Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան |news.am|
13:44 - 29 մայիսի, 2020

Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան |news.am|

news.am: Վարչական դատարանը համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» բկ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» բկ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատարանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,- ասաց նա։

Նա հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել