Օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ այս գործում չկա որևէ արարք, որը ՀՀ-ն կհամարի հանցագործություն. փաստաբանը՝ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին
|tert.am|
tert.am: Արդեն երկուսուկես տարի է՝ մենք արձանագրում ենք, որ 300.1 հոդվածը կիրառության, որոշակիության և հետադարձության խնդիրներ ունի: Դեռևս գործի նախաքննության փուլում դատախազին միջնորդություն ներկայացրել էինք, որ նա դիմի և ստանա Սահմանադրական դատարանի կարծիքը՝ 300.1 հոդվածի վերաբերյալ. լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:Նշենք, որ հանցադեպի բացակայության հիմքով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:
Անդրադառնալով Դատախազության ՍԴ ներկայացրած դիմումին, որով դատարանին միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, փաստաբանը նշեց. «309 հոդվածը, որ նշում են, պաշտոնական լիազորություններ և այլն, դրա վաղեմությունն անցել է և դա է պատճառը, որ մնացած անձանց 309 հոդվածը չէին առաջադրել: Նիստի ժամանակ, երբ որ քննարկում էր տեղի ունենում, մեղադրող դատախազն ասում էր, որ 309 հոդվածի խնդիր չկա, 300.1-ի խնդիր կա:Սա տեխնիկական խնդիր չէ, որ հոդվածը վատն էր, այդ պատճառով է այսպես, օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ չկա որևէ արարք, որը ՀՀ-ն, որպես պետություն կհամարի հանցագործություն, շատ կարևոր է ֆիքսել, որ սա տեխնիկական խնդիր չէ: Դատախազությունը շարունակում է դիտել, որպես տեխնիկական խնդրի շրջանակներում և ցավոք սրտի, դա է մեր երկրի խնդիրը, այսինքն՝ Դատախազությունը ևս պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով: Նա նույնպես պետք է առաջնորդվի, որ անձը անմեղ է, քանի մեղավորությունը ապացուցված չէ»։Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն այս ընթացում անօրինական կալանքի տակ է պահվել, խախտված իրավունքների վերականգնման համար գործընթացներ իրականացվելո՞ւ են, Օրբելյանը պատասխանեց, որ պաշտպանյալը պետք է որոշի գործընթաց պետք է սկսե՞լ, թե ոչ.
19:38 - 06 ապրիլի, 2021