Հայաստան

«Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան․ Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի

«Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան․ Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։ Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»։
19:42 - 17 մայիսի, 2020
ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ
 |tert.am|

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ |tert.am|

tert.am: Հայաստանում այսօրվա դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերը՝ 60: Առողջացել է 1925 հոգի: Տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանում դեպքերի թիվը երկրորդն է՝ զիջելով Թուրքիային: 1 միլիոն բնակչության հաշվարկով՝ մահերի թվով Հայաստանը երրոդն է՝ զիջելով Իրանին ու Թուրքիային: Այսպիսով՝ ՀՀ-ում թեստավորվել է 40,230 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1509 է, մահերի թիվը՝ 20: Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը 695 է, մահացել է 12, առողջացել՝ 425 հոգի: Թեստավորվել է 36,248 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 174 է, մահերի թիվը՝ 3: Իրանում դեպքերի ընդհանուր թիվը 118 392 է, մահացել է 6937, առողջացել՝ 93 147 հոգի: Թեստավորվել է 672,679 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1,412, մահերի թիվը՝ 83: Ադրբեջանում դեպքերի ընդհանուր թիվը 3138 է, մահվան դեպքերինը՝ 36: Առողջացել է 1944 հոգի: Թեստավորվել է 226,005 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 310 է, մահերի թիվը՝ 4:
17:59 - 17 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․05․20 (թարմացվող)

21:57- Այս պահին Նորքի տուն ինտերնատում թեստավորվել են 70 հոգի, 41-ի թեստի պատասխանը դրական է եղել: 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են։ [Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |news.am|21:55- Դեռ պարզ չէ` որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել:  Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, գրեթե 50 մետր հեռավարության վրա: [Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |news.am|20:31- Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:20:30- Ըստ ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանների՝ 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]20:15- Սյունիքի մարզում առկա է  կորոնավիրուսի 55 դեպք, որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում: [մարզպետարան]18:35- Ավաղ, Գագիկ Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում։ [«Արմենիա» հը հաղորդավար Վահե Ղազարյան]16։59- Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար: [Ալինա Նիկողոսյան]16։46- Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։15։40- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքն աջակցություն է ուղարկել Գյումրի: Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներով, պաշտպանիչ հանդերձանքով, ակնոցներով  ու էլեկտրական ջերմաչափերով բեռնավորված ինքնաթիռն արդեն Հայաստանում է: Օգնությունը շուտով կհասնի Գյումրի: Այս պարագաները կբաժանվեն Գյումրիի ոչ միայն բուժհաստատություններին, այլ նաև այն կառույցներին, որոնք դրանց անհրաժեշտությունն ունեն: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության։ [Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյան] |armenpress.am|15։18- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն և Վարսեր համայնքներում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]11։24- Մեկնարկել է շարժական եւ էլեկտրոնային ռենտգեն, եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը եւ իրականացնել արտահանում, նույնը վերաբերում է ալկոգելի արտադրությանը։ [Նիկոլ Փաշինյան]11։22- Հայաստանին կմատակարարվեն թոքերի արեստական օդափոխության լրացուցիչ 70 սարքեր, մենք այս պահին ունենք շուրջ 100։ Նախատեսվում է ձեռք բերել ՇՕ հավելյալ բարձր անցողականության ավտոմեքենաներ։ [Նիկոլ Փաշինյան]11։09- Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84․4 մլրդ դրամ, որից օգտվել է 48․400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ։ [Նիկոլ Փաշինյան]11։00- Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [Առողջապահության նախարարություն]10։59- Թարմացվել է 16.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4283Առողջացածներ - 1791Փաստացի բուժվողներ -2415Ընդհանուր թեստեր - 39005Մահվան ելքեր - 55Մահվան ելքեր այլ պատճառով –2210։13- Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։ Խորհուրդ նենք տալիս նարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։ [ՀՀ ոստիկանություն]Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)
22:00 - 16 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)

