Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են ներառական կրթության կարգավորումները. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են ներառական կրթության կարգավորումները. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:   «Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։   Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևս։   Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։   Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ՝ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։   Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։   Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»,- գրել է Անդրեասյանը։ 
14:48 - 28 նոյեմբերի, 2021
Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցները պետք է այնպիսի անհրաժեշտ պայմաններ ունենան, որ ծնողը ստիպված չլինի որակի համար երեխային տանել առավել հեռու դպրոց: Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանըշ՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նա տեղեկացրեց, որ նոր առաջարկվող փոփոխությունների համաձայն, դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրվելու նաև մոտ բնակվող երեխաներին: «Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է: Այժմ այդ առաջնահերթությունների ցանկն ավելացնում ենք: Օրենքի նախագծով առաջնահերթություն կտրվի դպրոցին մոտ բնակվող երեխաներին: Յուրաքանչյուր դպրոցում մենք պետք է ապահովենք կրթության այն նվազագույն որակն ու պայմանները, որ ծնողը ստիպված չլինի փնտրել և գտնել ավելի հեռու դպրոցներ: Իհարկե, կլինեն ծնողներ, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով, կնախընտրեն այլ տարբերակ, բայց հանրակրթության ընդհանուր զարգացումը պետք է ուղղված լինի նրան, որ մենք կրթության որակ ապահովենք բոլոր դպրոցներում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ երեխան պետք է հնարավորություն ունենա հաճախել իր տան մոտ գտնվող դպրոցը: Ի՞նչ չափանիշներով է սահմանվելու դպրոցին մոտ բնակվելու հանգամանքը: Հարցին ի պատասխան  Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար նախատեսված են քաղաքաշինական նորմեր: Նախագծում սահմանված է հետիոտնային հասանելիության շառավիղ 500 մ-ի չափով, որի հիմքում քաղաքաշինական նորմերն են:   Առաջարկվող փոփոխություններով դպրոց երեխաներին ընդունելու հարցում առաջնահերթություն կտրվի նաև պետական աշխատողների համար, որոնք երկրի ներսում գործուղվում են, օրինակ, մի մարզից մյուսը, առնվազն 6 ամիս տևողությամբ: «Բազմաթիվ նման խնդիրներ էին առաջանում, բազմաթիվ դիմումներ էինք ստանում զինծառայողներից , որոնք ընտանիքներով տեղափոխվում են, և երեխաները, կապված որոշ սահմանափակումների հետ, չէին կարողանում ընդգրկվել դպրոցում: Մենք այս առաջնահերթությունը նույնպես սահմանել ենք նախագծում»,- ասաց նախարարի տեղակալը: 
15:23 - 26 նոյեմբերի, 2021
Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|

Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներով արդյոք դպրոցները ունենալո՞ւ են երկու տնօրեն: «Լինելու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով, այսինքն՝ միայն կրթական մասով: Դպրոցի գույքի կառավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն որոշվելու որպես նրա գործառույթ: Այսօր, եթե նայենք մեր դպրոցի տնօրենների տարբեր ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագրերը, ասես՝ շինարարական ծրագրեր լինեն: Որևէ խոսք չկա, որը կվերաբերի կրթության կազմակերպմանը: Պետք է հասկանանք, որ տնօրենից պահանջ ունենք միայն կրթական մասով, տեխնիկական հարցերը պետության ենթակայության տակ են: Մյուս անձը լինելու է դպրոցի վարչատնտեսական հարցերի համակարգողը, որը լինելու է մի քանի դպրոցի համար առանձնացված անձ»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նրա՝ այս քայլով փորձ է արվում հասարակության միջից հանել այն ընկալումը, թե դպրոցը շենք չէ: Առաջնորդը պետք է լինի դպրոցի տնօրենը, ինչպես նաև բովանդակությամբ զբաղվող մարդը: Այս գործընթացը, փոխնախարարի խոսքով, հեշտ չի լինելու: Նախատեսվում է բավական երկարատև պրոցես: Իսկ թե կնիքն ո՞ւմ մոտ է լինելու, Անդրեասյանն ասաց, որ դրանք կկարգավորվեն օրենքի համապատասխան կարգավորումներով: «Բայց պետք է հասկանալ, որ ֆինանսական պատասխանատվությունը կրելու է վարչատնտեսական հարցերը համակարգողը»,- նշեց նա:
13:36 - 26 նոյեմբերի, 2021
Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:
17:06 - 24 նոյեմբերի, 2021
Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ: «Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»: Նշենք, որ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը: Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը: «Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը: Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:
15:55 - 24 նոյեմբերի, 2021
Էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում

Էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ առարկայի ուսուցչի բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Հետևաբար, երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից: Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում՝ հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: Ընդ որում` նախատեսվում է, որ մենթոր դպրոցը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կարող է ներգրավել մասնագետների՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք հետաքրքրված են, դպրոցի հետ համագործակցելով՝ կարող են դիմել և էլեկտրոնային եղանակով դասավանդել։ Այսպիսով՝ սովորողի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրումը հնարավոր կդարձնի հավասարաչափ, հասանելի կրթության, մարզային համայնքներում սովորողների առաջադիմության և բարձր ցուցանիշների ապահովումը։ Էլեկտրոնային ուսուցման համակարգը կակտիվացնի միջդպրոցական համագործակցությունը, կլրացնի մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, կաջակցի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը: Այս ամենի արդյունքում՝ դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքներին տիրապետելու: Նշենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի՝ էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:  Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
14:22 - 15 նոյեմբերի, 2021
Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցել է 996 մասնագետ. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց արդյունքները

 |armenpress.am|

Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցել է 996 մասնագետ. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին, որը միտված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մասնակցել է  996 մասնագետ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Այս տարի ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Այս թիրախային խմբի ուսուցիչների շուրջ 11 տոկոսը դիմել էր մասնակցելու կամավոր ատեստավորմանը: Փաստացի մասնակցել է 996 ուսուցիչ կամ դիմած ուսուցիչների 72, 6 տոկոսը»,-շեշտեց փոխնախարարը: Նա տեղեկացրեց, որ առաջնային ստուգման արդյունքում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը պետք է ստանա հավելավճար 30-ից 50 տոկոսի չափով: «Փորձնական փուլի արդյունքներով մենք իրականացրինք փոփոխություն շեմերի մասով: 80-ից 89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները պետք է ստանային 30 տոկոս հավելավճար, իսկ 90 և ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոս հավելավճար, սակայն որոշվեց, որ 70-ից 79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները ստանում են 30 տոկոս հավելավճար, 80-ից 89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոս հավելավճար, իսկ 90 և ավելի ցուցանիշ ունեցող ուսուցիչները՝  50 տոկոս հավելավճար»,-հայտնեց Անդրեասյանը: Փոխնախարարը հստակեցրեց, որ հավելավճարը վերաբերում է ուսուցչի հիմնական աշխատավարձին, և եթե նա դասավանդում է  տարբեր առարկաներ, որոնցից միայն մեկով է մասնակցել գիտելիքների ստուգմանը, ապա  բարձրացումը վերաբերում է նաև մյուս առարկաների ժամաքանակներին, այսինքն՝ խոսքը ուսուցչի հիմնական աշխատավարձի մասին է: Անդրադառնալով բողոքարկման փուլին՝ փոխնախարարն ասաց՝ ստացել են 254 դիմում և բողոքարկման արդյունքներով հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է  13-ով և փաստացի կա 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48,5 տոկոսն է: «Ատեստավորումն անցած համարվում են նաև 60 և ավելի հավաքած ուսուցիչները: Բողոքարկման արդյունքներով 60 և ավելի բարձր ցուցանիշ ցույց տված ուսուցիչները կազմում են 65,2 տոկոս»,-շեշտեց Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կամավոր ատեստավորման միջոցով նպատակ չունեն ստուգել ուսուցիչների  մանկավարժական կարողությունները: Ըստ նրա՝ ծրագիրն առարկայական գիտելիքների ստուգում էր, իսկ ուսուցիչների մանկավարժական կարողությունների, մասնագիտական փորձառության  և հմտության հաշվառումը տեղի է ունենում այլ գործիքակազմով՝ տարակարգերի միջոցով: Փոխնախարարը շեշտեց՝ հիմա կան ուսուցիչներ, որոնք թե՛ կամավոր ատեստավորման արդյունքում են հավելավճար ստանում, թե՛ տարակարգ ունեն:
16:57 - 05 նոյեմբերի, 2021
Առողջապահական իրավիճակին աջակցելու՝ մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ․ Ժաննա Անդրեասյան

Առողջապահական իրավիճակին աջակցելու՝ մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ․ Ժաննա Անդրեասյան

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների շրջանում, նրանք, որոնք չեն կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստը, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։ «Տարեսկզբին կանխատեսում կար, որ ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս, քանի որ մինչքովիդյան ժամանակաշրջանում թերուսության մակարդակն այս երկրներում եղել է 53 տոկոս։ Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։ Մեր երեխաները ետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ շատ լուրջ խնդիր է՝ հատկապես գումարվելով կրթական համակարգի եղած խնդիրներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է, որ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ։ Այն իր հետևանքով ու ազդեցությամբ գնալով ահագնացող խնդիր է դարձել կրթական համակարգի համար։ «Զերծ պահենք մեր երեխաներին վատթար իրավիճակից. առողջապահական իրավիճակին աջակցելու՝ մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ»,- հավելել է նա: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:04 - 03 նոյեմբերի, 2021
Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50% հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50% հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է 10 տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ 20, երրորդի դեպքում՝ 30 և չորրորդի դեպքում՝ 50։ Համարյա 10 տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, երրորդ աստիճանի տարակարգ առաջին անգամ շնորհել ենք միայն նախորդ տարի՝ երկու ուսուցչի և այս տարի՝ մեկ ուսուցչի։ Կանխեմ հարցերը՝ այդ տարակարգի համար դիմումներն են քիչ։ Բավական քիչ են նաև երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչները։ Չորրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ չկա։ Այսպիսով՝ ունենք մի համակարգ, որ կարծես միայն փաստաթղթային է, սակայն իրականում ուսուցիչների խրախուսման գործուն մեխանիզմ չէ՝ ո՛չ հավելավճարի չափով, ո՛չ պայմաններով։ Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա։ Այսքան տարիների ընթացքում, ինչպես նշեցի, դրա ներքին շեմը՝ 30 տոկոս, հասանելի է եղել երրորդ տարակարգ անցյալ ու այս տարի ստացած երեք ուսուցչի։ Իհարկե, կամավոր ատեստավորման գործընթացում անհրաժեշտ են շտկումներ։ Փորձնական փուլը ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինեն դրանք։ Բայց բարելավման արդյունքում այն կարող է դառնալ վարձատրության խրախուսման իրական գործիք։ Միաժամանակ, այսօր էլ ունենք ուսուցիչներ, որ թե՛ տարակարգ ունեն, թե՛  նաև կամավոր ատեստավորման լավ արդյունք։ Այս ուսուցիչների համար կուտակային խրախուսանքի չափը կարող է հասնել աշխատավարձի 70-80 տոկոսին։ Իհարկե, բավարար չի։ Բայց հնարավորություն է, որից կարող է շահել թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողը՝ որպես ուսուցչի մասնագիտական զարգացման անմիջական շահառու»,- գրել է Անդրեասյանը։
20:37 - 17 հոկտեմբերի, 2021
Վարձատրության բարձրացման մեխանիզմը հնարավորություն կտա շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը. Ժաննա Անդրեասյան

Վարձատրության բարձրացման մեխանիզմը հնարավորություն կտա շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը. Ժաննա Անդրեասյան

Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ 1000 ուսուցիչ: Բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես մաթեմատիկա առարկայից, որին մասնակցած ուսուցիչների շուրջ 87 տոկոսը կստանա հավելավճար և ֆիզիկա առարկայից՝ 56 տոկոս ցուցանիշով։ Հիշեցնեմ, որ հավելավճարի շեմը իջեցվել է՝ 30 տոկոս հավելավճար տրվում է 70-79 տոկոս արդյունքի համար, 40 տոկոս՝ 80-89 տոկոսի դեպքում, 50 տոկոս՝ 90 և ավել արդյունքի դեպքում։ Հավելավճարը գործում է ուսուցչի հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Այսինքն, եթե ուսուցիչը դասավանդում է հայոց պատմություն և համաշխարհային պատմություն, ապա նրա ամբողջական աշխատավարձի տոկոսն է հաշվարկվում, ոչ թե հայոց պատմության դասաժամերի վարձատրության։ Սա նշում եմ, որովհետև նաև նման հարցեր ենք ստանում։ Ուսուցիչներին արդյունքներն ուղարկվում են անհատապես, ներկայացված էլեկտրոնային հասցեների միջոցով։ Արդյունքներն ստանալու հաջորդ օրվա ընթացքում ուսուցիչները կարող են բողոքարկել։ Առաջիկա օրերին բոլոր այն ուսուցիչները, որ դեռ չեն ստացել, կստանան ատեստավորման արդյունքը հավաստող նամակները։ Փորձնական փուլի արդյունքներով և ստացած դիտարկումների հիման վրա ծրագիրը կլրամշակվի։ Շնորհակալություն բոլոր մասնակցող ուսուցիչներին։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ հոկտեմբեր ամսվանից սկսած կսկսեն ստանալ սահմանված հավելավճարը։ Սա առաջին փուլն է։ Վարձատրության շարունակական բարձրացման մեխանիզմը հնարավորություն է տալու հետագայում ևս շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
09:47 - 15 հոկտեմբերի, 2021
Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր․ Ժաննա Անդրեասյան

Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր․ Ժաննա Անդրեասյան

Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։ Ավելին, գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերներ, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։ Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։ Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»,- գրել է փոխնախարարը։
10:57 - 20 սեպտեմբերի, 2021
Քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը․ ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

Քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը․ ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան  իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել  է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում հրավիրված խորհրդակցությանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի  պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի  տնօրեն  Արաքսիա  Սվաջյանը,  ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի   կրթության ոլորտի պատասխանատուներ։ «Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը` շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը: Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել  սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:  Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարաններ և երկարօրյա ծառայություններ: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը: «Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
16:31 - 30 օգոստոսի, 2021
ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ, որ դպրոցի միակ մասնագետին չտանեն պահեստազորի վարժական եռամսյա հավաքի |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ, որ դպրոցի միակ մասնագետին չտանեն պահեստազորի վարժական եռամսյա հավաքի |armenpress.am|

armenpress.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի պահեստազորի վարժական եռամսյա զորահավաքին չմասնակցեն այն տղամարդ ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետներն են դպրոցում: Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այդ թեմային հատուկ ուշադրություն են դարձրել: «Այս պահին ՊՆ-ի հետ մենք քննարկումների փուլում ենք, գրավոր դիմել ենք իրենց, որպեսզի այն դեպքերում, երբ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է առարկայի, ապա քննարկեն զորահավաքի շրջանակներում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով չափորոշիչների փորձարկման գործընթացը, քանի որ մենք վերապատրաստել ենք այնտեղի ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,–ասաց Անդրեասյանը և հավելեց, որ այժմ քննարկումներ են ընթանում ու հույս հայտնեց, որ վերջնական համաձայնություն կունենան: Նրա խոսքով, եթե անգամ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։ Փոխնախարարն ընդգծեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։
12:41 - 25 օգոստոսի, 2021
Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխություններ է ենթադրում. Ժ. Անդրեասյան

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխություններ է ենթադրում. Ժ. Անդրեասյան

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։ Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։ Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը. փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։ Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։ Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»,- գրել է Անդրեասյանը։
09:23 - 18 օգոստոսի, 2021
Այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով․ Անդրեասյան

Այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով․ Անդրեասյան

Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։   Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։   Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։   Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։   Սա ևս մեկ միջոց է՝ կրթության հասանելիությունը ապահովելու։   Հիշեցնեմ նաև, որ գործում է սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am հասցեով, 196 թափուր հաստիք է ներկայացված այս պահին։ Սիրելի՛ մանկավարժներ, դիմե՛ք, համալրե՛ք թափուր հաստիքները նոր ուսումնական տարվանից առաջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Անդրեասյանը:  
14:07 - 10 օգոստոսի, 2021