Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունն այսօր՝ մարտի 7-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի առաջարկվում էր փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։ Նագագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որն իր զեկույցում ասաց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաեւ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը․ «Այսինքն՝ օրենսգրքում արդեն առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու եւ համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում։Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը»:  Բաթոյանն ասաց, որ կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի եւ վերահսելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները․«Բացի դրանից՝ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը: Հետեւաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի եւ աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»:Նախարարը նշեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որտեղ քննարկման առարկա են դառնալու բազմաթիվ խնդիրներ:   ՀՀ կառավարություն
10:46 - 07 մարտի, 2019