Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հանդիպմանը նախարարը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։ Դեսպան Նիկո Սխերմերսին նշել է, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։ Նախարար Արշակյանը դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորել է նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով: «Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել  նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին: Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ:
11:13 - 14 հունվարի, 2021
Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019 թվականի վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը: «Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», - ասել է նախարար Հակոբ Արշակյանը: «Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում: ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների,  լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը: «Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ և չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարությունը մեր երկրում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Խելացի լուծումների կենտրոնը» կարևոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ: Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝ Կիբերանվտանգություն Միկրոէլեկտրոնիկա ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ Արհեստական բանականություն Իրերի համացանց Ձեռներեցություն Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ:
12:44 - 26 դեկտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանն այցելել է միջազգային տեխնոլոգիական նախագծերով զբաղվող գիտահետազոտական կենտրոն

Հակոբ Արշակյանն այցելել է միջազգային տեխնոլոգիական նախագծերով զբաղվող գիտահետազոտական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարել լաբորատորիաներով, ծանոթացել իրականացվող ծրագրերին: Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ․ առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար (որից շինության վերափոխման ու ենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 3 մլն դոլար), իսկ հաջորդ տարվա համար՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար:   Նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին, այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով, թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական անձնակազմի համար։   Կենտրոնում արդեն իսկ աշխատում են 19-ը հայ գիտնականներ, որոնք շվեյցարական կենտրոնի հետ համատեղ նախագծեր են իրականացնում առաջնային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Տեխնոլոգիաները, Նյութաբանությունը։ Թիմում ընդգրկված գիտնականները զուգահեռաբար համագործակցում են հայաստանյան բուհերի և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։  Շրջայցին մասնակցում էին նաև փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։   Խոսելով տեխնիկական կրթության և նման կենտրոնների բացման կարևորության մասին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ թե ենթակառուցվածքային, թե գիտական, թե գիտելիքի առումով բավական լուրջ ներդրումներ են արված Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, որը ինժեներական դասական մտքի ինստիտուցիոնալ ամենահզոր կառույցն է դեռևս ԽՍՀՄ տարիներից. «Մենք տեսնում ենք այստեղ, որ բիզնեսը հանդիպել է գիտելիքի և գիտության հետ, այս մոդելը մենք ավելի ու ավելի պետք է զարգացնենք, ու նման ձևաչափով գործակցությունը ԲՈւՀ-մասնավոր հատված ծրագրի շրջանակներում տարածենք ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների շրջանում»,- ասել է նախարարը:   «Այս ձևաչափը և նոր մոտեցումները կօգնեն թե' կադրային վերապատրաստումներին, թե' նոր տեսակի ինտելեկտուալ պրոդուկտների ստեղծմանը, թե' բիզնեսի զարգացմանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ընդհանուր առմամբ առավել նպատակային կդարձնեն ոլորտի գիտական ներուժի ձևավորման ուղղությամբ ընկերությունների կողմից իրականացվող ներդրումները»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանն էլ, կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների արագ զարգացման տեմպին զուգընթաց կրթական ծրագրեր իրականացնելը հնարավոր կարող է լինել մասնավորի հետ գործակցության նման ձևաչափի շնորհիվ և հույս հայտնել՝ PMI Science (Փի Էմ Այ Սայենս)-ի մոդելն օրինակ կհանդիսանա և նմանատիպ մի շարք կենտրոններ կհիմնադրվեն տեխնոլոգիական մտքի զարգացման համար:   «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, խոսելով Կենտրոնի ստեղծման ջանքերի մասին, նշել է, որ նախարարին ներկայացվել է իրենց երեք տարվա աշխատանքի արդյունքը, որն, ըստ էության,  շատ բարձր գնահատականի է արժանացել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նմանատիպ Կենտրոն հիմնելու համար ընտրվել հենց Հայաստանը՝ Նատալիա Մայորովան ընդգծել է, որ Հայաստանում այնպիսի միջավայր է ստեղծված, որը համահունչ է ընկերության հիմնական մոտեցումներին ու սկզբունքներին. երբ բիզնեսը ստեղծում է արժեք հասարակության հետ միասին, հասարակության համար՝ ապագայի մեծ հեռանկարով։   Գիտահետազոտական (R&D) կենտրոնի հայաստանյան գործընկերը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն է: Տեխնոլոգիական նախագծերի իրականացման և Հայաստանում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման հենքի վրա հիմնդրամը «Ֆիլիպ Մորրիսին» է առաջարկել  մի մոդել, որը ներառում է գիտական նախագծերի իրագործում, գիտահետազոտական նախագծերի աջակցություն և էկոհամակարգի ձևավորման ու զարգացման այլ նախաձեռնություններ, ինչն էլ իրագործվել է՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացման:   Հայաստանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) կենտրոնը  «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումներով 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո։
18:17 - 21 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում PMI Science կենտրոնը 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում

ՀՀ-ում PMI Science կենտրոնը 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարել լաբորատորիաներով, ծանոթացել իրականացվող ծրագրերին: Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ․ առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար (որից շինության վերափոխման ու ենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 3 մլն դոլար), իսկ հաջորդ տարվա համար՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար՝ տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին, այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական անձնակազմի համար։ Կենտրոնում արդեն իսկ աշխատում են 19 հայ գիտնականներ, որոնք շվեյցարական կենտրոնի հետ համատեղ նախագծեր են իրականացնում առաջնային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տվյալագիտությունը, տեխնոլոգիաները, նյութաբանությունը։ Թիմում ընդգրկված գիտնականները զուգահեռաբար համագործակցում են հայաստանյան բուհերի և հետազոտական կենտրոնների 120 գիտնականի հետ։  Շրջայցին մասնակցում էին նաև փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Խոսելով տեխնիկական կրթության և նման կենտրոնների բացման կարևորության մասին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ թե ենթակառուցվածքային, թե գիտական, թե գիտելիքի առումով բավական լուրջ ներդրումներ են արված Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, որը ինժեներական դասական մտքի ինստիտուցիոնալ ամենահզոր կառույցն է դեռևս ԽՍՀՄ տարիներից. «Մենք տեսնում ենք այստեղ, որ բիզնեսը հանդիպել է գիտելիքի և գիտության հետ, այս մոդելը մենք ավելի ու ավելի պետք է զարգացնենք, ու նման ձևաչափով գործակցությունը ԲՈՒՀ-մասնավոր հատված ծրագրի շրջանակներում տարածենք ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների շրջանում»,- ասել է նախարարը: «Այս ձևաչափը և նոր մոտեցումները կօգնեն թե՛ կադրային վերապատրաստումներին, թե՛ նոր տեսակի ինտելեկտուալ պրոդուկտների ստեղծմանը, թե՛ բիզնեսի զարգացմանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ընդհանուր առմամբ առավել նպատակային կդարձնեն ոլորտի գիտական ներուժի ձևավորման ուղղությամբ ընկերությունների կողմից իրականացվող ներդրումները»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանն էլ կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների արագ զարգացման տեմպին զուգընթաց կրթական ծրագրեր իրականացնելը հնարավոր կարող է լինել մասնավորի հետ գործակցության նման ձևաչափի շնորհիվ և հույս հայտնել՝ PMI Science (Փի Էմ Այ Սայենս)-ի մոդելն օրինակ կհանդիսանա և նմանատիպ մի շարք կենտրոններ կհիմնադրվեն տեխնոլոգիական մտքի զարգացման համար: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, խոսելով Կենտրոնի ստեղծման ջանքերի մասին, նշել է, որ նախարարին ներկայացվել է իրենց երեք տարվա աշխատանքի արդյունքը, որն, ըստ էության, շատ բարձր գնահատականի է արժանացել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նմանատիպ Կենտրոն հիմնելու համար ընտրվել հենց Հայաստանը՝ Նատալիա Մայորովան ընդգծել է, որ Հայաստանում այնպիսի միջավայր է ստեղծված, որը համահունչ է ընկերության հիմնական մոտեցումներին ու սկզբունքներին. երբ բիզնեսը ստեղծում է արժեք հասարակության հետ, հասարակության համար՝ ապագայի մեծ հեռանկարով։ Գիտահետազոտական (R&D) կենտրոնի հայաստանյան գործընկերը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն է: Տեխնոլոգիական նախագծերի իրականացման և Հայաստանում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման հենքի վրա հիմնդրամը «Ֆիլիպ Մորրիսին» է առաջարկել  մի մոդել, որը ներառում է գիտական նախագծերի իրագործում, գիտահետազոտական նախագծերի աջակցություն և էկոհամակարգի ձևավորման ու զարգացման այլ նախաձեռնություններ, ինչն էլ իրագործվել է՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացման: Հայաստանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) կենտրոնը  «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումներով 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո։
15:32 - 18 դեկտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ:  Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության,  ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:  Այցի ընթացքում Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել «Skolkovo» բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն: “Skolkovo” ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին:  “Skolkovo” բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը:  Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը: 
12:10 - 15 դեկտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել  վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը և ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը: Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական և ինժեներական մտքի շնորհիվ,  հնարավոր կլինի ստեղծել ռազմական և ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար: Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը և տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ և աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
11:12 - 15 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ԲՏԱ Նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում:  Այս մասին հայտնում են  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն, ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար: Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:
18:50 - 14 դեկտեմբերի, 2020
Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. Արշակյանի հարցազրույցը Forbes-ին |1lurer.am|

