Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Նորայրի Մելիքյանը (հունիսի 26, 1982, Երեւան) ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալն է, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
 
Ծնվել է 1982թ․ Երեւանում: Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա)։ 2008թ․ վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։ 2003-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006թ․ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010-ին՝ դոցենտի գիտական կոչում։

2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012-ի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2013թ․ նոյեմբերից մինչեւ 2016թ․ մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր: 2016թ․ մայիսի 5-ից մինչեւ 2018թ․ սեպտեմբերի 26-ը ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
Անկուսակցական է։
2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը