Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԱՀԿ միջազգային առաքելության շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող Վասիլի էսենամանովը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Նունե Դոլյանը։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել հատկապես արտակարգ դրության շրջանում տեսչական մարմնի ուժեղացված ռեժիմով աշխատանքներին, դրանց ընթացքում արձանագրված հարցերին եւ վերջինների լուծման ուղղությամբ հրատապ ձեռնարկված քայլերին։ Էսենամանովին հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ Ավագյանը մանրամասներ է ներկայացրել երկրի ներսում տարվող ուժեղացված ստուգայցերի, արձանագրվող արդյունքների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տարվող աշխատանքների վերաբերյալ։ Տեղեկացվել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով հանդերձ՝ հընթացս լուծվում են տեսչականի տեխնիկական վերազինման հարցեր, «Զվարթնոց» ՍԲՀԿ-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, ձեռք է բերվել նոր տեխնիկա, ստանձնած նոր գործառույթի շրջանակում երկիր մուտք գործողների տվյալները մուտքագրվում է միանգամից «Արմեդ» էլեկտրոնային համակարգ։ Անդրադարձ է կատարվել բժշկական թափոնների հավաքման եւ ոչնչացման խնդրին, ինչն ակնառու է դարձել այս ընթացքում։ Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ աշխատանքային այլ հարցերի շուրջ եւս։
16:28 - 15 հուլիսի, 2020
Տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն |azatutyun.am|

Տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն |azatutyun.am|

azatutyun.am: «Կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի»,- այսպիսի մռայլ կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը երկուշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում։ Միաժամանակ նա ասել է, որ հիվանդությունը կանխելու և կյանքը շարունակելու ճանապարհային քարտեզ կա` նշելով 3 հիմնական կետ։ Առաջին՝ կենտրոնանալ մահացությունը նվազեցնելու և վարակի փոխանցումը կրճատելու վրա, երկրորդ՝ վիրուսի տարածման դեմ պայքարում ներգրավել հանրությանը, յուրաքանչյուրը անհատական պատասխանատու վարքագիծ ցուցաբերի և երրորդ՝ ուժեղ կառավարում, համապարփակ ռազմավարության համակարգում։ Գեբրեյեսուսի խոսքով` անկախ թե համավարակի ինչ փուլում է գտնվում երկիրը, վճռորոշ գործողությունների դիմելը երբեք ուշ չէ։
16:18 - 14 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները: ԱՀԿ-ն ընդգծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն «ավելի ու ավելի է վատթարանում»: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ «չափազանց շատ երկրներ սխալ ուղղությամբ են գնացել»: Նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կա՛մ չեն սահմանվել, կա՛մ դրանց չեն հետևել, ասաց է նա: Երեկ Ժնևում ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ որոշ երկրների ղեկավարների հակասական կոչերը կոտրում են մարդկանց վստահությունը և ձախողում համավարակը կառավարելի դարձնելու փորձերը: Վիրուսը շարունակում է մնալ թիվ մեկ համընդհանուր թշնամին, բայց որոշ կառավարությունների և մարդկանց գործողություններից դա չի երևում, ասել է ԱՀԿ ղեկավարը: Սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերը լվանալը, որոշակի իրավիճակներում դիմակներ կրելը՝ այս ամենը լուրջ վերաբերմունք է պահանջում: Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ «տեսանելի ապագայում նորմալ կյանքի վերադարձ չի լինելու»: Ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի աճն օրվա կտրվածքով նոր ռեկորդներ է գրանցում, դրանց կեսից ավելին արձանագրվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Կալիֆորնիայի նահանգապետը հայտարարել է որոշ սահմանափակումների վերադառնալու մասին. Նահանգում փակվում են բարերն ու ռեստորանները, իսկ որոշ շրջաններում՝ առևտրի կենտրոններն ու եկեղեցիները: Խիստ սահմանափակումները Ղազախստանում երկու շաբաթով երկարաձգվել են, իսկ Թուրքմենստանում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ռուսաստանում վաղվանից երկիր մուտք գործող անձանց համար պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը չեղյալ է հայտարարվում, բայց անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել:
12:16 - 14 հուլիսի, 2020
ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային վերակառուցում կպահանջվի: Այդ մասին ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Պոուլ Թոմսենի հոդվածում, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին։«Մենք այժմ սպասում ենք, որ 2020 թվականին Եվրամիությունում իրական ՀՆԱ-ն կկրճատվի 9,3 տոկոսով, իսկ այնուհետեւ 2021 թվականին կավելանա 5,7 տոկոսով եւ 2019 թվականի մակարդակին կվերադառնա սոսկ 2022-ին»,- նշել Է մասնագետը: «Քաղաքական գործիչները նաեւ պետք Է ընդունեն, որ հետճգնաժամային տնտեսությունը կարող Է շատ նման չլինել 2019 թվականի նմուշի տնտեսությանը: Պարզ Է դառնում, որ մենք արմատական փոփոխություններ ենք ապրում, եւ դրանք մեզ անհրաժեշտ են»,- համոզված Է Թոմսենը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն այն իրավիճակին, որի դեպքում «համավարակը կտեւի մի քանի տարի, իսկ դան կհետեւեն նոր համավարակներ»: «Եվրոպան պետք Է ձգտի նոր, ավելի Էկոլոգիական տնտեսության, որն ի վիճակի լինի արդունավետորեն գործելու նույնիսկ սոցիալական հեռավորության ավելի երկարատեւ միջոցների պայմաններում»,- կարծում Է հոդվածի հեղինակը: Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնակաան Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: Բոլոր երկրները եւ տարածքները հարկադված Էին ձեռնարկելու սանիտարա-համաճակաբանական բնույթի տարբեր արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել Է խորը միջազգային տնտեսական ճգնաժամի: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվարականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:39 - 13 հուլիսի, 2020
Այժմ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարելու շանսը ծայրահեղ ցածր է․ ԱՀԿ |panarmenian.net|