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. Արշակյանի հարցազրույցը Forbes-ին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցազրույց է տվել Forbes-ի ռուսական ծառայությանը՝ անդրադառնալով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, մեր երկրում գործող հայտնի համաշխարհային կազմակերպությունների մասնաճյուղին՝ ընդգծելով մեր երկրում զարգացող այս ճյուղի տարբեր ուղղությունները: «Ներկայումս մենք ունենք մի քանի ուղղություն, որոնք շատ լավ են զարգանում: Եթե խոսեմ ընկերությունների մասին, ապա PicsArt-ը բավականին զարգացած ընկերություն է: Այն հիմնադրվել է Հայաստանում և այսօր արդեն ունի հարյուրավոր միլիոնների հասնող օգտատերեր ամբողջ աշխարհից, և նրանք մշտապես թոփ քսանյակում են: Հաճախ նաև ամբողջ աշխարհի մասշտաբով թոփ տասնյակում են՝ ներբեռնումների մասով: Կարող եմ նաև համաշխարհային առաջատար ընկերությունների օրինակներ բերել, ինչպիսին է օրինակ՝ Synopsys-ը, որը միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային առաջատարներից է և Հայաստանում ունի հազարավոր մասնագետներ: Արշակյանի խոսքով՝ Հայաստանը դեռ սովետական տարիներից ունի ոլորտի համար մեծ ներուժ, և այսպիսի համաշխարհային հայտնիություն ու կշիռ ունեցող կազմակերպությունները Հայաստան են գալիս այդ ներուժն օգտագործելու: Նախարարը հիշեցրել է, որ Սովետական Միության շրջանում ստեղծված առաջին համակարգիչը՝ «Նաիրին», հայկական էր:
13:52 - 25 նոյեմբերի, 2020
Փորձարկումների վերջին փուլում է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը

Փորձարկումների վերջին փուլում է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը

 Հայաստանում մշակվել է թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական օրինակը, որը փորձարկումների վերջին փուլում է:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա հիշեցրել է, որ 2020-ի ապրիլին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես է եկել թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID-19 տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել և նշել, որ ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը: Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։ Հակոբ Արշակյանը շեշտել է, որ սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին:
15:31 - 21 նոյեմբերի, 2020
Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին․ Հակոբ Արշակյան

Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։Շարունակեք աշխատել նույն եռանդով` ներդնելով առավելագույն ջանքերը։ Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը։Շնորհակալ եմ Ձեր ներդրած ջանքերի համար»։
10:51 - 11 նոյեմբերի, 2020
Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրջանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը: Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը:  Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր:
16:08 - 03 նոյեմբերի, 2020
Ռազմարդյունաբերական կոմիտեի  ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են վնասված զինտեխնիկայի վերանորոգում, հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն

Ռազմարդյունաբերական կոմիտեի ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են վնասված զինտեխնիկայի վերանորոգում, հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները՝ ներկայացուցիչների հետ։ Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները: Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Նախարարի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները: Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում: Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:
14:02 - 21 հոկտեմբերի, 2020
Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով՝ 
վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն

Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ձեր բազմաթիվ հարցերին իպատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»։
17:28 - 13 հոկտեմբերի, 2020
«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունավբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն: «Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը: Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ: Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար: «Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը: Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար: Համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով՝https://bit.ly/36aJYgi:
22:54 - 25 սեպտեմբերի, 2020
«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունավբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն: «Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը: Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ: Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար: «Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը: Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար: Համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված    
22:11 - 24 սեպտեմբերի, 2020