Լևոն Արոնյանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթական տուրում չի խաղում Հայաստանի հավաքականի դեմ
|armenpress.am|
armenpress.am: Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր ընթանում են խաղի 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում մեր մրցակիցը ԱՄՆ հավաքական է:
Սպիտակներով խաղացող առաջին համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցն այս տուրում Ֆաբիանո Կարուանան է, սևերով խաղացող Հրանտ Մելքումյանի մրցակիցը Ուեսլի Սոյը: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը Լեյներ Դոմինգես Պերեսն է, Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ Սեմ Շանկլանդը
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս տուրը:
ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:
Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափում է Իսրայելի թիմի հետ: Սպիտակներով խաղացող առաջին համար Էլինա Դանիելյանի մրցակիցն է Մարսել Եֆրոիմսկին, սևերով խաղացող Լիլիթ Մկրտչյանինը՝ Դինա Բալենկայան: Աննա Սարգսյանի մրցակիցը Մաշա Կլինովան է, իսկ Սուսաննա Գաբոյանինը՝ Միչալ Լահավը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։
15:06 - 05 օգոստոսի, 2022