Այժմ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարելու շանսը ծայրահեղ ցածր է․ ԱՀԿ |panarmenian.net|

panarmenian.net: Հնարավորությունը, որ ներկա իրավիճակում աշխարհը կկարողանա ազատվել կորոնավիրուսից, ծայրահեղ ցածր է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը, փոխանցում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման վտանգն այս կամ այն երկրում կլինի միշտ և խոսքն ինչպես երկրի ներսում վարակի տարածման, այնպես էլ այլ երկրներից բերովի դեպքերի մասին։ Ռայանի խոսքով՝ վիրուսի տարածման հարցում մեծ վտանգ են ներկայացնում զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են դառնալ վարակի մեծ օջախներ։ Հուլիսի 11-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 12․3 մլն-ից ավելի մարդ, 556,863 հոգի մահացել է։ Հունիսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում նկատվել էր կորոնավիրուսի նոր բռնկում, որը ենթադրաբար կապված էր այլ երկրներց վարակի բերովի դեպքերի հետ, հետագայում նաև վարակի դեպքեր էին հաստատվել տեղի բնակիչների մոտ։ Պեկինի իշխանությունները վարակի դեպքերը կապել էին քաղաքում գործող մթերային շուկայի հետ։
16:37 - 11 հուլիսի, 2020
ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը |armenpress.am|

ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին: «Մենք ընդունում ենք, որ այդ բնագավառում հայտնվում են նոր ապացույցներ, ուստի մենք կարծում ենք, որ պետք Է բաց լինենք այդ տվյալների համար եւ հասկանանք դրանց նշանակությունը»: Այդ մասին հայտարարել Է վարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի մասնագետ, պրոֆեսոր Բենեդետտա Ալեգրանզին: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն իր հերթին հայտնել Է, որ կազմակերպությունում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՀԿ-ն կհրապարակի տեղեկատվություն, որն իրենք իրենց տրամադրության տակ ունեն: Նախօրյակին Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Էր, որ տարբեր ոլորտների ավելի քան 200 գիտնականներ պաշտպանել են ԱՀԿ-ին եւ մյուս կազմակերպություններին կոչը՝ ընդունելու, որ կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդով: Նրանց կարծիքով՝ այդ տեղեկատությունը կարող Է փոփոխություն մտցնել վիրուսի դեմ պայքարի այն միջոցառումների մեջ, որոնք ձեռնարկվում են ներկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:14 - 08 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է: Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200: Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ: Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով: Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով: Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը: Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է: Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ: Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին: Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը: Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
12:16 - 08 հուլիսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:  Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:  Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
18:33 - 07 հուլիսի, 2020
Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում է 150 հետազոտական խումբ |civilnet.am|

Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում է 150 հետազոտական խումբ |civilnet.am|

civilnet.am: Գիտնականների ավելի քան 150 հետազոտական խմբեր ամբողջ աշխարհում փորձում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել: Ինչո՞ւ է այս գործընթացն այսքան երկար տևում, և ե՞րբ կլինի երկար սպասված արդյունքը: Deutsche Welle-ի անդրադարձը՝ թարգմանաբար։ SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու փորձերն ամբողջ աշխարհում ընթանում են ամբողջ թափով: Ներկայում ավելի քան 150 հետազոտական խումբ է աշխատում այդ ուղղությամբ, բայց բոլոր նախագծերից միայն մեկ տասներորդն է գտնվում կլինիկական փորձարկումների փուլում: Վերջերս Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում սկսվեցին ChAdOx1 nCoV-19 (AZD1222) թեկնածու պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Բրազիլիայում, որը ծանր հարված է կրել COVID-19-ի համաճարակից, պատվաստանյութը փորձարկում են հազարավոր բուժաշխատողների շրջանում: Թեկնածու-պատվաստանյութերի մասին ընդհանուր ակնարկը առկա է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում, և ցանկը անընդհատ թարմացվում է: Պատվաստանյութերի ինչ տեսակներ են մշակվում Անկախ նրանից, թե որքանով են միմյանցից տարբերվում պատվաստանյութերի մշակման ծրագրերը, հիմնականում ուսումնասիրվում են դրանց երեք տեսակներ՝ վիրուսային սպիտակուցներով ինակտիվացված պատվաստանյութեր, կենդանի ռեկոմբինանտ (վեկտորային) պատվաստանյութեր և գենային պատվաստանյութեր (mRNA պատվաստանյութեր): Առաջին դեպքում մենք խոսում ենք «մահացած» վիրուսների սպիտակուցներ պարունակող պատվաստանյութերի մասին, որոնք այդ նպատակով ենթարկվում են բարձր ջերմաստիճանի կամ մշակվում իոնացնող ճառագայթմամբ կամ ախտահանիչ միջոցներով: Օրգանիզմը ճանաչում է «մեռած» վիրուսները և արձագանքում է դրանց ՝ ստեղծելով հակամարմիններ, բայց չի հիվանդանում: Այս տեխնոլոգիայի կիրառմամբ, օրինակ, պատվաստանյութեր են ստեղծվել պոլիոմիելիտի, հեպատիտ B-ի, դիֆթերիայի, փայտացման կամ գրիպի դեմ: Կենդանի վեկտորային պատվաստանյութերը ստեղծվում են անվնաս, թուլացած վիրուսների (վեկտորների) հիման վրա, որոնք պարունակում են գեն ՝ SARS-CoV-2 գենոմի մի փոքր մասնիկ: Վեկտորները ծառայում են որպես պաթոգեն օրգանիզմներին դեպի բջիջ տեղափոխող փոխադրամիջոց: Հայտնվելով այնտեղ՝ գենետիկորեն ձևափոխված վիրուսները բազմանում են բջիջների ներսում և առաջ բերում են SARS-CoV-2 սպիտակուցների նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխան: Այս կերպ ստեղծվել են կարմրուկի, ջրծաղիկի, խոզուկի և կարմրախտի պատվաստանյութերը: Եթե պաթոգենները ի վիճակի են արագ գենետիկական փոփոխությունների ենթարկվել կամ ստեղծում են նոր վարակիչ հիվանդությունների սպառնալիք, ինչպես դա եղավ Զիկա վիրուսի կամ SARS ատիպիկ թոքաբորբի դեպքում, դասական հակավիրուսային պատվաստանյութերը առանձնապես արդյունավետ չեն: Հետևաբար, մեծ հույսեր են դրվում այսպես կոչված mRNA պատվաստանյութերի վրա: Այս պատվաստանյութերի գործողության սկզբունքը կայանում է հետևյալում. դրանք պարունակում են վիրուսային մոլեկուլ՝ մատրիցային (ձևանմուշային) RNA (mRNA), որը գտնվում է լիպիդային նանոմասնիկի մեջ: Հայտնվելով օրգանիզմում՝ mRNA-ն մտնում է բջիջ և սկսում է սինթեզել պաթոգենի հակածինները, որոնք հարուցում են իմունային պատասխան: Տեխնոլոգիան լավ է նրանով, որ mRNA-ն բավականին պարզ մոլեկուլ է, ուստի այն կարող է արտադրվել համեմատաբար արագ և շատ մեծ քանակությամբ: Այնուամենայնիվ, հենց այս մեթոդն էլ ամենամեծ անհանգստություններն է առաջացնում։ Խնդիրն այն է, որ նմանատիպ հին, ժամանակի հետ փորձարկված պատվաստանյութերը պարզապես գոյություն չունեն, ուստի հայտնի չէ, թե ինչպես այն իրեն կպահի մարդու օրգանիզմում: Ինչու է պատվաստանյութի ստեղծումը այդքան երկար տևում Նախկինում անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ մշակելը տևում էր մինչև 20 տարի, գործընթացի արժեքը չէր գերազանցում մեկ միլիարդ եվրոն: Բարեբախտաբար, ընդհանուր նպատակի համար բազմաթիվ ընկերություններ և հետազոտական ինստիտուտներ են համախմբում իրենց ջանքերը։ Միջգերատեսչական համագործակցությունը խնայում է ոչ միայն պատվաստանյութի ստեղծման ծախսերը, այլև շատ ավելի արժեքավոր ռեսուրս՝ ժամանակը: Նոր պատվաստանյութ մշակելու հիմնական գերակայությունները դրա անվտանգությունն ու արդյունավետությունն են: Բացի այդ, պատվաստանյութը պետք է լինի բոլորին հասանելի և մատչելի: Սովորաբար պատվաստանյութերի զարգացումը տեղի է ունենում մի քանի փուլով, ինչը նորմալ պայմաններում կարող էր տևել 15-20 տարի, նույնիսկ եթե գործընթացի որոշ փուլեր մասնակիորեն զուգահեռ անցկացվեն: Բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով SARS-CoV-2- ի դեմ նոր պատվաստանյութի ստեղծումը իրականացվում է արագացված ռեժիմով: Դա հնարավոր դարձավ շնորհիվ կորոնավիրուսների մասին արդեն գոյություն ունեցող գիտելիքների, որոնց «ազգականը» SARS-CoV-2 է: Այսպիսով, զարգացման գործընթացի որոշ փուլեր հնարավոր եղավ բաց թողնել, իսկ թեկնածու պատվաստանյութի փորձարկումը սկսվեց կամավորների շրջանում՝ համաճարակից ընդամենը վեց ամիս անց: Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:51 - 07 հուլիսի, 2020
 ԱՀԿ-ն հետաքրքրվել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով |armenpress.am|

ԱՀԿ-ն հետաքրքրվել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում Է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը: «Մենք տեղյակ ենք, որ անցկացվում են ավիֆավիրի (կորոնավիրուսի դեմ պատրաստուկի) փորձարկումներ: Անցնում են դեղամիջոցի երկու կամ երեք թեստ, այնպես որ մենք սպասում ենք արդյունքներին: Սակայն, բացի դրանից, մենք նույնպես շահագրգռված ենք ռուսաստանյան պատվաստանյութով»,-ասել Է նա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արդեն հավանություն Է տվել COVID-19-ի բուժման համար երկու պատրաստուկի՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «ԽիմՌար» ընկերությունների խմբի արտադրության «Ավիֆավիր»-ին, ինչպես նաեւ «Արեպլիվիր»-ին, որի արտադրությամբ զբաղվում Է «Պրոմոմեդ» ընկերությունը: Սվամինաթանը հիշեցրել Է, որ ԱՀԿ-ն ունի «Համերաշխության թեստերի» ծրագիր, որն ուղղված Է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի եւ պատրաստուկների վերաբերյալ տվյալների փոխանակմանը: Նա նաեւ հույս Է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել: Այժմ Ռուսաստանը «Համերաշխության թեստերին» չի մասնակցում: Գործակալության տվյալներով՝ ծրագրին չեն միացել նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Ֆրանսիան: «Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները:
12:29 - 06 հուլիսի, 2020
ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խորհուրդ է տալիս ռեմդեսիվիրի կիրառումը |hetq.am|

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խորհուրդ է տալիս ռեմդեսիվիրի կիրառումը |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռեմդեսիվիրն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է «BBC»-ն։  Ինչպես հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը, դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։ Մասնավորապես, շնորհիվ ռեմդեսիվիրի, հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման միջին արագությունը։ Սվամինաթանը նշում է, որ վարակված և ռեմդեսիվիր ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ որոնք չեն ընդունել դեղամիջոցը՝ 15 օր անց։ Միևնույն ժամանակ Սվամինաթանն ընդգծել է, որ դեղամիջոցի կիրառումը չի օգնում կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշները։ Դեղամիջոցը ստեղծվել է էբոլա տենդի բուժման նպատակով, սակայն չի կարողացել ապացուցել իր արդյունավետությունը։ Ավելի ուշ այն հաջողությամբ կիրառվել է շնչառական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով, այդ թվում SARS և MERS։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:49 - 04 հուլիսի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է տասնապատիկ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է տասնապատիկ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ավագ գիտնական Սոումյա Սվամինատանի փոխանցմամբ, աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների իրական թիվը կարող է տասն անգամ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը: Նա ասել է, որ վարակվածների թիվը հաճախ անհայտ է, քանի որ կարելի է հաշվառել միայն թեստավորումների արդյունքները, ներառել նրանց, ովքեր իրապես հիվանդ են կամ կարողացել են ստուգվել: «Երբ վերլուծում ես բնակչության շրջանում հակամարմինների առկայությունը, հանգում ես այն եզրակացության, որ վարակվածների թիվը կարող է տասնապատիկը լինել»,- ասել է Սվամինատանը: Խոսելով կորոնավիրուսից մահացության մասին, նա նշել է, որ այն շատ ավելի նվազ է: «Ելնելով համակարմինների թվի վերլուծությունից, կարելի է ասել, որ մահացությունը շատ ավելի ցածր է՝ 0.6 տոկոս, այլ ոչ թե 5, 6 կամ 7 տոկոս»,- ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատողը: Սվամինատանը նշել է, որ այդ հարցը դեռ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: «Դա կախված է համայնքներում «զրոյական տարածվածության» բոլոր տվյալները համադրելուց, տեղեկությունները դեռ ստացվում են, դրանց հետազոտությունը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սոումյա Սվամինատանը:
15:20 - 03 հուլիսի, 2020
Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացել է մոտ 521 հազար, բուժվել՝ 5,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացել է մոտ 521 հազար, բուժվել՝ 5,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկու շաբաթ առաջ էր: Աշխարհի որևէ այլ երկրում օրվա կտրվածքով նման թիվ դեռ չի գրանցել: ԱՄՆ-ում համաճարակաբաններն իշխանություններին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է միջազգային թռիչքների սահմանափակումները մինչև օգոստոսի սկիզբ: Նախկինում գործակալությունն առաջարկում էր դրանք վերսկսել հուլիսի 15-ից: Սահմանափակումները պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով: Մինչև օգոստոս արտասահմանցիների մեծ մասի մուտքը երկիր չի թույլատրվի, սահմանված է նաև ռուսաստանցիների արտասահմանյան երկրներ ճամփորդելու արգելք: ՄԱԿ-ը խնդրում է առնվազն երեք ամսով սառեցնել աշխարհում ռազմական բախումները: Ֆրանսիան պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին և դիմակների պաշար հավաքում: Բրիտանիայի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հուլիսի 10-ից պատրաստվում են վերացնել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար, հիմնականում՝ եվրոպական: 14-օրյա կարանտինի կանոնակարգը երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի համար՝ հազվադեպ բացառություններով, ուժի մեջ է մտել հունիսի սկզբին `կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Դա հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների բուռն քննադատությունը հարուցեց: Նրանք կոչ էին անում իշխանություններին վերացնել սահմանափակումները, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցվի տնտեսությանը:
10:57 - 03 հուլիսի, 2020