Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին ևս մեկ անգամ կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան: «Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը ԼՂ հարցը վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի։ «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը դրել է տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արյդունավետ, բայց հայ ժողովուրդը, առավել ևս ԼՂ հարցը, վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը:
17:38 - 17 հունիսի, 2020
Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի»:
09:18 - 05 հունիսի, 2020
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակի տարելիցը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակի տարելիցը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին․ «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը: Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում: Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին: Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին: Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության: Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»։
11:09 - 08 մայիսի, 2020
Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, քաղաքագետ, Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսովը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը թաքցնում է երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և հիմնավորում, թե ինչու է Ալիևի ռեժիմն այդպես վարվում։ Նա խոսում է Ադրբեջանում իշխանության փոխանցման, ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ - Հայաստանում, համաձան պաշտոնական վերջին տվյալների, գրանցվել է վարակման 190 դեպք (մարտի 22-ի դրությամբ), հայտարարվել է արտակարգ դրություն։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 50-ից մի փոքր ավել է, և դատելով ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների, շատերը կասկածանքով են մոտենում կորոնավիրուսով վարակվածների թվի պաշտոնական տեղեկություններին։ Ինչպե՞ս եք վերաբերում այս վիճակագրությանը, և եթե ենթադրենք, որ այդ թվերը իրակաությունը չեն արտացոլում, ի՞նչն է նման քաղաքականության պատճառը։  - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում իրոք պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել են տուն։ Սրանք են մարտի 21-ի պաշտոնական տվալները։ Սակայն հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Բանն այն է, որ սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Սակայն արդեն փետրվարի 24-ին տեղեկացանք առաջին երկու վարակվածների մասին, որոնք ժամանել էին Իրանից։ Ապա այդ թիվը սկսեց արագ աճել, բայց այդ ժամանակ էլ իշխանությունները այնպիսի դիրք էին ընդունել, որ ոչ մի սարսափելի բան չկա։ Շուտով պարզվեց, որ Իրանում վարակված ադրբեջանցիներից մեկը, ամբողջ երկիրը հատելով, Իրանից Վրաստան է գնացել, որտեղ հենց նույն պահին կարանտինի տակ է հայտնվել։  Շուտով Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան փակեցին Իրանի հետ սահմանը։ Եվ միայն Ադրբեջանը հրաժարվեց անել դա։ Մեծամասամբ դա կապված է նրա հետ, որ իշխանությունները չէին ցանկանում կորցնել զբոսաշրջիկներին, ինչպես նաև զրկվել Իրանի հետ բիզնեսից։ Փողը ամեն ինչից վեր էր։ Եվ միայն երբ սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել տեղեկություններ վարակվածների թվի աճի մասին, իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը և վերջապես ընդունեցին վտանգավոր և լուրջ սպառնալիքը․ դպրոցները, կրթական հաստատությունները, հանրային վայրերը փակվեցին։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում առողջապահական համակարգի մակարդակը, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ, և ոչ բոլոր վարակվածներն են հայտնաբերվում և հսկողության տակ առնվում։ Ամենայն հավանականությամբ, վարակվածների թիվը նվազագույնը երկու անգամ ավել է, եթե ոչ ավելի շատ։ - Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում, քննարկելով հնարավոր արտակարգ դրությունը, նշեց «հինգերորդ շարասյան չեզոքացման» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, նշանակո՞ւմ է դա, որ արտակարգ դրության անվան տակ իշխանութունները ևս մեկ անգամ ընդդիմադիրներին հետապնդումների կենթարկեն։ - Սովորաբար որևէ տոնի առիթով շնորհավորելիս Իլհամ Ալիևը վստահություն է ճառագում, պատմում է հաջողությունների և այն մասին, թե ինչպես է ամբողջ աշխարհը նախանձում իր իմաստուն ղեկավարման շրջանում այդ բացառիկ ձեռքբերումներին։ Այժմ առաջին անգամ նա տարբեր էր՝ նյարդային և ագրեսիվ։ Պատճառը հասկանալի է․ սկզբում կորոնավիրուսը, որն արդեն պատճառել է և կպատճառի մեծ վնաս տնտեսությանը, նշանակում է՝ նաև Ալիևի եկամուտին, և որի պատճառով իշխանությունները այդքան երկար ջանում էին միջոցներ չձեռնարկել և նույնիսկ հավաստիացնում էին, որ կորոնավիրուսը, պարզվում է, կօգնի զբոսաշրջության աճին։ Դրան հետևեց նավթի գնի կտրուկ անկումը, և այստեղ չես կարող ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը հենվում է էներգակիրների վրա։ Նավթի գների անկումը նշանակում է ոչ միայն ֆինանասական կորուստներ։ Դա նշանակում է, որ երկրում կավելանան գնաճը, սոցիալական լարվածությունը և դժգոհությունը, այսինքն՝ դժգոհությունները հեռու չեն։ Ադ պատճառով էլ մեր առջև իշխանությունների ավանդական հռետորաբանությունը չէ, այլ ապագա ցնցումների հանդեպ ունեցած նրանց վախի վկայականը։ Առաջ հսկայական նավթադոլարները իշխանություններին թույլ էին տալիս երկրի ներսում մարդկանց կաշառել և վախեցնել։ Այժմ դա անելը դժվար կլինի։ Հենց դրա համար էլ մարտի 17-ին նոր խորհրդարանը «տեղեկատվության և դրա պաշտպանության» մասին օրենքում հրատապ լրացումներ արեց, որով ընդլայնում է դատարանների և համացանցային ռեսուրսները իրենց հայեցողությամբ արգելափակող այլ կառույցների արդեն իսկ մեծ հնարավորությունները՝ քմահաճորեն սահմանափակելով ազատ խոսքը։ Այսինքն՝ ապագա սոցիալական բռնկումների նախօրեին ավելի է սահմանափակվում տեղեկատվական դաշտը։ Այնպես որ, պետք է մոտակա ժամանակներում սպասել ընդդիմության նկատմամբ նոր ճնշումների և հետապնդումների։ Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։ 
11:15 - 23 մարտի, 2020
Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը։ «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը:  Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում:  Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին: Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:    Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
11:55 - 13 մարտի, 2020
ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար: «Իլգար Մամեդովի խումբ» անվանումը ստացած ակտիվիստների դատավճիռները Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել՝ փաստելով, որ քրեական գործերն Ալիևի վարչակազմը կիրառել է նրանց լռեցնելու նպատակով: Անցյալ տարվա մայիսին Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը չի կատարել ստանձնած պարտավորությունները այդ խմբի նկատմամբ կայացված որոշումների հարցով: Ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը Եվրախորհրդին հորդորել է սպասել մինչև ապրիլի 30-ը, և եթե մինչ այդ Բաքուն չկատարի պահանջներն ու չչեղարկի ընդդիմադիրների դատավճիռները, պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի նկատմամբ՝ ընդհուպ սառեցնել կառույցին երկրի անդամակցությունը:
15:42 - 12 մարտի, 2020
Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
13:30 - 26 փետրվարի, 2020
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա: Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել: Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:   Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:
16:59 - 25 փետրվարի, 2020
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները: Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Ըստ նախարարության տեղեկատվության` նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ: Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:
12:04 - 25 փետրվարի, 2020
Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

