Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն ստացել է աշխատանքային իրավունքի պաշտպանության 40 դիմում-բողոք

Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն ստացել է աշխատանքային իրավունքի պաշտպանության 40 դիմում-բողոք

Համավարակի շրջանում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) արդեն ստացել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող շուրջ 40 դիմում-բողոք։ Ինչպես տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում ԱԱՏՄ-ի էջից, դրանք վերաբերել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ «Աշխատանքային իրավունքները՝ համավարակի ընթացքում» խորագրով հեռավար քննարկմանը՝ կազմակերպված «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի կողմից, այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքի վերահսկողության վարչության ավագ տեսուչ Ալվարդ Արշակյանը։ Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավահարաբերություններում օրակարգ եկան մի շարք խնդիրներ, առաջացավ նոր մոտեցումների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ ձեռնարկվեցին մի շարք հրատապ քայլեր։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։Մասնավորապես, աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2020 թ․ ապրիլի 29-ին կատարվել են փոփոխությունները և լրացումները, որոնցով՝ սահմանվել է հեռավար աշխատանք հասկացությունը,• ամրագրվել է չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով ամենամյա արձակուրդ տրամադրելու գործատուի պարտականությունը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար,• սահմանվել է աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու և կարգապահական տույժեր կիրառելու արգելքը և այլն: Համավարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԱԱՏՄ-ն։ Ըստ այդմ՝ ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կկիրառի պատասխանատվության միջոցներ։ Մինչ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մասով ԱԱՏՄ բոլոր գործառույթները 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, ԱԱՏՄ-ն պատրաստվում է այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
22:25 - 20 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ-ն կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Երևանում չի հայտնաբերել

ՍԱՏՄ-ն կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Երևանում չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների խստացված ստուգայցերը, հատկապես Երևանում, գալիս են ապացուցելու, որ սննդի շղթայի տնտեսավարողները ՀՀ պարետի որոշումներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ. արդեն տևական ժամանակ է՝ գրեթե մեկ շաբաթ, որ մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցում մշտադիտարկումները խախտումներ չեն հայտնաբերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, անթերի վիճակ է արձանագրվել նաև օգոստոսի 20-ին: «Մարզային դիտարկումներն էլ նույն օրը գոհունակության առիթ են տվել. տեսուչների թիրախում հայտնված կազմակերպություններում խախտումները եղել են աննկատ. աշխատակիցներից մեկը դիմակը կրել է ոչ պատշաճ, ինչը տեղում ուղղվել է: Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:31 - 20 օգոստոսի, 2020
Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի

Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի

ԱԱՏՄ-ն ներկայացնում է, թե համավարակի տարածումը կանխելու նպատակով գրադարանների համար անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ՀՀ պարետի N 253-ն որոշմամբ։ Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ. • Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր,• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով օրական 1 անգամ,• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,• Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի,• Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ,• Նախքան գրադարան մտնելը այցելուները ջերմաչափվում են հեռավար ջերմաչափով,• Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան,• Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով,• Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,• Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով) ,• Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր։
17:07 - 20 օգոստոսի, 2020
Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

ԱԱՏՄ-ն հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։ «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–հայտնում է ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։   Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։
11:52 - 17 օգոստոսի, 2020
Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր

Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը և այլն։ Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա, մասնավորապես, ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները:    
18:14 - 16 օգոստոսի, 2020
Աշխատավարձի չհաշվարկում, աշխատանքից անհիմն ազատում. ԱԱՏՄ-ն ամփոփում է դիմում-բողոքները

Աշխատավարձի չհաշվարկում, աշխատանքից անհիմն ազատում. ԱԱՏՄ-ն ամփոփում է դիմում-բողոքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաև մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։ Նշվում է, որ խմբի ձևավորման նպատակը տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչը կարևորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։ Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին: Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ օրենսդիրն ու գործադիրը քաղաքական կամք են ցուցաբերել՝ աշխատանքային իրավունքի ամուր պաշտպանության հարցը բերելով օրակարգ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։ «Աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ արձանագրելով հանդերձ՝ մեր գործիքակազմը շատ դեպքերում թույլ չի տալիս դրանցով զբաղվել, սակայն այժմ աշխատանքի նախկին տեսչության գործառույթները վերականգնվում են։ Մինչ դրանք 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, մենք պատրաստվում ենք այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,-մանրամասնել է Ավագյանը։ Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն արդեն ստացել է շուրջ 30 դիմում-բողոք։ Դրանք առնչվել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն եւ աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ Այսօրինակ խնդիրներով զբաղվելուն զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն եւ մշտադիտարկում է իրականացնում պարետի սահմանած անվտանգության կանոնների կատարումը պարզելու եւ դրանց պահպանումն ապահովելու նպատակով։ Ավելի քան 17 հազար մշտադիտարկումը խախտում է արձանագրել շուրջ 6 600 տնտեսվարողի, այսինքն՝ շուրջ 37 տոկոսի մոտ։ Վարակի տարածման տեսանկյունից առավել ռիսկային խախտումների հիմքով պարետի որոշմամբ ավելի քան 2700 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ԱԱՏՄ ջանքերն այս ուղղությամբ ու տարվող գերծանրաբեռնված աշխատանքը։ Միաժամանակ, բարձրացվել են ոլորտին վերաբերող մտահոգիչ խնդիրներ։ Խոսվել է օրենսդրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչին ուղղված առաջարկներն առաջիկայում առավել առարկայորեն կդիտարկվեն։ Քննարկվել են ստուգումների մտնելուց առաջ ստուգվողին 3 օր առաջ պարտադիր ծանուցելու նորմը վերանայելու ու որոշ բացառություններ սահմանելու եւ այլ հարցեր։ Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստել դաշտում վերահսկողության բարելավմանը եւ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն առավել բարձր մակարդակի բերելուն, նաև առաջարկներ են ներկայացրել հետագա գործակցության վերաբերյալ։
15:36 - 15 օգոստոսի, 2020
Այսօր գրանցվել է խախտումների նվազագույն քանակ. ՍԱՏՄ