23։05- Ակնկալվում է Երեւանի մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: [Երեւանի քաղաքապետարան]22։50- Պատշաճ նախապատրաստվելու նպատակով՝ Երեւանում մանկապարտեզների աշխատանքները կվերսկսի մայիսի 20-ից Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: [Երեւանի քաղաքապետարան]21:27- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կառավարությունը առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր տեխնոլոգիաների որորտում գործող ընկերություններին։21:15- Ջուրը վարակի փոխանցման աղբյուր չէ, եթե քլորով մշակվի, որովհետև քլորը սպանում է բոլոր բակտերիաներն ու վիրուսները։ Իրականում ավելի քիչ փոխանցման աղբյուր է, քան մարզասրահի սարքերը։ [Արսեն Թորոսյանը՝ լողավազաններ այցելելու մասին]20:50- Վրաստանը մինչ այժմ 1 մլն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, մենք՝ 12 650 թեստ։  [Արսեն Թորոսյան]20:45- 934 մեկուսացված քաղաքացի ունենք։ [Արսեն Թորոսյան]20:42- Այս պահին Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]20:40- Մեր ծայրահեղ ծանր վիճակում եղած 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել, ունենք 46% մահացութուն և 54% առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի առնվազն սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-80%-ին չի հաջողվում փրկել։ [Արսեն Թորոսյան]20:35- Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով հիվանդ, եթե ավելի կոնկրետ, երեկ երեկոյի դրությամբ՝ 690, ծայրահեղ ծանր վիճակում է 32 հոգի, ծանր վիճակում՝ 65, և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին։ [Արսեն Թորոսյան]20:25- Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]20:24- Ստացվել են ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ։Նրանք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են : Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:33- Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]18:27- Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ):Մեզ հաջորդում են Ռուսաստանը (17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)։ [ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան]18:20- Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից առաջարկվել է կազմակերպել նրանց վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը, նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներն ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից։ [Ռոստովում ՀՀ գլխավոր Հյուպատոսություն]18:16- Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին: [ՀՖՖ]17:08- Արցախի ՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1002 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Մայիսի 12-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 370 տրանսպորտային միջոց։ [Արցախի ԱԻՊԾ]14:54- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում։ Առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտ տեղափոխվել է հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]12։42 -Թեստավորման համար նմուշառում է իրականացվել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում: Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։34 - Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս տնից պետք է պարտադիր ունենան դիմակ, բայց դա չի նշանակում, որ  եթե դուք զբոսնում եք բաց տարածքում և ձեր շուրջ ոչ ոք չկա, ուրեմն պետք է դիմակ կրեք։ Դիմակ պետք է կրել, եթե այցելել  եք հանրային վայրեր։ Դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը կախված է այն հանգամանքից, թե այդ պահին որտեղ եք գտնվում։ [ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան]    12։24 - Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։ Գումարները ժամանակին ստանալու նպատակով` ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.🔻 Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:🔻 Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:  [ՊԵԿ] Կարդալ ավելին։   12։00 - Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում անվտանգության կանոններ․🔸Արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Վերջինիս դեպքում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։ 🔸Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից դիմակ և ձեռնոց կրելու: 🔸Անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ 🔸Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։ [Պարետի որոշում]   11:33 - Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ժամանակ անվտանգության կանոններ․ 🔸Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: 🔸Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ🔸Բացառվում է ուղևորների նստեցումն առանց անհատական պաշտպանությանմիջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:  [Պարետի որոշում]   10։53 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։ [ԱՆ] 10։52 - Թարմացվել է 15.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4044 (+184)Առողջացածներ - 1666 (+94)Փաստացի բուժվողներ -2304Ընդհանուր թեստեր - 37476Մահվան ելքեր - 52 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –22 (+1) [ԱՆ]   10։40 -Մարմնամարզային օբյեկտների գործունեության ոլորտումCOVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ. 🔸 Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 60- 80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով: 🔸 Սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1հոգու առկայություն:🔸 Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուցառաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:🔸 Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուներիկուտակումները: [Պարետի որոշում]   10։33 - Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ. 🔸Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:🔸 Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:🔸 Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:🔸 Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբմիջոցառումների իրականացումը:🔸 Արգելվում է նարգիլեի օգտագործումը: [Պարետի որոշում]
23:50 - 15 մայիսի, 2020
Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար
 |armtimes.com|

Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռը իրականացրեց հերթական տարանցիկ չվերթը դեպի Երևան: Չվերթով Երևան են վերադառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտացուցակում ըստ համարակալման հերթագրված քաղաքացիները: Ի տարբերություն ապրիլ ամսվա ընթացքում կայացած նախորդ 7 չվերթների, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, (1300-ը անվճար հիմունքով), այս անգամ քաղաքացիները, որոշ բացառությամբ, իրենք են վճարել իրենց ավիատոմսերի համար: Դեսպանության մամուլի ծառայություն ուղղված հարցմանը, թե ավելի վաղ ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով է կազմակերպվել մոտ 1300 քաղաքացու անվճար տեղափոխումը դեպի Հայաստան, արդյո՞ք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրե՞լ են միջոցներ այդ նպատակի համար, մամուլի ծառայությունը պատասխանել է. «Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրություններում բազմիցս նշվել են ավիատոմսերի ձեռքբերման հարցում աջակցություն ցուցաբերած բարերարների, անհատների ու կառույցների անուններն ու անվանումները։ Որոշ աջակիցների անուններ, իրենց իսկ ցանկությամբ, չեն հրապարակվել։ Ավիատոմսերի ձեռքբերումը չի իրականացվել դեսպանության միջոցների հաշվին: Նշյալ ուղղությամբ աշխատանքների իրականացման համար պետական միջոցներ չեն հատկացվել»։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի ժամանակավոր կացարաններում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղավորել է ավելի քան 350 ՀՀ քաղաքացու, որոնց մի մասը կշարունակի մնալ հյուրատներում և սպասել առաջիկա չվերթներին դեպի Հայաստան: Հարցին, թե ՌԴ տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Մոսկվայում թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին կացարաններով, ինչպես նաև պարենային զամբյուղներով ապահովելու համար, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր բյուջեից որքա՞ն գումար է առանձնացրել և ծախսել մինչ այս պահը, մամուլի ծառայությունը մեկնաբանեց, որ սույն թվականի ապրիլի 23-ից սկսած՝ ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների ծախսերը հոգում է դեսպանությունը՝  համաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար իր բյուջեյում հատուկ նախատեսված միջոցներով:  Այս օրերի ընթացքում քաղաքացիների կացության վրա ծախսված գումարը կազմել է 675 հազար ՌԴ ռուբլի: Գումարը միանվագ ծախս չէ, քանզի, ինչպես արդեն նշվեց, հյուրատներում դեռ կան թռիչքի սպասող քաղաքացիներ: «Քաղաքացիների սննդի ապահովումը, ինչպես նաև պարենային զամբյուղի տրամադրումը մեծամասամբ հոգում է դեսպանությունը՝ իր միջոցների հաշվին։ Այս հարցում ևս աջակցություն ենք ստանում անհատ բարերարներից ու տարբեր կառույցներից, որոնք իրենց իսկ միջոցներով կազմերպելու են սննդի ձեռքբերումն ու տրամադրումը», -նշված է մամուլի ծառայության պատասխանում: Մոսկվա
19:50 - 15 մայիսի, 2020
Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորեց Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում ունեցան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը: Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր փոխանակեցին նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ:  ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին անդրադարձան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի:
15:30 - 15 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

