Հայ հասարակական-քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ։ Ծնվել է 1957թ․ ապրիլի 1-ին։ Գասպարին հայտնի է բողոքի ինքնատիպ ձևով․ նա որպես խաղաղ անհնազանդության դրսևորում պառկած ակցիաներ է անցկացնում։ Գասպարին 2008թ․ մարտի 1-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձեռբակալվելուց հետո բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։
Դատարանը պարտավորեցրել է ՀՀ-ին որպես փոխհատուցում 4000 եվրո վճարել Գասպարիին։ Նա նաև կալանավորվել էր 2016թ․ փետրվարի 19-ին: Մեղադրվում էր ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ: Պետական իշխանության այս գործողությունները ժամանակին գնահատվել են որպես քաղաքական հետապնդումներ։