Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ճապոնիայում սկսվել են կառավարող կուսակցության առաջնորդի ընտրությունները, որը կդառնա նոր վարչապետ |armenpress.am|

Ճապոնիայում սկսվել են կառավարող կուսակցության առաջնորդի ընտրությունները, որը կդառնա նոր վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում սեպտեմբերի 14-ին սկսվել Է քվեարկությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի ընտրություններում: Կառույցի նոր ղեկավարը երկու օր հետո պետք Է դառնա Ճապոնիայի նոր վարչապետ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը: Քվեարկությունը տեղի Է ունենում Տոկիոյում ԼԴԿ-ի կենտրոնակայանում, ուղիղ հեռարձակումը կատարվում Է կուսակցության պաշտոնական կայքում, ինչպես նաեւ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության եթերում: Բացարձակ ֆավորիտ Է համարվում Ճապոնիայի նախարարների կաբիենտի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Սպասվում Է, որ քվեների 70 տոկոսից ավելին կստանա հենց Սուգան, որն արդեն խոստացել Է շաունակել վարչապետ Սինձո Աբեի ուղեգիծը: Միեւնույն ժամանակ, կուսակցական կանոնադրության համաձայն՝ ԼԴԿ-ի հաջորդ առաջնորդն այդ պաշտոնը կզբաղեցի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի վերջը, երբ լրանա պաշտոնաթողություն խնդրած Աբերի ժամկետը: Դրանից հետո տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ արդեն ստանդարտ եռամյա ժամկետի համար: Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել Է, որ ցանկանում Է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Նրա մոտ սրացել Է խոցային կոլիտը, որի պատճառով նա նաեւ 2007 թվականին Է ստիպված եղել հեռանալ վարչապետի պաշտոնից: Ըստ որում Աբեն կառավարող կոալիցիային՝ ԼԴԿ-ի եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել Է, որ չի պատրաստվում նշանակելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, այլ պլանավորում Է մնալ պաշտոնում, մինչեւ իրեն փոխարնող թեկնածու չընտրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:35 - 14 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել Է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության Է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ընդգծված Է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:44 - 11 սեպտեմբերի, 2020
Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|

Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն Է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ «671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել Է նա: Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել Է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր Է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար: Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ: Երկրում նաեւ կատարվում Է մի քանի պատվաստանյութերի մշակում եւ թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանկը կլինի սահմանափակ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն Է տվել ընթացիկ ֆինանսական տավա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել Է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:45 - 08 սեպտեմբերի, 2020
Ճապոնիայում ավելի քան 200 000 մարդ տարհանվել է «Հայշեն» թայֆունի պատճառով |hetq.am|

Ճապոնիայում ավելի քան 200 000 մարդ տարհանվել է «Հայշեն» թայֆունի պատճառով |hetq.am|

hetq.am: Ճապոնիայում իշխանությունները հրամայել են մերձափնյա քաղաքներից տարհանել ավելի քան 200 000 մարդու։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Երկրի ուղղությամբ շարժվում է «Հայշեն» սուպեր թայֆունը։ Տարերքին պատրաստվում են նաև ռուսական Պրիմորյեում և Կորեական թերակղզում։ «Հայշեն» թայֆունը, որը մի քանի օր է շարժվում էր Ճապոնիայի հարավային կղզիների ուղղությամբ, սեպտեմբերի 6-ին էականորեն ուժեղացել է։ Այն ճապոնական ափին է հասել Երևանի ժամանակով 14:00-ին, իսկ հարավային կղզիների բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ինչպես սպասվում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին այն կհասնի Հարավային Կորեա։ «Հայշեն» թայֆունը դասվում է սուպերթայֆունների շարքին։ Դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ 290 կմ/ժամ։ Ռուսական Պրիմորյե թայֆունը ևս կհասնի սեպտեմբերի 7-ին կամ 8-ին։ Այնտեղ բարձր պատրաստականության են բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը անց է կացրել արտակարգ նիստ և ընդունել տարերքի հետևանքները վերացնող գործողությունների պլան։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ ուժեղ թայֆունն է, որը վնաս է հասցրել Ճապոնիային։ Մի քանի օր առաջ ճապոնական ափերի մոտ էր «Մայսակ» թայֆունը, որը դարձել էր վերջին մի քանի տարիների ընթացքում շրջանին ամենամեծ վնաս հասցրած փոթորիկներից մեկը։ «Մայսակի» պատճառով Ճապոնիայի մի քանի շրջաններում փակվել էին դպրոցները և դադարել գործել գնացքները։ Չեղարկվել են հարյուրավոր ավիաթռիչքներ։  Թայֆունը վնաս էր հասցրել նաև Հյուսիսային Կորեային։ Ինչպես հայտնում են հյուսիսկորեական տեղական լրատվամիջոցները, թայֆունին զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ։ Աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթում չի նշվում զոհվածների հստակ թիվը, սակայն տեղի պաշտոնյաները մեղադրվում են նրանում, որ իրավիճակը թողել են բարձիթողի վիճակում և չեն հետևել կուսակցության պաշտոնական գծին։ Նշվում է, որ նրանք պատժի կենթարկվեն։ Շարունակությունը՝ hetq.am-ում
09:42 - 07 սեպտեմբերի, 2020
 ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

armenpress.am: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել Է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների Էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել Է «Նյան զան» թերթը: «Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել Է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել Է Չան Տուան Անը: Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել Է Վիետնամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:21 - 31 օգոստոսի, 2020
Ճապոնիայի վարչապետը մտադիր է պաշտոնաթող լինել |armenpress.am|

Ճապոնիայի վարչապետը մտադիր է պաշտոնաթող լինել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր Է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ կառավարության ղեկավարն արդեն ընդունել Է համապատասխան որոշում: Սպասվում Է, որ Աբեն ինքը դրա մասին կհայտարարի հատուկ մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժանակով 12:00-ին): Պաշտոնաթողությունից հետո, եթե այն իրոք տեղի ունենա, կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք Է խորհրդարանում հաստատի նոր վարչապետի թեկնածությունը: Ներկայումս ԼԴԿ-ն եւ նրա դաշնակիցները մեծամասնություն ունեն ազգային խորհրդարանի երկու պալատներում, ինչը թույլ կտա կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը հաստատել ընդդիմության կողմից առանց որեւիցե խոչընդոտի: Այս ամսին Սինձո Աբեն ռեկորդ սահմանեց Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում կառավարության ղեկավարի պաշտոնում անընդհատ մնալու տեկողությամբ: Ընդհանուր առմամբ նա կաբինետն անընդհատ գլխավորել Է 2 799 օր՝ 2012 թվականի դետեմբերին իր երկրորդ վարչապետական ժամկետն սկսվելու պահից ի վեր: 2019 թվականի նոյեմբերին Աբեն արդեն զբաղեցրել Է առաջին տեղը երկրի ամբողջ պատմության ընթացքում Ճապոնիայի վարչապետի պաշտոնում մնալու տեւողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:23 - 28 օգոստոսի, 2020
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում |armenpress.am|

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում |armenpress.am|

armenpress.am: Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ զինավարժանքները տեղի կունենան Տիտոսե քաղաքի Ճապոնիայի համանուն զամաօդային կայանում եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 28-ը: Ամերիկյան զինվորական հրամանատարության տվյալներով՝ թռիչքա-մարտավարական վարժանքներին կմասնակցեն առանվազն 12 F-15 եւ F-16 կործանիչներ: «Մենք կարծում ենք, որ այդ զինավարժանքների անցկացումն անհրաժեշտ Է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձացման, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- առաջիկա զինավարժանքների առթիվ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Բրենդոն Մակբրայերը: Նա նաեւ ընդգծել Է, որ զինավարժանքների շրջանկում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:12 - 24 օգոստոսի, 2020
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Իսպանական իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում. այնտեղ վարակվածների աճի տեմպը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է: Մադրիդում և զբոսաշրջային գոտիներում փակ են գիշերային ակումբները, բարերն ու ռեստորանները իրավունք ունեն աշխատել մինչև գիշերվա ժամը 1-ը: Արգելվում է նաև հասարակական վայրերում ծխելը, եթե սոցիալական հեռավորություն պահելու հնարավորություն չկա: Սահմանափակումներ են մտցվում ծերանոցներ այցելությունների դեպքում: Ֆրանսիայում, արդեն երկրորդ օրն է անընդմեջ, նոր վարակների թիվը գերազանցում է 3 հազարը: Ավելի ու ավելի շատ քաղաքներ և համայնքներ դիմակ կրելը պարտադիր են դարձնում նույնիսկ փողոցում: Ֆրանսիայի մայրաքաղաքը հայտարարվել է բարձր ռիսկի տարածք, ինչպես նաև Մարսելը: Իտալիայի կառավարությունը առնվազն երեք շաբաթով փակում է բոլոր ակումբները, այժմ շրջանները զրկված են ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից, թե երբ վերաբացել դրանք: Բացի այդ, երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6-ը պարտադիր է դիմակներ կրել փողոցում՝ բարերի, ակումբների կամ այլ վայրերի դիմաց, որտեղ կարող են մարդիկ հավաքվել: Հունաստանը, որը մտահոգված է օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում վարակի թվի աճով, ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները մուտքի իրավունք պետք է ապահովեն կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա, որը պետք է արված լինի վերջին 3 օրերի ընթացքում: Ցուցակում են հայտնվել Բելգիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան: Ճապոնիան հայտարարել է, այս տարվա ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցել է տնտեսության ռեկորդային՝ 27,8 տոկոս անկում:
10:27 - 17 օգոստոսի, 2020
Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից |armenpress.am|

Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում առնվազն 10 մարդ Է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի Հրշեջ գլխավոր վարչությունը, որը կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:Երկարատեւ հոսպիտալացում Է պահանջվել 180 դեպքերում, որոնք ճանաչվել են ծանր: Եվս 2,4 հազար մարդ բժշկական հիմնարկություններ Է ընդունվել միջին ծանրության վիճակում:Բոլոր տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ են: Նրանք խնայողության նկատառումներով կարող են տանը չմիացնել օդորակիչը կամ Էլ երկար ժամանակ աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը ճշտակատարությամբ հետեւելու եւ ավելի շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:Ընթացիկ շաբաթը Ճապոնիայում այս ամռանը դարձել Է ամենաշոգը: Մի շարք շրջաններում ջերմաչափի սյունն օրվա ընացքում բարձրացել Է 38 աստիճանից վեր, իսկ Գումմայի կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին ցերեկն օդը տաքացել Է մինչեւ 40,1 աստիճան: клама 14Ճապոնիայում առավել շոգ եղանակի շրջանը լինում Է հուլիս – օգոստոսին, սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ հուլիսին ավելի շատ են եղել ամպամած եւ անձրեւային օրերը: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից մահացել Է 126 մարդ, 70 հազարից ավելին՝ տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:28 - 13 օգոստոսի, 2020
Ճապոնիան մտադիր է հզորացնել հակաօդային պաշտպանության համակարգը |azatutyun.am|

Ճապոնիան մտադիր է հզորացնել հակաօդային պաշտպանության համակարգը |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի քաղաքական իշխող ուժը հաստատել է բալիստիկ հրթիռների դեմ սպառազինություններ՝ ռադիո-լոկացիոն կայաններ, հրթիռներ ձեռք բերելու առաջարկը, ինչը հնարավոր կդարձնի ոչ միայն կանխել Հյուսիսային Կորեայի սպառնալիքները, այլև հարվածեր հասցնել այդ երկրի ռազմական օբյեկտներին։ Լիբերալ դեմոկրատական կուսակցության օրենսդիրների, ներառյալ պաշտպանության նախկին նախարար Իցունորի Օնոդեայի մշակած օրինագիծը հաջորդ շաբաթ ներկայացվելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Ճապոնիան պարտավորվել է զերծ մնալ պատերազմական գործողություններից, բայց հիմա պաշտպանական ուժերի հզորացումը կարող է առաջացնել Չինաստանի և Ռուսաստանի դժգոհությունը, քանի որ հրթիռները կարող են հասնել նաև այդ երկրների տարածքներ։
14:23 - 31 հուլիսի, 2020
Շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին կտրամադրի դրամաշնորհ |armenpress.am|

Շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին կտրամադրի դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ որոշման հիմնավորման, «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կայացած բանակցությունների արդյունք է: Այն նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը: Համաձայն համաձայնագրի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իեն  դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում  ձեռք  բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական  օգնություն տրամադրելու նպատակով: Վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի հանրապետության, մասնավորապես, մարզային առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը:  Հաշվի առնելով վերոհիշյալը ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է  Համաձայնագրի վավերացումը:
11:50 - 30 հուլիսի, 2020