Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին

 |factor.am|

Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինային աջակցող կոալիցիայի առաջնորդները կրկին կհանդիպեն հաջորդ  հինգշաբթի՝ հույս ունենալով վերջնական տեսքի բերել Ռուսաստանի հետ պատերազմում հնարավոր զինադադար ապահովելու ծրագրերը, գրում է France 24-ը։ «Մենք կանցկացնենք «կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպումը հաջորդ հինգշաբթի Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ»,- ասել է նա լրագրողներին։ Մակրոնի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Լոնդոնում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» բարձրագույն ռազմական ղեկավարության վերջնական քննարկումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հնարավոր հրադադարի ապահովման ծրագրերը «միավորվում են», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը: Մակրոնը, որը Սթարմերի հետ միասին Ուկրաինայում զորքեր տեղակայելու պատրաստակամություն է հայտնել, նշել է, որ հաջորդ հինգշաբթի նախանշված հանդիպմանը հնարավորություն կլինի «լավ կարգավորել» աշխատանքը՝ ապահովելու ցանկացած տևական զինադադար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում ասել է, որ «ոչինչ չի փոխվել», քանի որ Մոսկվան շարունակում է ռմբակոծությունները՝ չնայած Թրամփի հետ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները դադարեցնելու պայմանավորվածությանը։  Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «դադարի անհարկի պահանջներ ներկայացնել, որոնք միայն երկարացնում են պատերազմը»՝ կոչ անելով ԵՄ-ին մեծացնել զենքի մատակարարումները և պահպանել պատժամիջոցները: ԵՄ առաջնորդները համատեղ հռչակագրում, համաձայնության գալով առանց Ռուսաստանի բարեկամ Հունգարիայի աջակցության, խոստացել են ուժեղացնել ռազմական օգնությունը։ Նրանք, սակայն, չեն բավարարել Զելենսկիի խնդրանքը հրետանային արկերի համար Կիևին հինգ միլիարդ եվրո (5,4 միլիարդ դոլար) տրամադրելու մասին՝ Ֆրանսիայի և Իտալիայի առարկության պատճառով։
14:23 - 21 մարտի, 2025
ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։   Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի մշակման կարևորության, թիրախային ուղղությունների և առաջիկա միջոցառումների մասին։   Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության ու Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը․ դիտարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
18:53 - 17 մարտի, 2025
Գերմանիան եւ Ֆրանսիան ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը |1lurer.am|

Գերմանիան եւ Ֆրանսիան ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը |1lurer.am|

1lurer.am:Գերմանիան եւ Ֆրանսիան ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշված է.  «Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանի համար, թե նրա սահմաններից դուրս»,- գրել է նա։ «Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։ Ֆրանսիան նույնպես ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այդ մասին ասված է հանրապետության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:    «Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։   Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության վայր՝ բաց սահմաններով՝  հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
09:30 - 14 մարտի, 2025
Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ռուսաստանյան ակտիվների եկամուտներից
 |tert.am|

Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ռուսաստանյան ակտիվների եկամուտներից |tert.am|

tert.am: Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները: Այս մասին La Tribune-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուն։ «Լրացուցիչ օգնությունը հնարավորություն կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր՝ ուկրաինական Mirage 2000-ների համար», - ասել է Լեկորնուն։ 2024 թվականի հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնություն ձեռք բերեցին Ուկրաինային տրամադրել գրեթե 50 միլիարդ դոլարի վարկ, որն ապահովված է ռուսաստանյան արտասահմանյան ակտիվներից ստացված եկամուտներով: Արևմտյան երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսաստանյան ակտիվները, սակայն նրանց հասանելի է միայն այդ հիմնադրամներից ստացվող տարեկան եկամուտը, որը կազմում է մոտ 3,2 միլիարդ դոլար:
14:19 - 09 մարտի, 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ:   Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։   Ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առաջնային է համարել ինչպես ՀՀ մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերի շրջանակներում ֆրանսիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ։ Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց գործունեության հիմնական ուղղություններին, պատրաստակամություն են հայտնել իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը: Փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել նաև կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Նախանշված գաղափարները առավել մանրամասն քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են առաջիկայում նախատեսել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առաքելության այց Հայաստան։
19:29 - 06 մարտի, 2025
Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով
 |azatutyun.am|

