Հանրաքվե

Հանրաքվեն համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձեւով ազատ կամարտահայտման միջոց է։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաեւ նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաեւ պլեբեսցիտ անվամբ։

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտն է եւ ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա եւ պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները եւ ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով։ 
 
 
Հանրաքվեները դասակարգվում են․

Ըստ անցկացման մասշտաբի՝
համապետական, տարածքային, տեղական,
 
Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝ սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ), օրենսդրական (օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձեւի՝
պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որեւէ մեկը), այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որեւէ մեկին)։
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Նախագահը ստորագրել է հրամանագիր և նշանակել է հանրաքվեի օրը: Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ ժամանակացույցի պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները. պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ, եթե Ազգային ժողովի 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի որոշումը և նախագահի հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է որոշելու՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:
14:27 - 10 փետրվարի, 2020