ՀՄԸՄ

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն կամ Homenetmen, հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ 1918 թ. ՀՄԸՄ-ի կազմավորմամբ ամուր հիմքեր ստեղծվեցին նաև հայ սկաուտական շարժման ստեղծման համար՝ հատկապես Պոլսի վարժարանների ու որբանոցների սաների շրջանում։

Յուրաքանչյուր չորս տարի Հայաստանում տեղի է ունենում բոյսկաուտների հավաք նաև Համա-ՀՄԸՄ-ական խաղեր:

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու է ՀՄԸՄ երիտասարդական համագումարը, որին մասնակցելու են միության տարբեր երկրների կառույցների անդամները: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում, սկաուտական շարժման ակտիվացմանը վերաբերող տարբեր հարցեր ու նախաձեռնություններ:
13:26 - 29 ապրիլի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միավորելու, համախմբելու, կրթելու կարևոր գործունեություն է իրականացնում հայկական սփյուռքում: Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառույցն ավելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնության պահպանմանը և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված իր կարևոր գործառույթը: Աջակցելու իր պատրաստակամությունը հայտնելով՝ նախագահն ասել է, որ սփյուռքում անելիքները շատ են, և նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին և խնդիրներին համահունչ: Հանդիպման ավարտին ՀՄԸՄ պատվիրակության անդամները նախագահ Արմեն Սարգսյանին են նվիրել կազմակերպության 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշը:
12:22 - 29 ապրիլի, 2019