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե նա մեզ համարում է սպառնալիք, Եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի առաջանորդների նիստ է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է», - ասել է Լավրովը: Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։ Մակրոնը նաև շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։
15:33 - 06 մարտի, 2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա
 |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա և այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին, կիրակի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Նա հույս ունի, որ եվրոպական «ցանկացողների կոալիցիան» կմիավորվի Կիևին աջակցելու համար, ապա հավելել, որ ցանկացած հրադադար պետք է աջակցի Միացյալ Նահանգները՝ կանխելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ներխուժումը Ուկրաինա: «Մենք նախագահ Մակրոնի հետ աշխատում ենք այս ծրագրի վրա, որն այնուհետև կքննարկենք ԱՄՆ-ի հետ», - ասել է Սթարմերը: Նա կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե հնարավոր Եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից:Լուսանկարը՝ Փիթեր Նիքոլս/Getty Images
16:02 - 02 մարտի, 2025
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

azatutyun.am: Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի երկու գիտնականները՝ ճարտարագետն ու քիմիկոսը,դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման, հայտնում է Radio France Internationale-ը (RFI): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ «պատիժը համարժեք չէ իրականացված հանցագործությանը»։ «Շատ մեղմ պատիժը է նշանակված, և լիովին անհամաչափ է հանցագործության ծանրությանը», - հայտարարել է դեսպանությունը՝ նշելով, որ կատարվածը գրեթե «ահաբեկչական գործողության փորձ էր»: Ռուսական կողմը կրկին պահանջել է ֆրանսիական իշխանություններից՝ պատշաճ կատարել միջազգային պարտավորություններն ու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ֆրանսիայում օտարերկրյա հաստատությունների անվտանգությունը։ Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։
10:14 - 28 փետրվարի, 2025
Բարեկամական տրամադրություններ և տարաձայնություններ Ուկրաինայի շուրջ. Թրամփն ու Մակրոնի հանդիպել են
 |amerikayidzayn.com|

