ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորված մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ նա նախապես մեկուսացված էր

Վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորված մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ նա նախապես մեկուսացված էր

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։ Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»
13:48 - 30 մարտի, 2020
Մայիսի 1-ից մինչ հուլիսի 31-ը նախատեսվում է հայտարարել ամառային զորակոչ |hetq.am|

Մայիսի 1-ից մինչ հուլիսի 31-ը նախատեսվում է հայտարարել ամառային զորակոչ |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունն առաջարկում է մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարել ամառային զորակոչ։ Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։ Ըստ նախագածի՝ բանակ կզորակոչվեն Հայաստանի արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն նաև շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողները: Ամառային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքա­ցիների տվյալներն ուղարկվելու են ոստիկանություն, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժիններ: Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
12:23 - 30 մարտի, 2020
Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա

Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա

Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը։ Նա Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ հաստատեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զինծառայողների հետ։ «ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկվել հակահամաճարակային գործողություններ՝ կորոնոավիրուսի ներթափանցումն ու տարածում կանխելու նպատակով։Մենք նաև ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես են կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերում»,- նշեց Շուշան Ստեփանյանը։ Գնդապետ Արտակ Տոնոյանն ընդգծեց, որ իրենք մշտական կապի մեջ են արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի հետ։ «Մենք մշտապես ստանում ենք համապատասխան տեղեկություններ մեր զինծառայողների առողջական վիճակի, իրականացվող ծառայության մասին, տիրապետում ենք իրավիճակին։ «Հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում տարբեր ուղղություններով մենք մասնակցում ենք առաքելության։ Աֆղանստանում և Կոսովոյում առաքելությունն իրականացվում է «ՆԱՏՕ»-ի հետ համատեղ։ ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն է իրականացվում Լիբանանում։ Զորախմբերում մշտապես իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և այս պահին որևէ վարակված, նույնիսկ կոնտակտավոր չունենք»,- ասաց Տոնոյանը։ Տեսակապի միջոցով Աֆղանստանի զորախմբի հրամանատար փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպիսին է դրությունն իրենց մոտ և ընդգծեց, որ ներկայում խաղաղապահներն իրենց խնդիրն են կատարում։ «Մեր խաղաղապահներն իրականացնում են Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Մազար-Է-Շարիֆ քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված ռազմաբազաներից մեկի պաշտպանությունը։ Ներկա պահին վիրուսի հետ կապված ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա։ Զինծառայողներին բաժանվել են սպիրտային լուծույթներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաճախակի ախտահանել իրենց ձեռքերը։ Մենք զորախմբում ունենք բժշկուհի, ով շատ հետևողական է ցանկացած հարցում։ Մեր ծառայությունն ընթանում է բնականոն հունով»,- ասաց Թադևոսյանը։ Կոսովոյի զորախմբի հրամանատար, մայոր Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ալկոգելով օրական ամենաքիչը 6-7 անգամ ախտահանումներ են իրականացվում։ «Մեր անձնակազմն ամբողջովին առողջ է, հրամանատարությունը կատարում է բոլոր միջոցառումները, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի։ Այստեղ մեկ հոգի, ոչ մեր անձնակազմից՝ ազգությամբ բուլղարացի, վարակվել է 3 օր առաջ, երբ վերադարձել է արձակուրդից։ Մեկ օր հետո նրան հոսպիտալացրել են և մեկուսացրել։ Մենք խուճապի չենք մատնվում և կատարում ենք մեր պարտականությունները»,- նշեց Սարգսյանը։ Լիբանանի զորախմբի հրամանատար, կապիտան Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ, և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները։ «Իտալացիների կողմից այստեղ իրականացվել են դասընթացներ, թե ինչպես զերծ մնանք այդ վիրուսով վարակվելուց և տարածումից։ Ներկա պահին մեր անձնակազմը կատարում է հերթապահություն՝ դիմակներով և ձեռնոցներով։ Մենք ծառայություն ենք իրականացնում 24/7 ռեժիմով, ապահովելով անվտանգություն։ Մեր անձնակազմն ապահովված է բժշկական ձեռնոցներով, սպիրտով և դիմակներով»,- ասաց Լիբանանի զորախմբի հրամանատարը։
17:32 - 28 մարտի, 2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ զորավարժարաներից մեկում մարտի 27-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։ Վարժանքներին ներգրավված էին հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ։      
21:30 - 27 մարտի, 2020
Երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է․ ՊՆ

Երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է․ ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընթացիկ վիճակագրություն Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։ Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։ Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։ Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները»:  
13:46 - 27 մարտի, 2020
Զինված ուժերի ստորաբաժանումներում անակնկալ ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել

Զինված ուժերի ստորաբաժանումներում անակնկալ ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը: Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:
18:29 - 26 մարտի, 2020
Թեստավորման արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը. ՊՆ

Թեստավորման արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը. ՊՆ

COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։ Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում: Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։ Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին: Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան: Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել: Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք։
13:54 - 26 մարտի, 2020
Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ

COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ: Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»:
20:27 - 25 մարտի, 2020