aysor.am: Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքները ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ», -  ասաց նա։ Մնացականյանը համաձայն չէ դիրքորոշումների հետ, թե կարգավիճակի հարցն անտեսվել է։ «Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։ «Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։
13:30 - 24 փետրվարի, 2020
Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|

Տարածքներ, ճանաչում և բանակցություններ․ ինչ փաստեր է խեղաթյուրել Իլհամ Ալիևը Մյունխենում |fip.am|

fip.am: Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իբր, օկուպացիայի տակ է: Ալիևը, մասնավորապես, նշել էր. «1990-ականների սկզբին Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի հետևանքով մեր տարածքի 20 տոկոսն այսօր օկուպացիայի ներքո է, մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ»: «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Իլհամ Ալիևի այս և մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։ Հայկական ուժերը չեն «օկուպացրել» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են առաջ մղում այն թեզը, թե Հայաստանն իբր օկուպացրել է իրենց պետության տարածքի 20 տոկոսը:  Խորհրդային Ադրբեջանի տարածքը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը) կազմել է 86,600 քառակուսի կիլոմետր: Արցախի Հանրապետության ընդհանուր մակերեսը 11,500 քառակուսի կիլոմետր է: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայկական վերահսկողության տակ է Խորհրդային Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը: Ավելին՝ հայկական ուժերի կողմից փաստացի վերահսկողվող տարածքների մասին գրել է նաև բրիտանացի լրագրող, գրող Թոմաս դե Վաալը իր «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում: Նա 285-296 էջերում, մասնավորապես, գրել է, որ առաջինը 20 տոկոսի գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը։ Եվ ադրբեջանցիները, չցանկանալով հակասել իրենց նախագահին, շարունակել են կրկնել, որ հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մանրակրկտորեն հաշվելով նախկին ԼՂԻՄ տարածքը, ինչպես նաև ներկայումս Արցախի Հանրապետության մաս կազմող բոլոր շրջանները և ընդունելով, որ իր հաշվարկները կարող են աննշան շեղում ունենալ՝ Թոմաս դե Վաալը գրել է. «Հայկական վերահսկողության տակ է գտնվում 11,797 կմ/քառ տարածք, որը նախկինում եղել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,600 կմ/քառ: Այսպիսով, օկուպացված հատվածը Ադրբեջանի 13.62 տոկոսն է, որը մեծ միավոր է, սակայն ոչ այնքան, որքան նախագահ Ալիևի պնդումն է»,- գրել է դե Վաալը: Փաստացի, Իլհամ Ալիևի պնդումը, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացիայի» տակ է, սխալ է: Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչել 10 պետություն Ադրբեջանի նախագահը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր նաև, որ մի քանի պետություններ ճանաչել են Արցախի անկախությունը. «Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել էր նա: Ավելի ուշ իր խոսքում Ալիևը հակասել էր իր իսկ արտահայտած մտքին՝ ասելով, որ Արցախը ճանաչված պետություն չէ. «… Ոչ ոք չի ճանաչում այս անօրինական սուբյեկտը (Լեռնային Ղարաբաղ — խմբ․)»,- ասել էր նա: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում նշված են այն միավորների անունները, որոնք ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն:  Ըստ ԱՀ ԱԳՆ կայքի՝ ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց պետությունների կողմից Արցախը, փաստացի, չի ճանաչվել։  Այնուհանդերձ, ուշագրավ է, որ Ալիևն այս միտքն արտահայտել է Խոջալուի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի իրադարձությունները 10 պետություն որակել են որպես ցեղասպանություն՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների: Հավանաբար, Ալիևը լեզվի սայթաքում է թույլ տվել։ Ի դեպ, Ալիևի՝ Խոջալուի մասին արած պնդումներին արդեն անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ։ Հակամարտության կողմերը երկուսը չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, թե ԼՂ հակամարտությունն ունի երկու կողմ. «Չկա Լեռնային Ղարաբաղի բանակ: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հակամարտությունը ունի միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ովքե՞ր են հակամարտության կողմերը: Նրանք կասեն նույնը՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը՝ ոչ: Թե ինչո՞ւ ոչ՝ այլ հարց է, բայց մենք չենք խոսելու նրանց հետ»,- ասել էր Ալիևը: Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը արձանագրվել է որպես Արցախյան հակամարտության կողմ: Մասնավորապես, 1994 թվականին Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։ Ավելին՝ Արցախյան պատերազմի զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։  Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։  Հատկանշական է նաև, որ մինչև 1998 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, և 1998 թվականի նոյեմբերի 10-ին միջնորդների՝ հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը ուղարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ կարծիք ստանալու նպատակով։  Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը, չնայած ողջ քննարկման ընթացքում հայտարարում էր, որ իր բերված փաստարկները ճիշտ են և դրանք կարելի է ստուգել համացանցում, սակայն, փաստացի, ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ։  Ինչ վերաբերում է Մյունխենում Ալիևի և Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչած պատմական փաստերի իսկությանը, ապա դրանց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։ Լուսինե Ոսկանյան
10:24 - 19 փետրվարի, 2020
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում |armenpress.am|

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում |armenpress.am|

armenpress.am: Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն: «Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։ Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը: Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
21:40 - 17 փետրվարի, 2020