Արկադի Բալյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն է։ Ունի գնդապետի զինվորական կոչում։
Ծնվել է 1965թ․ մարտի 16-ին: 1986-1991թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ստացել պատմաբանի, պատմության ուսուցչի որակավորում։
1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1991-1996 թթ. աշխատել է Երևանի 153, ապա՝ 198 դպրոցներում` որպես պատմության ուսուցիչ, 1996-2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցրել օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ, 2017-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակաատարողական հիմնարկի պետի պաշտոնը, 2018 թ. հունիսի 8-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: