Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|

Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|

lragir.am։ 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, 2018 թվականի բյուջեն նվազեցրել էր 2017 թվականի համեմատ: 2019 թվականին առողջապահության համար աննախադեպ մեծ բյուջե է սահմանվել, որն ավելի մեծ կլինի 2020 թվականին, նշել է նախարարը: «Այդ բյուջեն հիմնականում բաշխվում էր տարբեր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և անհամաչափ: Իմ առաջին քայլերից էր ակնհայտ անիմաստ բաշխումները շատ արագ փոխելը, որի արդյունքում որոշ բժշկական կենտրոններ զրկվեցին հարյուր միլիոնավոր դրամներից, որոնք հիմնականում նկարվում էին: Տարվա վերջում նկարչության արդյունքում այդ գումարները պարզապես փոշիացվում էին: Օրինակ, Դիլիջանում կար մանկական հակատուբերկոլոզային դիսպանսեր, որը 300 միլիոն դրամ բյուջե ուներ: Այնտեղ չակերտավոր բուժվում կամ հանգստանում էին երեխաներ, որոնք շփվել են տուբերկուլոզով հիվանդների հետ: Հիմնականում տարբեր պայմանավորվածությունների հիման վրա ուղեգրեր էին տրվում, երեխաները պարզապես հանգստանում էին իրենց ընտանիքների հետ, որը ոչ մի կապ չուներ առողջապահության հետ»:Նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնը, որի տարեկան բյուջեն 5 միլիարդ դրամ էր, սակայն 2018 թվականը փակել են 4 միլիարդ դրամով, որովհետև հավելյալ մեկ միլիարդ դրամ տարբեր հիվանդների վրա դուրս չի գրվել:Այդ գումարները բաշխվեցին մարզեր: Աննախադեպ էր, երբ աշնանը ոչ թե մարզերում չծախսված գումարներն էին բերվում Երևան ու սնում խոշոր բուժհիմնարկները, այլ հակառակը, Երևանում չծախսված գումարները գնացին մարզեր», – նշեց Թորոսյանը:
08:02 - 20 հունիսի, 2019
Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Առողջապահության նախարարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը:Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, ինչպես նաև որոշ վիճակագրական տվայլներ` առկա իրավիճակի մասին: Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք, որից 2-ն են մանկաբարձական:Հիմնվելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալների վրա՝ արձանագրվել է, մանկական մահացության դեպքերը նվազել են: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպքՀանդիպման վերջում ներկաներն ամփոփել են անելիքները և ուրվագծել ոլորտի բարելավմանն ուղղված հետագա քայլերը:
06:29 - 14 հունիսի, 2019
Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է մարզերի բուժահաստատությունների աշխատակիցների վերապատրաստումներին՝ Թորոսյանն ասաց, որ վերապատրաստում անցնելու կարգ գոյություն ունի, ըստ որի՝ նրանք պարտավոր են հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում․«Եթե չեն անցնում, ապա բուժհիմնարկը կարող է զրկվել լիցենզիայից։ Հիմա նաեւ գործում է կրեդիտային համակարգ, երբ բժիշկները վերապատրաստվում են եւ կրեդիտներ են ստանում, այդ մասով աշխատանքները միշտ շարունակվում են եւ բոլոր բժիշկները, նաեւ բուժքույրերը պետք է անցնեն վերապատրաստում։ Մենք մեր կողմից շատ հաճախ կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ, օրինակ ինչ-որ հեռավոր մարզի բժիշկների եւ բուժքույրերի համար՝ մեր միջոցով։ Բայց, ամեն դեպքում, բուժհիմնարկները պարտավոր են դա անել նաեւ իրենք։ Դա արվում է իրենց բժշկական ծառայությունների որակի համար էլ, ոչ թե ինչ-որ բան ստանալու»,- ասաց նախարարը։
12:20 - 11 հունիսի, 2019
Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել |armenpress.am|

Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում «Գարդասիլ» պատվաստանյութով: Նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Ուրիխանյանը հետաքրքրվեց պատվաստանյութի վերաբերյալ: «Խնդրում եմ տվեք սպառիչ տեղեկություն, թե ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվա՞ծ է, դրվելո՞ւ է, թե՞ ոչ, վնասակա՞ր է, թե՞ ոչ: Ի՞նչ սպասել դրանից»,- հետաքրքրվեց պատգամավորը: Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ պատվաստանյութը ներդրվել է վաղուց՝ 2017-ի վերջերից: «Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է: Հետևաբար` այդ հարցը ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք: Մինչ օրս Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում: Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատվաստվել են նաև ինքն ու իր կինը, իսկ դուստրը կպատվաստվի, երբ հասնի համապատասխան տարիքին:Նա վստահեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Թորոսյանը պատվաստանյութերը համարեց վերջին 200 տարիների գիտության լրջագույն հայտնագործությունները, որոնք փրկել են ու փրկում են միլիոնավոր կյանքեր:Նախարարը նկատեց, որ «Գարդասիլ»-ով պատվաստման թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ:Գարդասիլ պատվաստանյութն օգտագործում են պապիլոմա վիրուսի դեմ՝ պայքարելով արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Նախաքաղցկեղային եւ քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից պատվաստում են ստանում մինչեւ 13 տարեկան աղջիկները:
13:56 - 29 մայիսի, 2019
Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|

armtimes.com։ Եթե գյումրեցին վատառողջ է եւ կարիք ունի պոլիկլինիկայում ընդհանուր հետազոտվելու, ապա պետք է պատրաստ լինի, որ մարմինը մաս-մաս քննեն բժիշկները: Մի օր սիրտը, հաջորդ օրը թոքերը կամ աչքերը, շաբաթվա երրորդ, չորրորդ օրերը պետք է տրամադրի այլ օրգանների հետազոտությանը: Բայց ոչ թե իր ցանկությունն է, այլ իրավիճակն է այդպես թելադրում: Գյումրու պոլիկլինիկաներում մասնագետներն ամեն օր չէ, որ աշխատում են: Ով էլ գալիս է, մի քանի ժամով է տարածքում: Անկախ գոյացած հերթերից՝ մինչ իր աշխատանքի ավարտը սպասարկում, գնում է:Խնդիրը միայն Գյումրիում չէ, որ առկա է: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ հանրապետության այլ մարզերում եւս, նաեւ Երեւանում կա նման խնդիր: «Հարցեր կան, որոնք նախարարությունը չպետք է լուծի: Նույնիսկ, եթե շատ ուզենա: Եթե մենք խնդիրը դիտարկենք գյուղերում, ուրեմն պետք է ամբուլատորիաների բժիշկների աշխատաժամերով էլ զբաղվեինք: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ մենք լավ չգիտենք էդ հարցերը, մենք չենք կարող Երեւանում նստած իմանանք, թե ենթադրենք Գյումրու Բեռլին պոլիկլինկայի բժիշկների աշխատաժամերը ինչպես պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով քաղաքի եւ բնակիչների կարիքները: Դրա համար կան լիազոր մարմիններ, որն այս դեպքում Շիրակի մարզպետարանն է, պետք է կազմակեպի այդ աշխատանքը: Պետք է մարզպետարանը ջանքեր գործադրի, որ հարցը կարգավորի: Դա պարզ կազմակերպչական խնդիր է, որը պետք է լուծի պոլիկլինիկայի տնօրենը: Հաստիքները որոշվում են սպասարկվող բնակչության թվով, եւ, եթե բնակիչները քիչ են լինում, ապա բժիշկը կամ կես դրույքով է աշխատում, կամ 0.25 դրույքի վրա է լինում: Այդ հարցը պետք է կարգավորվի կոնսոլիդացիայով, երբ շատ բնակիչներ հավաքագրվեն մի բժշկի մոտ, բժիշկն ավելի երկար կաշխատի»,-ասաց Արսեն Թորոսյանը:Այս բացը նախարարությունը փորձում է կարգավորել նաեւ ընտանեկան բժշկի ինստիտուտի զարգացմամբ: Չի բացառվում, որ առաջիկայում, օրինակ, նյարդաբանական ռեֆլեքսի ստուգման համար ընտանեկան բժիշկն այցելուին ոչ թե նյարդաբանի մոտ ուղարկի, այլ հենց ինքն էլ ստուգի:Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու ծննդատանը: Ներկա պահին որեւէ հստակ որոշում չկա: Նախարարի ձեւակերպումներից հասկանալի էր, որ ծննդատունը փակելու մտադրություն այս պահին չկա, սակայն բուժհաստատությունը խնդիրներից ազատելու ծրագիր եւս չկա: Թերծանրաբեռնվածությամբ աշխատելու պատճառը ծննդատան պատասխանատուները պայմանավորում են Գյումրիում բացված երկրորդ ծննդատան առկայությամբ: Նախարարն ասաց՝ սխալ կարծիք է: «Մեկ հաստատության կողմից մեծ թվով ծառայությունների մատուցումը չի նպաստում ծառայությունների որակի բարձրացմանը: Կոնկրետ Գյումրու ծննդատան վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչ պետք է լինի: Գիտեմ, որ վիճակը լավ չէ, այսինքն, կարիք ունի որեւէ լուծման, ներդրումների կամ այլ ծննդատների հետ վերամիավորման: Կարող եմ ասել, որ լուծումները չեն լինի բոլորին գոհացնող, դա միանշանակ է: Որեւէ ձեւով պետք է կոմպրոմիսի գնալ այդ հարցը լուծելու համար: Մենք չենք կարող բոլոր կողմերին գոհացնել: Այլապես կունենանք այն, ինչն ունենք այսօր: Նախնական բանավոր քննարկումներ կան մարզպետարանի հետ: Բայց դրանք վերջնական չեն: Մենք փորձում ենք հարցերին մոտենալ համապարփակ եւ ոչ թե կետային»:Շարունակությունը՝ armtimes.com
09:11 - 22 մայիսի, 2019
Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Ժնևում Մայիսի 19-22-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։ Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ հարցերի և իրենց երկրներին հետաքրքրող այլ ուղղություններով խնդիրներ, առաջարկներ ներկայացնելու համար: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացն, ինչպես նաև ուրվագծելու հետագա գործողությունները` Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Վեհաժողովի շրջանակներում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Մոնակոյի առողջապահության նախարար Դիդիե Գամերդինգերին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։
11:38 - 20 մայիսի, 2019
Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում |lragir.am|

Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում |lragir.am|

lragir.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը:Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով:Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ:Փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ:Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով:Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա:Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը:«Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», – ասել է Սյուզան Չուն:
18:41 - 17 մայիսի, 2019
Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը հանրային տարածքներում արգելելու նախագիծը

Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը հանրային տարածքներում արգելելու նախագիծը

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հանրային փակ տարածքներում ծխելն արգելող նախագիծը: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը հրապարակվել է E-draft.am կայքում:Նախագծի շրջանակներում փոփոխություններ են նախատեսվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ըստ որի՝ ընդլայնվում են համայնքի ղեկավարի լիազորությունները, և համայնքի ղեկավարը պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման հարցում: Փոփոխություններ են առաջարկվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Գովազդի մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:Եւ այսպես, օրենքի նախագծում «փակ տարածք» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ.«Ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների:Կիսափակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված, երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց:Հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից»:Ըստ նախագծի՝ առաջարկվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելել հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում`բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում,պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում,այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,առևտրային կենտրոններում:Ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:բ. հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:Զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների:Տրանսպորտում՝ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:գ. հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների),ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը արգելվում են:Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:Կառավարության լիազորություններն են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որում սահմանվում են նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները և պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձևաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:Օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը:Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ՈՎՀ-ի (ոչ վարակիչ հիվանդություն) զարգացումը պայմանավորված է դրանց օգտագործմամբ:Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում ԱՇՀՀ (արյան շրջանառության համակարգի հիվանդությունները) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են ՉՆ-երը (չարորակ նորագոյացություն)` 20.6%, ՇԴ-ը (շաքարային դիաբետ)` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, ԹՔՕՀ-երը (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն)` 3.6%:
08:40 - 17 մայիսի, 2019
Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

Հանրային խորհուրն այսօր հյուրընկալել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ծխախոտի դեմ պայքարին, պատվաստումների կարեւոությանը, օդի աղտոտվածությանը եւ այլն:«Գլոբալ ասեմ, որ Հայաստանում բժշկությունն ընդհանրապես թանկ չէ, հակառակը շատ էժան է իր տված որակի համեմատ, պարզապես մեր բնակչության եկամուտների մակարդակն է անհամաչափ այդ գներին: Մեզ նման երկրները, որոնք ունեն համաչափ ծախսեր, մոտավորապես այնքան, ինչքան Հայաստանում է ծախսվում առողջության համար, շատ ավելի վատ առողջական ցուցանիշներ ունեն, շատ ավելի վատ կյանքի միջին տեւողություն ունեն, շատ ավելի վատ մանկական ու մայրական մահացություններ ունեն: Մեզ մոտ շատ քիչ փողով շատ ավելի լավ արդյունքներ ունենք»,- հայտարարել է նախարարը: Խոսելով ծխախոտի մասին՝ նա ընդգծել է՝ դրա փոխարինումը էլեկտրոնային ծխախոտով, նույնպես վտանգավոր է. «Ծխախոտը ընդհանրապես ֆիզիկական կախվածություն չի առաջացնում, կարելի է շատ հանգիստ թողնել, ինչպես շատ մարդիկ թողնում են սրտի առաջին անոթի ստենտավորումից հետո կամ աջ թոքի վերին բլթի ռեզեկցիայից հետո, որը քաղցկեղի հետեւանքով է արվում: Մեկ օրում թողնում են ծխելը, բայց մինչեւ այդ ասում են՝ չեմ կարող թողնել, բարդ է, օգնեք ինձ եւ այլն: Սա այլընտրանք չունի, ծխախոտը սպանում է իրեն օգտագործողնեից յուրաքանչյուր երկրորդին»,- ասել է նախարարը:Արսեն Թորոսյանն, ամեն դեպքում, համարում է, որ մարդու առողջությանը սպառնացող համար մեկ խնդիրը օդի աղտոտվածությունն է:Նա անդրադարձել է նաեւ հրավառություններին ու ընդգծել, որ պետք է հասնել նրան, որպեսզի հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին:
11:28 - 16 մայիսի, 2019
Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում գրանցած արդյունքները

Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում գրանցած արդյունքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է այսօրվա ասուլիսի մամուլի հաղորդագրությունը՝ իր պաշտոնավարման արդյունքների վերաբերյալ։  Նախարարի նշած արդյունքները հետևյալն են․ 1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով: 2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։ 3. Վերանայվել է «Stent for Life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։ 4. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժման ծրագիրը, որի արդյունքում 100-ից ավել քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն: 5. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որը մեկնարկել է ապրիլի 7-ից: Հեռավոր մարզերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ: 6. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար: 7. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով շահառուների ցանկում ընդգրկված շուրջ 230,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։ 8. Ավելացել են ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը: 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը 2019-ից կազմակերպվում է անվճար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Անվճար բժշկական օգնություն են ստանում նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուները: 9. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։ 10. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։ 11. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 50-ի: 12. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 մեքենաներով։ 13. Շահագործման են հանձնվել Վանաձորի, Սևանի և Արտաշատի նորակառույց բժշկական կենտրոնները, որտեղ տեղադրվել են նաև համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից սարքեր: Շուտով կշահագործվի նաև ժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ Գյումրիի բժշկական կենտրոնում: Ընթացքում են Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոնների կառուցման աշխատանքները: 14. 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար, մնացած 9 անվանումը ձեռք բերելու համար հայտարարվել է մրցույթ։15. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Էականորեն ավելացվել են ծննդօգնությանը հատկացվող միջոցները: 16. Պետական պատվերի միջոցները բաշխվել են համահարթեցման սկզբունքով։ Մարզերին ցուցաբերվել է հատուկ մոտեցում։ 17. Մարզերի և Երևան քաղաքի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: 18. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ: 19. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը: 20. Սկսվել է համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակումը: 21. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով մշակվել է բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքների մահճակալների մասին տեղեկատվության առցանց հասանելիության համակարգ։ 22. Դեղերի օրենքից բխող 8 իրավական ակտ է ընդունվել, որոնց միջոցով կարգավորվում են դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմները: 23. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։ 24. Վերսկսվել է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր: 25. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային առողջապահության համար գնված հայկական արտադրության թվով 2420 դյուրակիր համակարգիչներ, որոնք բաշխվելու են բուժհաստատություններին։ Դրանք թույլ կտան հեշտացնել պացիենտների տվյալների մուտքագրումը համակարգ։ 26. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում, որի շնորհիվ փրկվել է 56-ամյա կնոջ կյանք: 27. Մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: 28. 2019 թվականի փետրվարից երկիրն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020 թվականն ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:
15:31 - 13 մայիսի, 2019
Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:Նրա խոսքով` հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: «Քաղցկեղը մեծանում է և հենց փակում է աղիքի լուսանքցը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է: Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է:«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմամթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը: Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաև օդի աղտոտվածությունն է: Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,-նշեց նախարարը:Նա ուրախությամբ հայտնեց, որ մանկական և մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում: «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2-3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8-ի սահմանում է , բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»,-հավելեց Արսեն Թորոսյանը:
11:08 - 13 մայիսի, 2019