23։30- Մայիսի 18-ից հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը: Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար: Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի: [Տիգրան Ավինյան] 21:08- Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]21:07- Ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]20:34- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին` ժամը 15։40-ին [ՀՀ ԱԳՆ]20:18- Ստեղծվելու են 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու ԱԻՆ ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը: [Արսեն Թորոսյան]19:59- Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք։ [Արսեն Թորոսյան]19:56- Մենք հազվագյուտ երկրներից ենք, որ մինչ օրս իրենց բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել են փակ հաստատություններում և չեն վտանգել մյուս քաղաքացիներին։  [Արսեն Թորոսյան]19:53- Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում։ [Արսեն Թորոսյան]19:45- Եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։  [Արսեն Թորոսյան]19:40- Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում։ Ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։ [Արսեն Թորոսյան]19:26- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 88 մլն 681 հազ. 654 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4225։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]19:22- Մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս: Կարծում եմ՝ ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան, և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր։  [Տիգրան Ավինյան] |tert.am|19:12- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են 1 մլրդ դրամից։ Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են, և կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու:  Ինչ վերաբերում է հաշվետվություններին, պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք միայն առողջապահական համակարգին են տրամադրվել: Երեկ հավելյալ 1 մլրդ դրամ փոխանցվել է ԱՆ-ին՝ ընթացիկ կարիքները սպասարկելու համար։ [Տիգրան Ավինյան] |tert.am|19:07- ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի:  [Վլադիմիր Պուտին] [ՌԻԱ Նովոստի] |tert.am|19:03- Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին։  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:52- Հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության:  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:48- Նախակրթարանները բացվում են նրա համար, որ աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում ևս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք՝ պարետի որոշման մեջ: Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել։ [Տիգրան Ավինյան] |Armtimes.com|18:47- Կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով են իրականացնում իրենց աշխատանքը, շարունակեն այդպես իրականացնել, որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է։ [Տիգրան Ավինյան]18:44- COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին:  Այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով:  [Տիգրան Ավինյան] |news.am|18:40- Թեպետ ճշգրիտ չեմ հիշում, սակայն դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը սկսվում է 100 հազար դրամից: Մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու: [Ավինյանը՝ պատգամավորի հարցին] |Armtimes.com|18:32- Արարատ Միրզոյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ  իրականացվող միջոցառումների վերաբերյալ:18:30- Հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նվազեցրել ենք՝ 20-ից հասցնելով 5-ի, դա վերաբերում է նաեւ եկեղեցիներին: [Տիգրան Ավինյան]18:29- Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18-ից։ [Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան]18:27- Հայաստան վերադարձող քաղաքացիներն ուղարկվելու են ինքնամեկուսացման։ Եվ էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, տուգանելու ենք այն անձանց, որոնք այդ ռեժիմը խախտում են։ [Տիգրան Ավինյան]18:03- Կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|17:40- Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան:  [Պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]|hetq.am|17:35- Մայիսի 15-ին կվերսկսվեն ՌԴ-ից դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մարտի 13-ից Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:  |armenpress.am|   17։25- Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար։ [Արսեն Թորոսյան]   17։17-  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին Կողմերը կարևորեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար: [ԱԳՆ]   16։50- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։14- Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով տարբեր սարքավորումների  և  թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։ [Տիգրան Ավինյան]   15։49- Նախատեսում ենք, որ մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը։ [ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]   15։46- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   15։29- ՀՀ 15 քաղաքացիներ, մի քանի օր է, գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։ Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]   15։10-  Այս պահի դրությամբ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ։  Այդ ծրագրերով շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1մլն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք։ Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական անձանց և մոտ 15500 իրավաբանական անձանց [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ] |pastinfo.am|   15։04- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն են ձեռք բերվել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: [Իրանում ՀՀ դեսպանություն]   14։35- Առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: [ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|   14։13- Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ [Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային 18-րդ միջոցառման մասին] |armenpress.am|   13։46- ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատախանը բացասական է։ Այս մասին ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ |hetq.am|   13։26- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: |armenpress.am|   12։50- Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ  Թորոսյանը ինքնամեկուսացված է։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։ Նա թեստ է հանձնել։   12։44- ԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:  ՏԿԵ նախարարությունում կան կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր։ |armenpress.am|   12։41- 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել,  այս պահին գնման գործընթացում է ևս 70 սարք։ Ներկա պարագայում պատրաստվածությունը գնալով մեծացնում ենք։ Ներկայումս մեր ռազմավարությունը այն է, որ  մեկուսացված քաղաքացիները տեղափոխվում էին հատուկ կարանտինային վայրեր։ Այսուհետ այդ հաստատություններ տեղափոխվելու են ասիմպտոմ վարակակիրները։   [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]   12։35- Անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից մայիսի 13-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր․▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   12։32- ՔԿՀ-ներում որևէ դատապարտված և կալանավորված անձի մոտ չկա վարակի հաստատված դեպք։ Դա վկայում է, որ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության  կողմից իրենց արդյունքը տալիս են։ Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր, հիմնականում  Վարդենիսի ՔԿՀ-ում՝ կա 8 դեպք։ Դրանցի հետո մի քանի կասկածելի դեպք են ունեցել, կատարվել են թեստավորումներ, որոնց պատասխանները դեռ ընթացքի մեջ են։ Մեկական դեպքեր են գրանցվել Սևանի և Հրազդանի ՔԿՀ-ներում։ [Ռուստամ Բադասյան]   12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։00- Կառավարությունն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով ` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու մասին որոշումը:    1։30- Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]   11։20- Այսօր ակտիվ դեպքերը 2217 են, բայց մեր 2217-ից մոտավորապես միայն 600-ն են , որոնք որևէ բուժօգնության կարիք ունեն։ Թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին։ Ընդ որում, մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կարող ենք համարել ասիմպտոմ, որովհետև նրանք նույնպես գրեթե խնդիրներ չունեն։  Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն  և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին, մենք ստիված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 6 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]   10։54- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։49- Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: |armenpress.am|   10։29-  ԱՀ-ում ԿԽՄԿ առաքելությունը նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ՝ օգնելով երեխաներին մասնակցել հեռավար ուսուցմանը և բաց չթողնել դասերն այս օրերին։ Սարքավորումները մի քանի ուսուցչի և շփման գծին մոտ տեղակայված 11 համայնքներում սոցիալապես անապահով և երեխաների խնամքի կենտրոնում ապրող աշակերտների համար են։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20
23:52 - 14 մայիսի, 2020
Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա 
 |tert.am|

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ: «Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:  
20:44 - 14 մայիսի, 2020
խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
15:29 - 14 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

23։16- Քանի դեռ կարողանում ենք հայտնաբերած բոլոր պացիենտներին վերահսկողության տակ պահել, մեծամասամբ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց շատ մոտ է օրը, երբ արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, որովհետեւ արդեն իմաստ չկա նրանց պահելու ինչ-որ տեղում։ Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք բուժական պրոցեսի վրա։ [Արսեն Թորոսյան]23։07- Եթե հունիս-հուլիսին, երբ շատ շոգ կլինի, չունենանք շատ հիվանդներ, հոկտեմբերից, նոյեմբերից՝ կախված եղանակից, ունենալու ենք կտրուկ աճեր։ Ամառվա ընթացքում պետք է պահենք նույն վարքագիծն ու կանոնները, որպեսզի աշնանն ու ձմռանը կառավարելի մեծացումներ ունենանք։ [Արսեն Թորոսյան]22։02- ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված է  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարվում է արակարգ դրության ռեժիմը երկարացնել 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը։21:02- Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: [ԱԱՏՄ]    20:56-  ԱՀ պարետի որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի` Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   20։16- Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: |armenpress.am|   19։53- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ապաքինվել է եւս 7 մարդ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   17։19- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության, ՏԿԵ նախարարությունների և  մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացնում է մարդասիրական գործառույթներ։ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։25- ՀՀ ՔԿՀ-ներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է  կորոնավիրուս։ 7-ն արդեն ապաքինվել է։ |armenpress.am|   16։18- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։  Նրանք տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։   14։33- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։28-Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։  Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նշանակում, որ պետք  է անկաշկանդ վարակենք և վարակվենք։ [Նիկոլ Փաշինյան]   14։02- Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]   13։56-  Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ: Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   13։09- Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]   12։34-  2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ |hetq.am|   12։07-  Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ |armenpress.am|   11։24- Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք  այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար։ [Նիկոլ Փաշինյան]   10։58- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։ [ԱՆ]   10։53- Թամացվել է 13.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3718 (+180)Առողջացածներ - 1500 (+70)Փաստացի բուժվողներ -2149Ընդհանուր թեստեր - 34766Մահվան ելքեր - 48(+1)Մահվան ելքեր այլ պատճառով –21[ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20
23:47 - 13 մայիսի, 2020