Բարեկամական տրամադրություններ և տարաձայնություններ Ուկրաինայի շուրջ. Թրամփն ու Մակրոնի հանդիպել են |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Մակրոնն ասել է, որ եվրոպացի խաղաղապահների տեղակայումը կարող է անվտանգության երաշխիք դառնալ Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրն արտահայտեցին իրենց մոտեցումների կտրուկ տարբերություններն Ուկրաինայի հարցում: Երկու առաջնորդների միջև մեկ օրվա բանակցությունների ընթացքում Թրամփը և Մակրոնը ցուցաբերեցին բարեկամական փոխըմբռնում, որը հիմնված էր երկարամյա լավ կապերի վրա: Այնուամենայնիվ, Մակրոնը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։ Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիկտատոր անվանել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիկտատոր անվանեց։ Մակրոնն ասել է, թե պարզ է, որ Ռուսաստանն «ագրեսորն է» հակամարտության մեջ։ Թրամփը շուտափույթ հրադադարի ցանկություն է հայտնել և ասել, որ փորձում է բանակցել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Նա ասել է, որ համաձայնության գալուց հետո կարող է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ: Մակրոնը, ընդհակառակը, կոչ է արել ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերել՝ սկսելով զինադադարից, ապա խաղաղության համաձայնագրից, որը ներառում է անվտանգության երաշխիքներ: «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղություն, բայց թույլ համաձայնություն չենք ուզում»,- լրագրողներին ասել է Մակրոնը։ Ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է «գնահատվի, ստուգվի և հաստատվի», - ասել է նա։ Երկու ղեկավարները պայմանավորվել են տեղակայել եվրոպական խաղաղապահ ուժեր, եթե խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի: «Նրանք առաջին գծում չեն լինելու։ Նրանք չեն մասնակցի հակամարտությանը. Նրանք այնտեղ կլինեն՝ ապահովելու, որ խաղաղությունը պահպանվի»,-ավելի վաղ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում ասել է Մակրոնը: Թրամփն ասել է, որ ընդունում է հայեցակարգը, ինչպես և Պուտինը: «Այո, նա կընդունի դա։ Ես կոնկրետ այս հարցը նրան տվեցի։ Նա դրա հետ խնդիր չունի»,-- ասել է Թրամփը խաղաղապահ ուժերի վերաբերյալ Պուտինի դիրքորոշման մասին: Մակրոնը՝ առաջին եվրոպացի առաջնորդը, ով այցելել է Թրամփին՝ մեկ ամիս առաջ իշխանության վերադառնալուց հետո, Թրամփի հետ իր զրույցները անվանել է «շրջադարձային կետ» ավելի միասնական մոտեցման գնալու հարցում։ Օվալաձև աշխատասենյակում իրենց հանդիպման ժամանակ Մակրոնը նրբորեն ուղղեց ԱՄՆ նախագահին, ով պնդում էր, որ Եվրոպան տրամադրել է իր ողջ օգնությունը վարկերի տեսքով։ Թրամփն ասել է, որ առաջընթաց է ձեռք բերվում Ուկրաինայի հետ եկամուտների բաշխման համաձայնագրի ուղղությամբ՝ ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ, որպես Բայդենի նախորդ վարչակազմի կողմից Ուկրաինային մատակարարված զենքի արժեքը փոխհատուցելու միջոց: Թրամփը նշել է, թե ակնկալում է, որ Զելենսկին այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ կգա ԱՄՆ՝ ստորագրելու համաձայնագիրը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հատված/24․02․2025/Լյուդովիկ Մարին/AP
18:51 - 25 փետրվարի, 2025
Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի  վերադարձը, ամերիկյան քաղաքականության վերանայումը և Եվրոպայի ռազմավարական անորոշությունը, հանգեցնում են համաշխարհային կարգի խորքային փոփոխությունների։ Տասնամյակներ շարունակ ձևավորված համակարգը աստիճանաբար փլուզվում է՝ ստիպելով տարածաշրջանային և միջազգային դերակատարներին վերաիմաստավորել իրենց դիրքորոշումները։ Ուկրաինական պատերազմի ազդեցությունը Եվրոպայի վրա Կիևը շարունակում է դիմագրավել ռուսական ագրեսիային, բայց արևմտյան ռազմական օգնության անկայունությունը նրա դիրքերն ավելի խոցելի է դարձնում։ Զենքի պակասի պատճառով Ուկրաինան ստիպված է ավելի ճկուն մարտավարություն ընտրել՝ զուգահեռաբար խթանելով իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ Սակայն, նույնիսկ այս պայմաններում, երկիրը շարունակում է մնալ Արևմուտքի օգնության հույսին, քանի որ առանց համաչափ ֆինանսավորման և սպառազինության մատակարարման՝ Մոսկվայի ճնշումը կարող է աճել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը գործում է այլ տրամաբանությամբ։ Չնայած զգալի տեխնիկական և մարդկային կորուստներին՝ Կրեմլը շարունակում է պնդել, որ իր ռազմավարական նպատակը Ուկրաինայում ամբողջությամբ չի փոխվել։ Մոսկվան վերակառուցել է իր տնտեսությունը ռազմական ռեժիմի մեջ՝ բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով պատերազմի սպասարկման վրա։ Ըստ ռազմական և տնտեսական գնահատականների՝ ներկայիս տեմպերով Ռուսաստանը կարող է շարունակել պատերազմը մոտ 1.5 տարի, մինչև նրա ռեսուրսները սկսեն լրջորեն սպառվել։ Այս հաշվարկը հիմնված է հետևյալ գործոնների վրա. Մարդուժի կորուստներ․ Ռուսաստանի զինված ուժերը կրել են մոտ 300,000 մարտական կորուստ, ինչը Կրեմլին ստիպում է իրականացնել մասշտաբային զորահավաքներ՝ նվազեցնելով աշխատուժի մատչելիությունը քաղաքացիական հատվածում։ Ռազմական տեխնիկայի սպառում․ ռուսական բանակը կորցրել է ավելի քան 2500 տանկ, 5000 զրահամեքենա, 1000 հրետանային կայանք։ Չնայած տեղական արտադրության ակտիվացմանը, նոր տեխնիկայի արտադրության արագությունը չի համապատասխանում պատերազմի դաշտում կրած կորուստներին։ Տնտեսական ճնշում․ Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 7%-ը ուղղվում է ռազմական ծախսերին, ինչը լուրջ բեռ է տնտեսության համար։ Պատժամիջոցներն ու արևմտյան տեխնոլոգիաների բացակայությունը դժվարացնում են ռուսական ռազմական արդյունաբերության վերականգնումը։ Արտարժույթի անկայունություն․ ռուբլու արժեզրկումը մեծացրել է ռազմական մատակարարումների արժեքը, ինչը ազդում է նաև սպառազինության վրա։ Եվրոպական անվտանգային միջավայրի փոփոխությունը և նոր ռազմական դաշինքների հնարավոր ձևավորումը Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին որոշ վերլուծաբանների կարծիքով Զելենսկու հայտարարություններից հետո, թե Ուկրաինան պետք է ստեղծի սեփական ՆԱՏՕ, եթե չընդգրկվի դաշինքի կազմում, վերակենդանացել են քննարկումները Եվրոպայում նոր անվտանգության ձևաչափերի ստեղծման հնարավորության մասին։ Այս հայտարարությունն արվել է այն պահին, երբ Եվրոպայում արդեն իսկ նկատվում են տարածաշրջանային ռազմական ինտեգրացիայի խորացման միտումներ։ Մասնավորապես, Լեհաստանի և Շվեդիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը, Գերմանիայում ընտրություններից հետո ձևավորվող նոր արտաքին քաղաքականության շրջանակում որոշակի հայտարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի առանձին ակտիվացումը վկայում են, որ եվրոպական անվտանգության դաշտում նկատվում է ստատուս-քվոյի վերանայման գործընթաց։ Այս ամենի համատեքստում միջազգային վերլուծաբանները ենթադրում են, որ Եվրոպան կարող է ականատես լինել առանձին ռազմական դաշինքների ձևավորմանը, որոնցից ամենաքննարկվողը այսպես կոչված Բալթյան-Կարպատյան դաշինքն է։ Ինչու կարող է ձևավորվել Բալթյան-Կարպատյան դաշինքը Բաց աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր տարածաշրջանային ռազմաքաղաքական ձևաչափի ստեղծումը պայմանավորված է հետևյալ գործոններով․ ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն․ Վաշինգտոնի պոտենցիալ նահանջը եվրոպական անվտանգային քաղաքականությունից և պենտագոնյան բյուջեի կրճատման հնարավորությունը եվրոպական երկրներին ստիպում են մտածել անվտանգության ինքնուրույն ապահովման մասին։ ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնություններ․ Դաշինքի ներսում տարբեր երկրներ ունեն անհամատեղելի օրակարգեր, ինչը դժվարացնում է արագ և միահամուռ արձագանքը արտաքին սպառնալիքներին։ Ռուսաստանի հետագա ռազմական ակտիվության ռիսկերը․ Մոսկվան շարունակում է պահպանել ագրեսիվ դիրքորոշում, ինչը հատկապես վտանգում է Լեհաստանին, Բալթյան երկրներին, Ռումինիային, Ֆինլանդիային և Շվեդիային։ Հնարավոր ռազմական դաշինքի հավանական ռեսուրսները Համատեղ պաշտպանական արդյունաբերություն․ անդամ երկրները արդյունավետ պաշտպանության համար պետք է պարտավորվեն իրենց ՀՆԱ-ի 5-7%-ը տրամադրել ռազմական ոլորտին։ Մշտական ռազմական համագործակցություն․ անհրաժեշտություն է կազմակերպել համատեղ զորավարժություններ, հետախուզական տվյալների փոխանակում և պաշտպանական ծրագրեր։ Ռազմավարական պահուստների ստեղծում․ տնտեսական և ռազմական ռեսուրսների համատեղ կառավարում՝ պաշտպանական արդյունաբերության ներուժի բարձրացման համար։ Տարածաշրջանային պաշտպանական կոորդինացիա․ համատեղ ռազմավարություն Ռուսաստանի սպառնալիքների դեմ՝ ներառյալ արագ արձագանքման խմբերի ստեղծումը։ Անհատական ռազմական ռեսուրսներ․ անդամ երկրները կունենան համատեղ 500 000-600 000 ռազմական անձնակազմ, ինչը մոտավորապես համարժեք է Ուկրաինայում մարտնչող Ռուսաստանի ներկայիս ուժերին։ Դաշինքի երկրներն ունեն 500-ից ավելի արդիականացված տանկեր, 200 F-35 կործանիչ, 100+ «Gripen» և 80 F-16։ Տնտեսական ներուժ․ դաշինքի ընդհանուր ՀՆԱ-ն կկազմի մոտ 5.2 տրիլիոն դոլար (ՊՊԳ հաշվարկով), ինչը մրցակցային է Ռուսաստանի 7.1 տրիլիոն դոլարի հետ։ Եվրոպական հիմնական երկրների արձագանքը Գերմանիա․ չնայած Բեռլինը ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, այս դաշինքը կարող է դիտարկվել որպես գերմանական գերիշխանությանը սպառնալիք։ Պաշտոնական Բեռլինը արդեն կարող է չհետևել իր ավանդական «զուսպ աջակցություն» քաղաքականությանը, սակայն մոտ ապագայում կփորձի խուսափել ռազմական դիմակայության մեջ մտնելու ուղղակի հնարավորությունից։ Ֆրանսիա․ Փարիզը կարող է լինել առավել բաց նոր ռազմավարական դաշինքների գաղափարի նկատմամբ, հատկապես եթե դա կնպաստի Եվրոպայի պաշտպանական ինքնավարության ամրապնդմանը։ Սակայն Ֆրանսիայի դիրքորոշումը կախված կլինի ԱՄՆ-ի արձագանքից և դրա ազդեցությունից ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Այսպիսով, երբ ԱՄՆ-ն վերագնահատում է իր գլոբալ առաջնահերթությունները՝ փորձելով նվազեցնել ներգրավվածությունը եվրոպական հակամարտություններում, Եվրոպան դեռևս չունի հստակ ռազմավարություն և կախված է ԱՄՆ-ի որոշումներից։ Բալթյան-Կարպատյան դաշինքը կարող է դառնալ արդյունավետ լուծում՝ եվրոպական երկրների անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հետագա ընդլայնումը կանխելու համար։ Սակայն դա պահանջում է ոչ միայն ռազմավարական համագործակցություն, այլև քաղաքական վճռականություն, որը ներկայումս բացակայում է ԵՄ-ում։ Հետևաբար, առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն հարցում՝ արդյոք Եվրոպան կկարողանա՞ ձևավորել անկախ պաշտպանական համակարգ, թե՞ կրկին կմնա ԱՄՆ-ի քաղաքական օրակարգի հետևորդը։ Գլխավոր նկարը գեներացրել է արհեստական բանականությունը Նարեկ Ներսիսյան
15:39 - 25 փետրվարի, 2025
Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1212843 Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։
11:04 - 25 փետրվարի, 2025