Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան
 |tert.am|

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել իրավական հիմնավորմամբ, այլապես կունենային ինչպես իրավական, այնպես էլ բարոյական խնդիրներ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Ես չեմ ուզում իրավական մանրուքների մեջ մտնել, այն, ինչ մենք արել ենք, ամբողջապես օրենքի տառին համապատասխան է: Ես ուզում եմ խոսել այն տրամաբանության մասին, որի շուրջ մարդիկ ելույթներ են ունենում: ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, սահմանադիրը կարող է որոշել, որ ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և 7 կամ 9 հոգի ասում են՝ ոչ, դու պետք է ապրես այն Սահմանադրությամբ, ինչը մենք արդեն որոշել ենք ձեզ համար: Ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել: Իշխանության իրական կրողը` ժողովուրդը, որը նաև սահմանադիրն է, ցանկացած ժամանակ իր որոշմամբ կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, կարող է նույնիսկ որոշել, որ իրեն նոր Սահմանադրություն է պետք: Որևէ 7 կամ  9 հոգի չի կարող ժողովրդի այդ կամքին ընդդիմանալ»,-ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանը մեջբերեց վարչապետի խոսքերը. «Ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար»,- ապա հավելեց. «Մենք այստեղ խնդիր իրավական առումով խնդիր չունենք: Հակառակ պարագայում խնդիր կունենայինք՝ իրավական, տրամաբանական, ժողովրդավարական և բարոյական առումով, եթե այս կերպ չշարունակեինք և լիներ հակառակ գործընթացը»,-նշեց պատգամավորը:
19:00 - 11 փետրվարի, 2020