Այսօր գրանցվել է խախտումների նվազագույն քանակ. ՍԱՏՄ

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:Երևանի հանրային սննդի այն կազմակերպություներում և իրացման ցանցում, որտեղ մշտադիտարկում և կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողները ՀՀ պարետի սահմանած կանոնների պահպանմանը այժմ մոտենում են մեծ պատասխանատվությամբ:Մարզերում ևս բարվոք վիճակ է արձանագրվել. հանրային սննդի օբյեկտներից մի քանիսում են թերացումներ հայտնաբերվել՝ աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու տեսքով, և միայն մեկ իրացման կազմակերպությունում արձանագրվել է ջերմաչափման գրանցամատյանի վարման շեղում:Տնտեսավարողների սթափ վերաբերմունքի մասին է վկայում նաև այն ընկերությունների նվազագույն քանակը, որոնց գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է. դրանք ընդամենը 4-ն են:Բարձր գնահատելով սննդի իրացման ոլորտում տնտեսավարող ընկերությունների պատասխանատու գործելաոճը, ՍԱՏՄ-ն հորդորում է շարունակել պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ հիշեցնելով, որ դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:Ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվելու են:
18:30 - 13 օգոստոսի, 2020
Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի: Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: Մանրամասները՝ հետևյալ հղումով: Ներմուծման ժամանակ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը պարտադիր կլինի, եթե դեղերը գերազանց են սահմանված քանակները: Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման հսկողություն: Մինչ ավտոմատացված տեղեկատվական համակարգում տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, դրանց հաշվառումը կիրականացվի մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում:
14:50 - 10 օգոստոսի, 2020
Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է |armenpress.am|

Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է |armenpress.am|

armenpress.am: Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀ կառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։ Ըստ այդմ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները սահմանվել են 9․1 կետով, մասնավորապես․ «Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն 1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները՝ ա. վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդկային աճյունների տեղափոխման նկատմամբ՝ մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով, բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում՝ նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը, գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով, դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը, ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը։
15:38 - 05 օգոստոսի, 2020
ԱԱՏՄ-ն Ծաղկաձորում հյուրանոցների, Երևանում հյութերի և պահածոյի գործարանի գործունեություն է կասեցրել

ԱԱՏՄ-ն Ծաղկաձորում հյուրանոցների, Երևանում հյութերի և պահածոյի գործարանի գործունեություն է կասեցրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 4-ին կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» Ա/Ձ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից,  դրան զուգահեռ՝ Երեւանում կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ «Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։ ԱԱՏՄ աշխատանքային մի քանի խումբ էլ մշտադիտարկում է իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:59 - 04 օգոստոսի, 2020
ԱԱՏՄ-ն Դիլիջանի խոշոր հյուրանոցներում առանձնակի խոշոր խախտումներ չի արձանագրել

ԱԱՏՄ-ն Դիլիջանի խոշոր հյուրանոցներում առանձնակի խոշոր խախտումներ չի արձանագրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն օգոստոսի 3-ին ստուգայցեր են կատարել Դիլիջանի խոշոր հյուրանոցներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ «Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․  առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ եւ մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։ Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն ներկայացվի։ Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաեւ Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։ ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։  
20:40 - 03 օգոստոսի, 2020
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ԱԱՏՄ-ն ոչ  ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացոմն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման եւ այլ նորմեր։ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։ Մինչդեռ շատ հանգստյան տներում այս ու այլ նորմեր պարզապես խախտված են։ Այսօր եւս մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
18:18 - 02 օգոստոսի, 2020
Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին

Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։ Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:
17:58 - 01 օգոստոսի, 2020