Արման Սամվելի Ուդումյանը 2018թ․հունիսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է։
Ծնվել է 1977թ. հունիսի 21-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում: 1998թ. ավարտել է ԵՊՄՀ պատմության ֆակուլտետը։ 2009թ. ավարտել Է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը` ստանալով Եվրոպական սոցիալական քաղաքականության մագիստրոսի աստիճան։ 2011թ. ավարտել է «Հանրային քաղաքականություն եւ կառավարում» վեցամսյա ծրագիրը Ֆլետչերի անվան Իրավունքի եւ Դիվանագիտության Դպրոցում։ 1998–2000թթ. ծառայել Է հայկական զինված ուժերում:
2002-2003թթ. աշխատել է որպես Ծրագրի ղեկավարի օգնական «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոն ՀԿ-ում: 2003-2005թթ. որպես կամավոր ներգրավված է եղել «Փարոս» երիտասարդական միություն եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա հկ-ների ծրագրերում։ 2004-2006թթ. աշխատել է որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ ՀՀ ԱՍՀՆ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում: 2005-2006թթ. եղել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ի գործադիր տնօրենը: 2006-2007թթ․ աշխատել է որպես գլխավոր մասնագետ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում։ 2007-2008թթ. եղել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի օգնական։ 2009թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին աշխատանքային պրակտիկա է անցել Լոնդոնի Սիներջի կենտրոնում: 2010թ. որպես կենսաթոշակային հարցերով փորձագետ աշխատել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ ծրագրում: 2010-2014թթ․ եղել է ՀՀ Վարչապետին կից Երիտասարդական ազգային քաղաքականության խորհրդի անդամ: 2011-2012թթ. աշխատել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամում: 2016-2017թթ. աշխատել է որպես դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-ՀԱՅԱՍՏԱՆ կազմակերպությունում։