Արթուր Մեսչյան

Հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ 1968-1979 թվականներին՝ «Առաքյալներ» ռոք-խմբի հիմնադիր և առաջատար, 2018-2020 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ։

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին՝ մոտ մեկ տարի, Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։

Առաջարկվում է փոխարինել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը
 |armtimes.com|

Առաջարկվում է փոխարինել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով։ Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։ Որպես հիմնավորում նշվում է, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով էլ նախարարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:  
19:15 - 07 դեկտեմբերի, 2020
Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում:
19:13 - 13 օգոստոսի, 2020
Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում |fip.am|

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում |fip.am|

fip.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ խոշոր շինարարություն է իրականացնում Երևանի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ:  Պարզվում է, սակայն, որ մայրաքաղաքի ամենասրտում՝ Երևանի քաղաքապետարանից ոչ հեռու իրականացվող շինարարությունն ապօրինի է եղել՝ առանց համապատասխան թույլտվության։  «Նարեկ» ընկերությունը մտնում է «Սիլ» կոնցեռնի մեջ։ Այս ընկերությանն է պատկանում նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը և դրան կից «Ռոսիա» մոլը։ Ընկերության բաժնետերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա երեք եղբայրները` Էդուարդ, Ռոբերտ և Սարիբեկ Սուքիասյանները, որոնցից յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս։ Ե՞րբ է սկսվել շինարարությունը Ուսումնասիրելով Google Earth ծրագրով հասանելի արբանյակային լուսանկարները` պարզ է դառնում, որ տարածքում շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2016 թվականի առաջին կեսին։  Շինհրապարակ այցելության ժամանակ Fip.am-ը չկարողացավ գտնել որևէ ցուցանակ կամ պաստառ, որում տեսանելի կլիներ շինարարության թույլտվության առկայությունը (նշենք, որ պաստառի առկայությունը պարտադիր է)։ Ու թեև ընկերությունը շուրջ երեք տարի ակտիվ աշխատանքներ է իրականացրել, սակայն քաղաքային իշխանությունները միայն 2019 թ. փետրվարին են բացահայտել ապօրինի շինարարությունը։ Ե՞րբ է բացահայտվել ապօրինի շինարարությունը  Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առանց համաձայնեցված նախագծի և շինթույլտվության կառույցը հայտնաբերվել է քաղաքապետարանի աշխատակազմի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 2019-ի փետրվարի 20-ին, որոնք կասեցրել են տարածքում շինարարությունը։ Արդեն 2019-ի մարտի 14-ին «Նարեկ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ Տիգրան Մեծի պողոտա 16/4 հասցեում սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող և Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կիսակառույց շինություններն օրինականացնելու համար:   Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրվել է մասնագիտական եզրակացություն, որ քաղաքաշինական տեսակետից համապատասխան կիսակառույց շինություններն օրինականացնելու առարկություն չի եղել:  2019 թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ Տիգրան Մեծի 16/4 հասցեում «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող 758 քմ հողամասում ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական։ Ընկերությունն օրինականացման համար Երևան քաղաքի բյուջե է փոխանցել 35,460,800 դրամ (մոտ 73,000 դոլար)։ Քաղաքապետի որոշման մեջ ասվում է, որ «կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը» և «շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»։ Ինչպես նշեցինք, «Նարեկ» ՍՊԸ-ն շինարարություն էր իրականացրել նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա՝ Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում։ Այստեղ կառուցված ինքնակամ կառույցը ևս քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է օրինական, և շինությունն ու դրա համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած «Նարեկ» ՍՊԸ-ին: Վերջինիս և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է ուղղակի վաճառքի պայմանագիր։  Ի վերջո, 2020-ի փետրվարի 27-ին «Նարեկ» ՍՊԸ-ն Տիգրան Մեծի պողոտա 16/4 և 16/12 հասցեներում ստացել է շինարարության թույլատվություն։ Հատկանշական է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը 2018 թ. սեպտեմբերից՝ ավագանու արտահերթ ընտրություններից հետո մշտապես խոսել է ապօրինի շինարարության անթույլատրելիության մասին. «Ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ։ Չի լինելու այդպիսի բան։ Վերջացավ»,- մասնավորապես, դեռևս 2018 թ. նոյեմբերի 13-ին հայտարարել էր Մեսչյանը։  Հովհաննես Նազարեթյան
13:10 - 05 օգոստոսի, 2020