրելու դեպքում անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ խախտման համար սահմանված տուգանային միավորները:Եթե խախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ խախտման համար սահմանված տուգանային միավորների չափից: Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ:Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն: Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով:Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր, խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով:Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումից 20-ի համար:2005-2011-ին ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 1903 պատահար, իսկ 2012-2018-ին՝ տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3261 պատահար, այսինքն՝ մոտ 71%-ով ավելի: Նույն ժամանակահատվածների համար զոհերի տարեկան միջին թիվը կազմել է համապատասխանաբար 338 և 308: 2012-2018-ի ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, զոհերի թիվը ՃՏՊ-ների՝ միջինը 71% աճի պարագայում, նվազել է մոտ 8 տոկոսով, և սա այն դեպքում, որ 2012-2018-ի Հայաստանի Հանրապետությունում ավտոպարկն ավելացել է 43%-ով (ավտոպարկի ավելացումը անխուսափելիորեն հանգեցնում է ՃՏՊ-ների ավելացմանը): ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2005-2011-ին կազմել է 2640, իսկ 2012-2018-ին՝ 4647, այսինքն` աճը կազմել է 76%:Մասնավորապես, 2016-2017թթ հոկտեմբերի դրությամբ արձանագրված մոտ 580,000 խախտումների համեմատ 2017-2018-ին նույն ժամանակահատվածում արագության գերազանցման խախտումների թիվն աճել է մոտ 330,000-ով և կազմել մոտ 910,000:
07:04 - 16 մայիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Վալերիյ Օսիպյանի և Վարդգես Գասպարիի միջև հեռախոսային խոսակցության վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Վալերիյ Օսիպյանի և Վարդգես Գասպարիի միջև հեռախոսային խոսակցության վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին:   Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ և վստահեցրել, որ որևէ խնդիր չկա, ոստիկանությունն ի վիճակի է ապահովելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ նրա մուտքը դատարան թույլատրելը կարգադրիչների իրավասությունն է։
13:39 - 15 մայիսի, 2019
Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն

Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն: Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցել է ջերմ ու գործընկերային մթնոլորտում: Այցի ընթացքում կայացել են ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։
14:04 - 14 մայիսի, 2019
ՀՀ ոստիկանության ներկայացրած տեղեկատվությունն ամբողջական չէ .«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»

ՀՀ ոստիկանության ներկայացրած տեղեկատվությունն ամբողջական չէ .«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդրադարձը՝ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանի ներկայացրած անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանը ներկայացնելով անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնել է, որ տարիների կտրվածքով անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են:Ըստ ներկայացրած տվյալների՝ 2016 թվականին անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գրանցվել է 80 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք, 2018 թվականին՝ 50, իսկ 2019 թվականի 3 ամիսների ընթացքում՝ 14:Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ վիճակագրական տվյալները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ամբողջական եւ իրական պատկերը։Անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի վիճակագրական տվյալներ է ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ վիճակագրության վարումն իրականացվում է ըստ քրեական գործերի՝ ի տարբերություն ՀՀ ոստիկանության, որտեղ վիճակագրական տվյալները ներկայացնում է ըստ դեպքերի։Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քննել են երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններով հարուցված 88 քրեական գործ, 2017 թվականին՝ 88 դեպք, իսկ 2018 թվականին՝ 76:Նշվածից հետեւում է, որ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներն ամբողջապես չեն արտացոլում Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների իրական տվյալները։Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ հանրությանը ներկայացվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերի նվազման միտում, մինչդեռ իրականում ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներով անտեսվում են անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ համապատասխանաբար 2016 թվականին ներկայացնելով 8, 2017 թվականին՝ 11, իսկ 2018 թվականին 26 դեպք պակաս։Չնայած այն հանգամանքին, որ վիճակագրությունները նշված մարմիններում վարվում են տարբեր մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ անթույլատրելի է հանրությանը ներկայացնել տեղեկատվություն, ինչն ամբողջապես չի ներկայացնում առկա իրավիճակը։Առհասարակ Հանրապետությունում սեռական հանցագործություններից տուժողների թվում երեխաների տեսակարար կշիռը շարունակում է մնալ շատ բարձր. 2016 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 160 անձից 115-ը երեխա են եղել, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 2-ը՝ 6 տարեկան, 1-ը՝ 7 տարեկան, 4-ը՝ 8 տարեկան, 3-ը՝ 9 տարեկան, 2-ը՝ 10 տարեկան, 5-ը՝ 11 տարեկան, 1-ը՝ 12 տարեկան, 7-ը՝ 13 տարեկան, 17-ը՝ 14 տարեկան, 48-ը՝ 15 տարեկան, 20-ը՝ 16 տարեկան, 3-ը՝ 17 տարեկան:2017 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 164 տուժողից երեխա են եղել 113-ը, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 1-ը՝ 6 տարեկան, 5-ը՝ 7 տարեկան, 3-ը՝ 8 տարեկան, 1-ը՝ 9 տարեկան, 3-ը՝ 10 տարեկան, 2-ը՝ 11 տարեկան, 2-ը՝ 12 տարեկան, 5-ը՝ 13 տարեկան, 15-ը՝ 14 տարեկան, 29-ը՝ 15 տարեկան, 28-ը՝ 16 տարեկան, 17-ը՝ 17 տարեկան:Ելնելով վերոշարադրյալից՝ պետք է փաստել, որ ՀՀ ոստիկանության ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ. այն չի ներկայացնում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատկերը եւ թյուր ընկալում է առաջացնում հասարակության մեջ հարցի կարեւորության տեսանկյունից։Հայաստանում կատարվում են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործություններ, որոնց դեմ պետք է իրական եւ արդյունավետ պայքար մղել՝ չանտեսելով կատարված դեպքերն ու բարձրաձայնելով խնդրի կարեւորության մասին՝ այդ կերպ եւս նպաստել հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու կատարվող հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը։«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
08:02 - 14 մայիսի, 2019
Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քննություն է տարվում

Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քննություն է տարվում

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ:«Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ», - ասված է հաղորդագրության մեջ:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակցի ինքնությունը, որոնցից երեքը բերման է ենթարկվել, իսկ երկուսը ներկայացել է ոստիկանություն:Կատարվում է քննություն:
07:42 - 14 մայիսի, 2019
Ստեփանավանում ապօրինաբար 100 ծառ են հատել. ծառահատողները ներկայացվել են ոստիկանության բաժին. Ոստիկանություն

Ստեփանավանում ապօրինաբար 100 ծառ են հատել. ծառահատողները ներկայացվել են ոստիկանության բաժին. Ոստիկանություն

Մայիսի 3-ին տեղեկեւթյուն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր: Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ, հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի հատել են շուրջ 100 ծառ։ Ստացված փայտանյութը ձեռնասայլով տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասը անձամբ են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը 12.000-14.000 դրամով վաճառել են տարբեր անձանց:Ձեռնասղոցը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գնորդների ինքնությունը և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: Քննությունը շարունակվում է։
11:15 - 11 մայիսի, 2019
Դավթաշենի նախկին թաղապետն աշխատանքի էր նշանակել իր մտերիմներին. հափշտակվել է 41.7 մլն դրամ

Դավթաշենի նախկին թաղապետն աշխատանքի էր նշանակել իր մտերիմներին. հափշտակվել է 41.7 մլն դրամ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։Քննությունը շարունակվում է։
07:13 - 07 մայիսի, 2019
ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան |armenpress.am|

ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը Dodge Charger մակնիշի ավտոմեքենաներով զինելու վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Դա դեռ մոդել է, որը փորձնական է, փորձարկման փուլում է: Դեռ վերջնական որոշում չի կայացվել; Երբ վերջնական որոշում լինի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Ահարոնյանը: ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել են փորձնական փուլի ավտոմեքենայի լուսանկարները: «ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները այսօր ծանոթացան և փորձարկեցին ոստիկանության ձևավորման փուլում գտնվող «պատռուլ ծառայության» համար նախատեսված մեքենաների նմուշներից մեկը։ Տպավորությունները շատ բարձր էին, սակայն դեռևս կան հարցեր և դիտարկվում են նաև այլ տարբերակներ»,- նշված է խորհրդի էջում:
14:50 - 03 մայիսի, 2019
Ոստիկանները կիբերհանցագործության դեպք են բացահայտել

Ոստիկանները կիբերհանցագործության դեպք են բացահայտել

Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած յուրաքանչյուր անձից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակում 100-ից 2000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, հեռախոսային խոսակցության ընթացքում ընկերության աշխատակիցները զուգահեռ պարզում են այդ անձանց սոցիալական ապահովագրության համարը և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության ազգությամբ հնդիկ հիմնադիրը խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու նախնական միասնական դիտավորությամբ Երևանում վարձակալել է տարածք և կազմակերպել նշված հանցավոր գործունեությունը: Նույն օրը հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հացագործության գործիք հադիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15000 ԱՄՆ դոլար: Քննությունը շարունակվում է։
17:26 - 30 ապրիլի, 2019
ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող ծրագրով ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրով ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ և նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաև քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով և տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով: Շարժական լաբորատորիան, ըստ հաղորդագրության, տրամադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրով։
11:05 - 30 ապրիլի, 2019
Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել։ Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 24-րդ շենքի մոտ քաղաքացուց 28.000 դրամ կաշառքը ստանալուց անմիջապես հետո սոցիալական ծառայության մասնագետին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հատուկ գունանյութով մշակված թղթադրամները, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ բերման ենթարկվածն այդ քաղաքացուն նպաստառուների ցուցակում ընդգրկելու և հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես և ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։ Այսպիսով, 2016-ից 2019 թվականի ապրիլի 23-ը պահանջել և ստացել է 112.000 դրամ ապօրինի վարձատրություն։ Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։  
17:13 - 25 ապրիլի, 2019
Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել: Ոստիկանությունը հայտնում է, որ նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքից և կառավարության որոշմամբ սահմանված ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու դիտավորությամբ, անձամբ, ինչպես և կազմակերպության մյուս աշխատակիցների ներգրավմամբ, խախտել են հիշյալ որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2019 թվականների ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հետկարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից: Ջրամատակարարման արդյունքում առաջացած 35 տոկոս բնական կորուստների ծավալները ընկերության տնօրինությունը հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին: Այդ տվյալները ներառելով էլէկտրոնային մատյաններում և փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները՝ բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել են ընդհանուր 654.800.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել են ծանր հետևանքներ:Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:
11:04 - 25 ապրիլի, 2019