ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:46 - 05 մայիսի, 2020
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ զորակոչի ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ․ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ զորակոչի ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ․ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

ՊՆ  խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝  Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն 𝗖𝗢𝗩𝗜𝗗-𝟭𝟵 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․ 𝟭.Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ 𝟮. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։ 𝟯. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։ 𝟰. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։ 𝟱. Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։ 𝟲. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։ 𝟳. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։ 𝟴. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։ 𝟵. Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։ 𝟭𝟬.Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։ 𝟭𝟭. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։ 𝟭𝟮. Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։ 𝟭𝟯.Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։
10:32 - 28 ապրիլի, 2020
Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ |aysor.am|

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:Որոշվեց նաև 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:Որոշում կայացվեց նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: 2020 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։Պաշտպանության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։2020 թվականի ամառային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կուղարկվեն Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։Առաջարկվեց գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
12:15 - 23 ապրիլի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար: Պաշտպանության նախարարն ունկնդրել է նաև զորամիավորման և զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:
10:21 - 23 ապրիլի, 2020
Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ»։
17:27 - 13 ապրիլի, 2020
Զինվորական հանցագործություններն ու զինված ուժերի մահվան դեպքերը. Դատախազության 2019-ի զեկույցը |hetq.am|

Զինվորական հանցագործություններն ու զինված ուժերի մահվան դեպքերը. Դատախազության 2019-ի զեկույցը |hetq.am|

hetq.am: 2019 թվականին զինվորական հանցագործությունները 2018-ի համեմատ նվազել են 171-ով կամ 23.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության գործունեության 2019 թվականի զեկույցից: Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2019-ի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:     49 զինծառայողից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայության հետ:    29 դեպք տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:   Նախորդ տարի հայկական երկու պետությունների զինված ուժերում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք: Ըստ դատախազության զեկույցի` 2019-ին արձանագրված 31 առանձնապես ծանր հանցագործություններ են որակվել հակառակորդի կողմից կատարված սպանությունները (4 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանությունները (3 դեպք), անհայտ անձի կողմից կատարված սպանությունը (1 դեպք), հակառակորդի կողմից կատարված սպանության փորձը (18 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանության փորձերը (4 դեպք),  ոստիկանի կողմից պայմանագրային զինծառայողի նկատմամբ խոշտանգումը (1 դեպք): 2019-ին ևս, ինչպես նախորդ տարիներին, զինվորական հանցագործությունների մեջ առավել տարածված են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված (Քրեական օրենգսրքի 356-360-րդ հոդվածներ) հանցագործությունները, ինչպես նաև զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները (361-364-րդ հոդվածներ): Այսպես՝ եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է Քրեական օրենսգրքի 356-360-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 395 դեպք, իսկ 361-364-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 194 դեպք, ապա 2019թ. դրանց թիվը համապատասխանաբար կազմել է 309 և 145: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:03 - 13 ապրիլի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն:
15:21 - 11 ապրիլի, 2020
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար ստեղծվեց «Լեռնային Հայաստան» հանգստայն տուն հիմնարկը |armtimes.com|

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար ստեղծվեց «Լեռնային Հայաստան» հանգստայն տուն հիմնարկը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ստեղծել Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն պետական հիմնարկը, որը գտնվում է Դիլիջան քաղաքում: Սահմանվեց, որ հանգստյան տան գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապեւտիկ եւ վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է. Այս որոշման ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում, եւ հանգստյան տունը ձեւավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա՝ զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
13:43 - 09 ապրիլի, 2020