Աշոտ Մարտիրոսյան

Աշոտ Մարտիրոսյանը ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահն է։

Ծնվել է 1949 թ սեպտեմբերի 16-ին Երեւանում։

1968-1973 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում։

1973-1987 թթ. աշխատել է Հայկական ԱԷԿ-ում որպես տուրբինային արտադրամասի պետ։ 1987-1992 թթ.  եղել է «Կովկասատոմ էներգակարգավորում» պետական ձեռնարկության գլխավոր ինժեների տեղակալ, 1992-1993 թթ.–ին՝ ՀՀ էներգետիկայի եւ վառելիքի նախարարության վարչության պետ։
1993-2002 թթ.–ին եղել է ՀՀ ԿԱ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային եւ ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ։
2002-2008 թթ.–ին՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային եւ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետ։
2008-2018 թթ.–ին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ։


2018 թ. հունիսի 8-ից նշանակվել է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ։